Սիորեն Օբյու Կիերկեգոր (դան․՝ Søren Aabye Kierkegaard, մայիսի 5, 1813(1813-05-05)[1][2][3][…], Կոպենհագեն[4][5] - նոյեմբերի 11, 1855(1855-11-11)[1][2][3][…], Կոպենհագեն[4][5]), դանիացի փիլիսոփա, բողոքական աստվածաբան և գրող։ 19-րդ դարի առաջին կեսում եվրոպական փիլիսոփայության մեջ ձևավորված իռացիոնալիստական ուղղության խոշորագույն դեմքերից մեկը։ Ի հակադրություն գերմանական դասական իդեալիզմի ուսմունքի (իսկ ավելի ճիշտ՝ այն զարգացմանը, որը նրան հաղորդեց Հեգելը) պնդում էր ռացիոնալականության երկրորդական բնույթի վրա՝ առաջնությունը տալով մաքուր կեցությանը (էքզիստենցիային), որը անձի որոշակի դիալեկտիկական զարգացման ուղի անցնելուց հետո պետք է գտնի իր իմաստը հավատի մեջ։

Սյորեն Կիերկեգոր
Søren Kierkegaard
Ծնվել էմայիսի 5, 1813(1813-05-05)[1][2][3][…] Կոպենհագեն[4][5]
Մահացել էնոյեմբերի 11, 1855(1855-11-11)[1][2][3][…] (42 տարեկան) Կոպենհագեն[4][5]
բնական մահով
ԳերեզմանԱսիստենս գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Կոպենհագեն և Բեռլին
ՔաղաքացիությունԴանիա
Դավանանքլյութերականություն
Ուղղությունէքզիստենցիալիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, գրող, վիպասան և գրական քննադատ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԿոպենհագենի համալսարան և Østre Borgerdyd school?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինդանիերեն[6][7], լատիներեն և գերմաներեն
Ազդվել էԱրիստոտել, Օգոստինոս Երանելի, Johann Georg Hamann?, Գոտհոլդ Լեսսինգ, Մարտին Լյութեր, Ֆրիդրիխ Շելինգ, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Jacob Peter Mynster?, Քրիստիան Վոլֆ և Իմանուիլ Կանտ
ՀայրՄիկաել Պեդերսեն Կիերկեգոր
ՈւսուցիչPoul Martin Møller?, Frederik Christian Sibbern? և Hans Lassen Martensen?
Ստորագրություն
Изображение автографа
 Søren Kierkegaard Վիքիպահեստում

Գրել է շուրջ 28 հատոր աշխատություն, որի մեծ մասը օրագրեր են։ Նրա հիմնական փիլիսոփայական երկերն են՝ «Հեգնանքի հասկացության մասին» (1841), «Կամ-կամ» (1843), «Կյանքի ճանապարհի վաղերը» (1845), «Եզրափակող ոչ գիտական հետգրություն» (1846) և ուրիշներ։

Կիերկեգորի փիլիսոփայության կենտրոնում մարդն է, ընդ որում, ոչ թե վերացական, այլ կոնկրետ մարդը, անհատի էկզիստենցիան, որը լինելով եզակի, անկրկնելի էակ, չի կարող մտածվել բանականության հասկացությունների միջոցով։ Բանականությունը գործառում է վերացական, ընդհանուր հասկացություններով, որոնց միջոցով հնարավոր չէ արտահայտել եզակին, անհատականը, առհասարակ գոյությունը։ Այս կապակցությամբ նա սուր քննադատության է ենթարկում Հեգելի փիլիսոփայությունը, նշելով, որ մարդը նրա փիլիսոփայության մեջ ոտնակոխ է արվում բացարձակ ոգու կողմից։ Հեգելի համակարգում մարդը դիտվում է որպես բացարձակ ոգու «գործիք», րնդամենը միջոց՝ այդ ոգու ինքնաբացահայտման ու զարգացման գործընթացում։ Կիերկեգորի կարծիքով, էկզիստենցիան չի ենթարկվում օբյեկտիվացման, հետևաբար այն չի կարող ուսումնասիրվել որպես օբյեկտ։ Իսկ դա նշանակում է, որ էկզիստենցիայի էությունն անհասանելի է բանականության և գիտության համար, դրան կարելի է հասու լինել միայն զգայական ապրումների, ինտուիցիայի, ինքնահայեցողության և հավատի միջոցով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Westphal M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кьеркегор (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. CONOR.Sl

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյորեն Կիերկեգոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյորեն Կիերկեգոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 403