Ուկրաինայի հայոց թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ուկրաինայի հայոց թեմ[1], Հայ առաքելական եկեղեցու թեմ Ուկրաինա, որի իրավասության ներքո է ամբողջ երկիրը, ինչպես նաև լեհահայոց հոգևոր հովվությունը։ Առաջնորդանիստը Լվովի Սբ. Աստվածածին եկեղեցին է։

Հայկական վանք, Լվով

Պատմություն

խմբագրել

13-րդ դարում Լվովում գործել է հայկական եպիսկոպոսություն, որում ներառվում էին նաև Ռումինիայի հայ համայնքի եկեղեցիները։ 14-րդ դարում առանձնանում է Սուչավայի թեմը, իսկ 17-րդ դարում Լվովի առաքելական եպիսկոպոսությունը իր տեղը զիջել է կաթողիկե Լվովի թեմին։ 1830 թվականին կազմավորվել է հայկական եկեղեցու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, որը միավորել է Ռուսական կայսրության արևմտյան և հարավարևմտյան տարածաշրջանների, ինչպես նաև Ուկրաինայի հայկական համայնքը։

Խորհրդային ժամանակաշրջան

խմբագրել

1918 թվականին խորհրդային իշխանության հաստատումից հետո Ռուսաստանի հայկական թեմերը լուծարվել են՝ եկեղեցիները փակվել, մի մասն էլ ավերվել են։ Բեսարարաբիան Ռումինիային անցնելուց հետո 1918 թ. տեղի հայկական եկեղեցիները մտել եմ Ռումինիայի թեմի, իսկ ռուսահայ մնացած համայնքները՝ Նոր Նախիջևանի թեմի կազմում են հայտնվել։ 1966 թվականին կազմավորվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ միավորելով ԽՍՀՄ հանրապետության հայկական եկեղեցիների համայնքները, բացառությամբ Անդրկովկասինը։

Անկախ Ուկրաինա

խմբագրել

Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը կազմավորվել է 1991 թվականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի սեպտեմբերի 1 զեկուցագրով։

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի ջանքերով 1991թ. Ուկրաինայում սկսել է ազգային եկեղեցական կյաքնի վերազարթոնքը։ Կարճ ժամանակ անց ծխական համայնքներ են ստեղծվել այն քաղաքներում, ուր չկային հայկական եկեղեցիներ։ 1997թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգսյանի հունվարի 13-ի կոնդակով Ուկրաինայի հայոց թեմը հոգևոր աշխարհում ճանաչում է ստացել և առաջնորդ է նշանակվել Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

2001 թվականի դրությամբ Ուկրաինայի հայոց թեմն իր իրավասության տակ ուներ պաշտոնապես գրանցված եկեղեցական համայնքներ Լվովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում, Թեոդոսիայում, Յալթայում, Եվպատորիայում, Սիմֆերոպոլում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում։

2001 - 2015 թվականներին թեմն առաջնորդում էր Գրիգորիս արք. Բունիաթյանը։

2015 թվականից թեմի առաջնորդն է Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Հայերը Թեոդոսիայում Սուրբ Սարգիս եկեղեցի Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցի

Լեհաստան

խմբագրել

Ուկրաինայի անկախացումից որոշ ժամանակ անց, կապված ԽՍՀՄ փլուզման հետ, տասնյակ հազարավոր հայեր են հաստատվել Լեհաստանում, հարստացրել դարավոր պատմություն ունեցող հայկական գաղութը։ Վարշավայի ծխական խորհուրդը կամ Լեհահայոց հոգևոր հովվությունը[2] ղեկավարվում է Ուկրաինայի հայոց թեմի կողմից[3]։

Տաճարներ

խմբագրել

Թեմի տարածքում այժմ գործում են՝

  1. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճար, 1375, Լվով
  2. Սուրբ Ստեփանոս զանգակատուն 1565 թ.; 2014 թ., Կամենեց-Պոդոլսկ
  3. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ/Սուրբ Կույս Մարիամի տնարատ հղություն եկեղեցի 1764 թ.; 2016 թ., Բերեժանի
  4. Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալներ (հայ-կաթողիկ) եկեղեցի 1875 թ.; 2008 թ., Չեռնովցի
  5. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի 1995 թ., Օդեսա
  6. Սուրբ Խաչ եկեղեցի 1998 թ., Մակեևկա
  7. Սուրբ Հարություն եկեղեցի 2004 թ., Խարկով
  8. Սուրբ Աստվածածին եկեղեցի 2007 թ., Զապորոժիե
  9. Սուրբ Գևորգ Զորավար եկեղեցի 2012 թ., Նիկոլաև
  10. Մատուռ Սրբոց Նահատակաց 2017 թ., Կիև
  11. Մատուռ Սուրբ Աստվածածին 2017 թ., Լուգանսկ
  12. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի 2018 թ., Դնեպր
  13. Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի, թեմին վերադարձված երկրորդ միջնադարյան հայկական եկեղեցին

Թեմի բացառապես բոլոր համայնքներում գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. Եկեղեցական բեմ, լուրեր, էջ 151
  3. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո