Սուրբ Խաչ եկեղեցի (Դոնի Ռոստով)
Սուրբ Խաչ եկեղեցի, Դոնի Ռոստով քաղաքում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Церковь Святого Креста)։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Ռոստովի մարզում։ Համակարգում է Դոնի Ռոստովում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ Դոնի Ռոստովի ժամանակակից սահմաններում պահպանված ամենահին կառույցն է, դրա տարածքում են գտնվում հայ գրողներ Ռաֆայել Պատկանյանի և Միքայել Նալբանդյանի շիրիմները։
Սուրբ Խաչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1786 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Անվանված | Կենարար Խաչ |
Հիմնադրված | 1786 |
Saint Cross Church, Rostov-on-Don Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՍուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1786-1792 թվականներին։ 1972 թվականի նոյեմբերի 14-ին բացվել է Ռոստովի ռուս-հայկական բարեկամության թանգարանը, որը ունի ավելի քան 10 հազար ցուցադրանմուշ։ 2000 թվականից եկեղեցում վերսկսվել են ժամերգությունները։
Շրջակայքը
խմբագրելԱյժմ տաճարը շրջապատված է բնակելի թաղամասերով։ Եկեղեցին և իր պարսպատած այգին գտնվում է երկու Տեմերնիկ ձորակի Հյուսիսային ջրամբարներից մեկի բարձր աջ ափին։ Երեսի կողմով եկեղեցին նայում է հենց այդ ձորակին, այսինքն՝ դեպի հարավ։ Ձորակ է տանում հին քարե աստիճանը, որից կամրջով կարելի է ընկնել ջրամբարի մեջտեղում գտնվող մի փոքր կղզի։ Աստիճանից դեպի արևելք բլրի տակից, որի վրա կանգնած է տաճարը, մի աղբյուր կա։ Աղբյուրի մոտ լողարան և հանգստի գոտի է կազմակերպված։
Եկեղեցու հյուսիսային մասում է գտնվում «Բարեկամության զբոսայգին»։
Պատկերասրահ
խմբագրել-
Վանքի ընդհանուր տեսարան
-
Ներքին տեսք
-
Եկեղեցու գմբեթի ներքին տեսքը
-
Խաչքարը բերվաց Ղրիմի վանքից Սուրբ Խաչ