Իսպանիայի Թագավորությունը (իսպ.՝ Reino de España) պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում: Զբաղեցնում է Պիրենյան թերակղզու հիմնական տարածքը: Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում - Ֆրանսիայի, հարավում - Ջիբրալթարի: Պետական կառավարության տեսակը - սահմանադրական միապետություն է: Պաշտոնական լեզուները՝ իսպաներեն (ամբողջ տարածքին), քաթալաներենը, բասկերենը գալիսերեն և արագոներենը: Իսպանիայի բնակչությունը 40 847 371 մարդ է (2006): Մայրաքաղաքը՝ Մադրիդը: (մանրամասն...)
Իսպանացի դիմանկարիչների ցանկը ընդգրկում է դիմապատկերի ժանրում աշխատած իսպանացի, նաև հրավիրված արտասահմանցի նկարիչներին, որոնք նկարել են իսպանական թագավորներին, կամ նրանց պատվերով:
Պաբլո Ռուիս Պիկասո ( իսպ. Pablo Ruiz Picasso ) լրիվ անունը՝ Pablo Diego José Francisco de Paula Juan Nepomuceno María de los Remedios Cipriano de la Santísima Trinidad Martyr Patricio Clito Ruíz y Picasso, հոկտեմբերի 251881 թ.- ապրիլի 81973 թ.- իսպանացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կերամիստ և դիզայներ: 20–րդ դարի Խոշորագույն արվեստագետ, մեծ ազդեցություն է թողել 20–րդ դարի արվեստի, գրականության և քաղաքական մտքի վրա։ Պիկասոյի արվեստը աչքի է ընկնում իր բազմազանությամբ, և, ըստ ժամանակաշրջանների, մոտավորապես բաժանվում է հետևյալ փուլերի.
1914 Կուբիզմի հետագա զարգացումը «ռոկոկո»ուղղությամբ։
1915–20 դասական ռեալիզմ, մատիտանկարներ Էնգրի ոճով։
1918–25 Մաներիզմ, ձգված և աղավաղված մարդկային ձևեր։
Կանարյան կղզիները (Կանարներ) — (իսպաներեն՝ Islas Canarias, բառացի՝ շների կղզիներ, լատիներեն՝ canis – շուն. ըստ հին հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագի, այդ կղզիներից մեկում բնակվում էին մեծ շներ). 13 հրաբխային ծագմամբ կղզիներից բաղկացած կղզեխումբԱտլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիս-արևմտյան ափից քիչ հեռու։ Կղզիները պատկանում են Իսպանիային, որի ինքնավարություններից մեկն են 16.08.2003 թ-ից)։ Տարածքը՝ 7 447 կմ2, բնակչությունը՝ 1 843 755 մարդ (2003 թ.), վարչական կենտրոնը՝ Լաս-Պալմաս քաղաքն է։ Հիմնական կղզիներն են՝ Գրան-Կանարիա (1.532 կմ2), Տեներիֆե (2.057 կմ2), Ֆուերտևենտուրա (1.730 կմ2), Գոմերա (378 կմ2), Պալմա (708 կմ2), Հիեռո (277 կմ2), Լանսարոտե (795 կմ2)։ Կան մի շարք քնած և գործող հրաբուխներ, որոնցից ամենաբարձրը Տեներիֆե կղզում գտնվող Տեյդե հրաբուխն է (3718 մ)։ Գերակշռում են մշտադալար անտառներն ու թփուտները։ Գյուղատնտեսությունը արևադարձային է։ Զարգացած է ձկնորսությունն ու զբոսաշրջությունը։ Խոշոր նավահանգիստներն ու հանգստավայրերն են Լաս-Պալմասն ու Սանտա-Կրուզ-դե Տեներիֆեն։ (մանրամասն...)