Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
(Վերահղված է Բեսարաբիայի թեմից)

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ[1], Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական առաջնորդական երկու վիճակներից մեկը Ռուսաստանում՝ Հարավային Ռուսաստանի թեմի հետ միասին։ Թեմի իրավասությունը տարածվում է ոչ միայն ամբողջ երկրի՝ բացառությամբ Հյուսիսային Կովկասի, այլև Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի առաքելական հայության հոգևոր կյանքը։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
պատկեր
Պատկերանիշ
ՏեսակՀայ առաքելական եկեղեցու թեմ
Մասն էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հիմնադրման թվական1966
Երկիր Ռուսաստան,  Ղազախստան,  Թուրքմենստան,  Ուզբեկստան,  Ղրղզստան և  Տաջիկստան
ԳլխամասՄոսկվայի հայկական եկեղեցական համալիր, Մոսկվա, Ռուսաստան
Կայքarmenianchurch.ru(ռուս.)
 Diocese of Russia and New Nakhichevan Վիքիպահեստում

Թեմի առաջնորդանիստն է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը։ 2000 թվականից առաջնորդն է գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Անվանումներ

խմբագրել
  • Բեսարաբիայի թեմ (1812-1830)
  • Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի թեմ (1830-1895)
  • Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմ (1895-1918)
  • Նոր Նախիջևանի թեմ (1918-1956)
  • Նոր Նախիջևանի և Հյուսիսային Կովկասի թեմ (1956-1966)
  • Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ (1966-2023)
  • Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ (2023-)

Պատմություն

խմբագրել
 
սուրբ Աստվածածին եկեղեցի, Քիշնև՝ թեմի առաջնորդանիստ եկեղեցին 1812-1895 թվականներին

Ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքում հայերը հաստատվել են ուշ միջնադարում, որը կապված էր Օսմանյան կայսրությունից և Սեֆյան Պարսկաստանից արտագաղթի, ինչպես նաև Լեհաստանի թագավորության (հետագայում՝ Ռեչ Պոսպոլիտայի) և Մոսկվայի մեծ իշխանության (հետագայում՝ Ռուսական թագավորություն) հզորացման հետ։ Ռուս-թուրքական 1768-1774 և 1787-1791 թվականների պատերազմների արդյունքում Օսմանյան կայսրությունից գրավվում են ընդարձակ տարածքներ, որոնցում բնակվող առաքելական հայությունը չէր կարող ունենալ միայն Ռումինիայում Սուչավայի թեմի, ինչպես նաև Կասպից ծովի հյուսիսում գործող Աստրախանի թեմի պահնորդությունն ու առաջնորդությունը։ 1812 թվականին, երբ ավարտվում է հերթական ռուս-թուրքական պատերազմը, ժամանակակից Մոլդովայի տարածքում հիմնվում է Բեսարաբիայի թեմը։ Այն միավորել է Բեսարաբիայի, Քիշնև քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը Մոլդովայի, Ղրիմի և Ռուսաստանի կայսրության հարավային շրջանների և ամբողջ Նովոռուսիայի հայկական համայնքները։ Թեմի առաջին առաջնորդն էր Գրիգոր արք. Զաքարյանը։ 1830 թվականին կազմավորվում է Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի թեմը, որը միավորում է Ղրիմի, Բեսարաբիայի և Նովոռուսիայի համայնքները, իսկ Ռուսաստանի մյուս հատվածները (Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Հյուսիսային Կովկաս, Պովոլժիե, Սիբիր և Միջին Ասիա) շարունակում են մնալ Աստրախանի թեմի իրավասության ներքո։ 1895 թվականին թեմի կենտրոնը Բեսարաբիայից տեղափոխվել է Նոր Նախիջևան, որի հետ կապված և անվանափոխվել է «Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմ»։

Խորհրդային իշխանության գալով բոլոր եկեղեցիները փակվել են, հոգևորականների մեծ մասը ձերբակալվել։ Ռուսաստանում գործող երկու թեմերը լուծարվել են։ Բեսարաբիան Ռումինիային անցնելու արդյունքում եկեղեցիները միավորվել են Սուչավայի թեմին (ապա՝ Ռումինիայի հայոց թեմ)։ Հայկական մնացած համայնքները մտել են Նոր Նախիջևանի թեմի մեջ՝ Դոնի Ռոստով կենտրոնով՝ մինչև 1956 թվականը, որը հետագայում անվանվել է «Նոր Նախիջևանի և Հյուսիսային Կովկասի թեմ»։ Միայն 1950-ականներին հոգևորականները սկսել են այցելել Ռոստովի մարզի հայկական գյուղեր, իսկ 1955 թվականին Մոսկվայում վերաբացվել է եկեղեցի։ 1966 թվականին Նոր Նախիջևանի, Հյուսիսային Կովկասի, Աստրախանի թեմերի և Մոսկվայի հովվության միավորմամբ հիմնվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ Մոսկվա կենտրոնով։ ԽՍՀՄ-ում եկեղեցու իրական հզորացումը տեղի է ունեցել 1970-ականների վերջից, երբ երկրում փոխվել է քաղաքական իրավիճակը, և 1976 թվականին թեմի առաջնորդի պաշտոնում նշանակվել է Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը[2]։

Խորհրդային տարիներին թեմը ներառել է Հարավային Կովկասից դուրս գտնվող ԽՍՀՄ ողջ տարածքը․ Վրաստանը և Ադրբեջանը եղել են առանձին թեմեր։ 1990-ականներին թեմից անջատվել են Ռուսաստանի հարավի և Ուկրաինայի թեմերը։ 2020 թվականին առանձնացել է Բալթյան երկրների հայոց թեմը[3]։

Կառուցվածք

խմբագրել

Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցին ներկայացնում է Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի թեմը, որի կենտրոնը Մոսկվան է։ Թեմն ընդգրկում է շուրջ 40 համայնք, որոնցից 27-ը գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Թեմի առաջնորդն է պատրիարքական Էկզարխը, այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը։ Նրա օրոք գործում է Թեմական խորհուրդը, որում, բացի եկեղեցու առաջնորդներից, ընդգրկված են Ռուսաստանի նշանավոր հայեր։

Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի թեմը ներառում է երկու փոխանորդություն՝ Ռոստովի և Արևմտյան։

Ռոստովի փոխանորդություն

խմբագրել
 
սուրբ Խաչ եկեղեցի, Դոնի Ռոստով

Հայ առաքելական եկեղեցու Ռոստովի փոխանորդությունը միավորում է Դոնի Ռոստովի, Աստրախանի, Վոլգոգրադի, Սարատովի համայնքները, որոնք մեծ մասում եկեղեցիներ չկան։ Այսպես, Դոնի Ռոստովի 7 հայկական եկեղեցիներից պահպանվել է միայն մեկ գերեզմանոցային եկեղեցին և Սուրբ Խաչ վանական եկեղեցու շենքը, որտեղ գտնվում է Ռուս-հայկական բարեկամության թանգարանը, որտեղ ներկայումս մատուցվում են տոնական ժամերգություններ։ Հայ առաքելական եկեղեցու համար մեծ արժեք են ներկայացնում Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանի հայկական գյուղերի եկեղեցիները, որոնք կառուցվել են դեռևս 19-րդ դարի վաթսունականներին։ Դրանցից միայն մեկ տաճար է պահպանվել լավ վիճակում, մնացած բոլորը լուրջ վերանորոգման ու վերականգնողական աշխատանքների կարիք ունեն։

Արևմտյան փոխանորդություն

խմբագրել

Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան փոխանորդությունը ներառում է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի եկեղեցական համայնքները։ Մինչ օրս Սանկտ Պետերբուրգի հայկական վանքերն արդեն վերադարձվել են եկեղեցուն։ Մոսկվայում երեք հայկական եկեղեցիներից երկուսը ավերվել են խորհրդային տարիներին, այս պահին Մոսկվայում գտնվում են հայկական գերեզմանատան Սուրբ Հարություն եկեղեցին և (2013 թվականից) Տրիֆոնովսկայա փողոցում գտնվող Տիրոջ Պայծառակերպության տաճարը։

Հյուսիսային Կովկասի փոխանորդություն

խմբագրել

Մինչև 1997 թվականը գոյություն է ունեցել նաև երրորդ փոխանորդությունը, որի կենտրոնն էր Արմավիր քաղաքը (առաջնորդանիստ սուրբ Աստվածածին)։ Այնուհետև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով առանձնացել է Հարավային Ռուսաստանի հայոց թեմը։

Եպիսկոպոսներ

խմբագրել
 
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Եկեղեցիներ

խմբագրել

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ներառված են ինչպես նորակառույց, այնպես էլ նախքան թեմի հիմնադրումը գոյություն ունեցած եկեղեցիներ։ Դրանք են՝

  1. սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Ղրիմ
  2. սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Նիժնի Նովգորոդ
  3. սուրբ Աստվածածին եկեղեցի, Մեծ Սալա
  4. սուրբ Աստվածածին եկեղեցի, Նովոսիբիրսկ
  5. սուրբ Աստվածածին եկեղեցի, Սարատով
  6. սուրբ Աստվածածին եկեղեցի, Վսեվոլոժսկ
  7. սուրբ Աստվածածին եկեղեցի, Տոլյատի
  8. Սուրբ Գայանե եկեղեցի, Ռուբցովսկ
  9. սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Նովոչերկասկ
  10. սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սոսնովկա
  11. սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Վլադիմիր
  12. սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Ուլյանովսկ
  13. սուրբ Գևորգ եկեղեցի, Յարոսլավլ
  14. սուրբ Գևորգ եկեղեցի, Վլադիվոստոկ
  15. սուրբ Գևորգ եկեղեցի, Վոլգոգրադ
  16. սուրբ Խաչ եկեղեցի, Դոնի Ռոստով
  17. սուրբ Խաչ եկեղեցի, Սամարա
  18. սուրբ Կատարինե եկեղեցի, Սանկտ Պետերբուրգ
  19. սուրբ Կարապետ եկեղեցի, Դոնի Ռոստով
  20. սուրբ Կարապետ եկեղեցի, Եկատերինբուրգ
  21. սուրբ Կարապետ եկեղեցի, Յակուտսկ
  22. սուրբ Համբարձում եկեղեցի, Չալթր
  23. սուրբ Հարություն եկեղեցի, Դոնի Ռոստով
  24. սուրբ Հարություն եկեղեցի, Կրասնոյարսկ
  25. սուրբ Հարություն եկեղեցի, Մոսկվա
  26. սուրբ Հարություն եկեղեցի, Սանկտ Պետերբուրգ
  27. սուրբ Հարություն եկեղեցի, Տվեր
  28. սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Աստրախան
  29. սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Բառնաուլ
  30. Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Օմսկ
  31. սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, Տյումեն
  32. Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր, Մոսկվա
  33. սուրբ Սարգիս եկեղեցի, Կրասնոյարսկ
  34. սուրբ Սարգիս եկեղեցի, Վորոնեժ
  35. սուրբ Ստեփանոս եկեղեցի, Կալինինգրադ
  36. սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի, Կիրով

Նոր կառուցվող եկեղեցիներն են՝

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ներառված են, սակայն Ռուսաստանի տարածքից դուրս գործում են հետևյալ եկեղեցիները.

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  3. «Эчмиадзин образовал новую епархию стран Балтии». Церковно-Научный Центр «Православная Энциклопедия». 2020 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել