Սուրբ Հարություն եկեղեցի (Տվեր)
Սուրբ Հարություն եկեղեցի, Տվեր քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Տվերի մարզում։ Համակարգում է Տվերում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տվեր |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2016 |
Հիմնադրված | 2016 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՄոսկվայի սահմանակից մարզերում՝ Յարոսլավլում, Տվերում, Վլադիմիրում, Ռյազանում, Տուլայում և Կալուգայում, հայերը սկսել են հաստատվել 20-րդ դարի ընթացքում, իսկ 21-րդ դարում դրանց մեծ մասի մարզկենտրոններում սկսել են կառուցվել հայկական եկեղեցիներ ու հիմնվել հայկական հասարակական-մշակութային կազմակերպություններ։ Հայերը տեղափոպվում են ինչպես ինչպես Խորհրդային Ադրբեջանից և Միջին Ասիայից, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր մարզերից, Վրացական ու Հայկական ԽՍՀ-ից։ Հայերի հոսքը մոսկովյան և սահմանամերձ մարզեր շարունակվում է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ նորանկախ Հայաստանից։ Տվերում հայախոս հայերը քիչ են․ 2021 թվականի համառուսաստանյան մարդահամարի համաձայն մարզի հայ բնակչությունը կազմել է 8222 մարդ, թեև տարբեր աղբյուրներում նշվում է մինչև 13 հազար[1]։
Ճարտարապետություն
խմբագրել2000 թվականին կատարվել էր Տվերի հայկական եկեղեցու հիմնարկեքը[2], իսկ 2012 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ Սուրբ Հարություն եկեղեցու խաչերի օծումը։ Տաճարի կառուցման համար ներդրվել է ավելի քան 60 մլն ռուբլի և Հայաստանից առաքվել է 12 վագոն կարմիր տուֆ։ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Սուրբ Հարությունն իր դռները բացեց ծխականների համար։ Տաճարային համալիրը ներառում է երկհարկանի Հոգևորական տուն և խաչքար։ Ծխական տանը կա նաև եկեղեցական խանութ, կիրակնօրյա դպրոց երեխաների համար, սեղանատուն և գրասենյակը[1]։
Տաճարը 33 մետր բարձրություն ունի՝ կառուցված Հայ Առաքելական եկեղեցուն բնորոշ հայկական ճարտարապետության ավանդական ոճով։ Պատերը կառուցվել են կարմիր հրաբխային տուֆից և բազալտից։ Եկեղեցու տուֆե պատերին փորագրված են 16 ռելիեֆային խաչեր. յուրաքանչյուր խաչ ունի իր անունը՝ առաքյալների, ավետարանիչների և Գրիգոր Լուսավորչի անունները[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Церковь Сурб Арутюн в Твери». https://alphanews.am (ռուսերեն). Սեպտեմբերի 15, 2023.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Օծվել է Տվերի հայկական եկեղեցին». https://armenianchurch.org. Հոկտեմբերի 13, 2016.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Церковь Сурб Арутюн. Про армянскую церковь в Твери». https://dzen.ru (ռուսերեն). Ապրիլի 4, 2023.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=