Կարակալլա
Մարկուս Ավրելիուս Անտոնինուս Կարակալլա (լատին․՝ Marcus Aurelius Severus Antoninus Augustus, ապրիլի 4, 188[1][2][3], Lugdunum, Gallia Lugdunensis - ապրիլի 8, 217[1][2][3], Հարան, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր Սևերուսների հարստությունից։ Ամբողջական անունը կայսր Կեսար Մարկուս Ավրելիուս Սևերուս Անտոնինուս Օգոստուս։ Սեպտիմիուս Սևերուսի որդին, Գետայի եղբայրը։ 212 թվականին, սպանելով եղբորը, գահակալել է ինքնուրույն։ Դրամա-հարկային համակարգը կարգավարելու և ամբողջ բնակչությունից հարկ գանձելու նպատակով, կայսրության ազատ բնակչությանը տվել է հռոմեական քաղաքացիության իրավունք։ Երկու արշավանք է կատարել Պարթևստան։ Երկրորդի ժամանակ Կարակալլային սպանել է պրետորիականների հրամանատար Մակրինուսը։
Կարակալլա | |
---|---|
Ծնվել է՝ | ապրիլի 4, 188[1][2][3] |
Ծննդավայր | Lugdunum, Gallia Lugdunensis |
Մահացել է՝ | ապրիլի 8, 217[1][2][3] (29 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Հարան, Հռոմեական կայսրություն |
Սուրբ Հրեշտակի ամրոց | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Սևերոսներ |
քաղաքական գործիչ և միապետ | |
Հայր | Սեպտիմիոս Սևերոս[1] |
Մայր | Julia Domna?[1][4] |
Երեխաներ | Aurelia Antonina?, Էլագաբալուս և Ալեքսանդր Սևերոս |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Կենսագրություն
խմբագրելԿարակալլան Լուցիուս Սեպտիմուս Սևերուսի որդին է երկրորդ ամուսնությունից (Յուլիա Դոմնոյի հետ)։ Սկզբնական անունը Բասսիան է, սակայն 196 թվականին, երբ հայրը նրան կայսր է նշանակում, անվանափոխվում է Մարկուս Ավրելիուս Անտոնինուսի։ Կարակալլա անունը առաջացել է հենց իր մտցրած հարսանական հագուստի անվանումից։ Հագուստն իրենից ներկայացնում էր երկար զգեստ, որը հասնում էր մինչև ոտքի ծայրը։
197 թվականին պարթևների դեմ արշավանքի ժամանակ Կարակալլան ստացել է Տրիբուն և Օգոստոուս տիտղոսներ��։ 202 թվականին նշանակվել է հյուպատոս, իսկ 203 թվականին հոր կամքով ամուսնացել է հարուստ Պլավցիանի դուստր Ֆիլվիա Պլավցիլլեի հետ։ Սակայն, չսիրելով աներոջը և կնոջը, 204 թվականին դառնում է աներոջ մահվան պատճառ։ Դեռևս աներոջ կենդանության օրոք լինելով քմահաճ ու կամայական՝ նրա մահից հետո դառնում է ավելի անտանելի։ Կարակալլայի եղբայր Պուբլիուս Սեպտիմիուս Գետա, ով կայսր էր նշանակվել 198 թվականին, եղբորը չէր զիջում վատ պահվածքով։ Սա էլ եղբայրների միջև դեռ մանկուց առաջացած ատելության պատճառն էր։
Տեղեկություն ստանալով Բրիտանիայի բարբարոսների ապստամբության մասին՝ Սևերուսը բաց չթողեց որդիներին Հռոմի վատ իրավիճակից փրկելու առիթը և որդիներին իր հետ տարավ կռվին (208 թ․) մասնակցելու։ Կարակալլան ուղեկցեց էր հորը մինչև Հյուսիսային Շոտլանդիա և նույնիսկ որոշ դեպքերում ստանձնեց զորքի հրամանատարությունը։ Բայց նրա բոլոր մտքերն ու ցանկություններն ուղղված էին միայն մի նպատակի՝ միապետությանը հասնելուն։
Կարակալլան հետևում էր եղբորը, չարախոսում նրա մասին, ուզում էր զորքի շրջանում անարգանք առաջացնել դեպի հորը և նույնիսկ մի անգամ հոր վրա սուր է բարձրացրել։ Կա կարծիք, որ Կարակալլան, հորը թունավորելով, արագացրել է նրա մահը (211 թվականի փետրվարի 4)։
Չնայած Կարակալլայի ջանքերին՝ զորքը որոշեց երկու եղբայրներին էլ կայսր նշանակել։ Ժամանակ չկորցնելով՝ Կարակալլան հաշտություն կնքեց բարբարոսների հետ, հանեց զորքը նրանց երկրից, քանդեց Սևերուսի կառուցած պաշտպանական ամրոցները, այնուհետև գնաց մոր ու եղբոր մոտ, եղբոր հետ արտաքուստ հաշտվեց և հոր դիով ուղևորվեց Հռոմ։
Ճանապարհին նորից անհամաձայնություններ առաջացան․ երկու եղբայրներն էլ կասկածում էին իրար։ Նրանից յուրաքանչյուրը Հռոմում իր զորքն ուներ և նրանք նույնիսկ ցանկանում էին բաժանել կայսրությունը, բայց մայրը թույլ չտվեց։ Եղբորից ազատվելու Կարրակալլայի փորձերն ապարդյուն էին անցնում։ Այս նպատակով Կարակալլան խնդրեց մորը երկու եղբայրներին էլ իր սենյակ կանչել՝ հաշտվելու նպատակով։ Հենց այս ժամանակ էլ մոր ձեռքերի մեջ սպանվեց Գետան (211 թվականի դեկտեմբերի 26)։
Միանձնյա կառավարում
խմբագրելԵղբոր մահից հետո, արդարացում փնտրելով, Կարակալլան գնաց զորքի ճամբար, հոր գանձարանը թալանելու հրաման տվեց զորքին և այսպիսի քայլերով դարձավ Հռոմի միակ կայսրը։ Գետայի 20․000-անոց զորքը և ծառաները սպանվեցին։ Սպանվածների թվում էր Պապինիանը՝ հայտնի իրավաբան, ով Կարակալլայի հոր՝ Սևերուսի ընկերն էր։ Կարակալլան խնդրել էր Պապինիանին դատարանում հանդես գալ պաշտպանական ճառով, որպեսզի արդարացվեն Կարակալլայի գործած սպանությունները․ Կարակալլան գտնում էր, որ Պապինիանը, լինելով հմուտ այս գործում, կկարողանար գտնել արդարացման լավ փաստեր, բայց Պապինիանը պատասխանում է․ «Դա ավելի հեշտ է անել, քան արդարացնել»։ 212 թվականին Կարակալլան բոլոր հռոմեացիներին տալիս է Հռոմի քաղաքացիության իրավունք (ֆինանսական նպատակներով)։ Նա բարձրացրեց հարկերը, սկսեց ավել գումար խլել բոլորից, հատկապես սենատորներից, ովքեր պարտավոր էին ամենուր նրան հետևել։
Գալիայում Կարակալլան ալեմանների հետ անպատվաբեր պատերազմ էր վարում։ Դակիայում նա պատերազմել է սարմատների և գետաների հետ, բայց շուտով վերականգնել է նահանգը և ուղևորվել Թրակիա։ Այստեղ նա սկսեց «ընդօրինակել» Ալեքսանդր Մեծին՝ տարբեր երկրներ արշավանքներ կատարելով, սակայն նրա նպատակը միայն բնակիչներին թալանելն ու հարստահարելն էր։ Թրակիայից Կարակալլան անցավ Ասիա, այնուհետև տարբեր տեղեր հանգրվանելուց հետո ձմեռեց Նիկոմեդիայում (214-215 թվականներին )։ Այստեղ նա նենգաբար կերպով գերի վերցրեց օսրոյենների, Աբգար թագավորին և գրավեց նրա թագավորությունը։
Կարակալլան Հայաստանի թագավորին և նրա որդիներին իր մոտ հրավիրեց՝ նպատակ ունենալով նրանց հետ վարվել այնպես Աբգար թագավորի, սակայն նա հանդիպեց զինված ապստամբության․ Հայաստան ուղարկած իր զորքը ամբողջովին ջախջախվել էր։ Անտիոքով Կարակալլան ուղևորվեց Ալեքսանդրիա, որտեղ, բնակիչների ծաղրական վերաբերմունքին արժանանալով, արյունահեղություն կազմակերպեց, բարձր հարկեր սահմանեց բնակիչների համար և կարգադրեց ավերել փիլիսոփաների բնակատեղիները։
Վերադառնալով Անտիոք՝ Կարակալլան պահանջեց Պարթևստանի թագավոր Արտաբանեսից աղջկա ձեռքը։ Երբ վերջինս չհամաձայնվեց, Կարակալլան դատարկեց քաղաքը, գրավեց Արբելա քաղաքը, որտեղ քանդեց պատթևական թագավորների գերեզմանները և կորցրեց մասունքները։ Արտաբանեսը համաձայնեց հաշտության և բարեկամաբար ընդունեց կայսերը։ Սակայն խնջույքի ժամանակ Կարակալլան հարձակվեց բարբարոսների վրա և սպանեց շատերին․ միայն թագավորին և նրա որոշ ծառաներին հաջողվեց փախչել ու փրկվել։
Կարակալլայի մահը
խմբագրելԴատարկելով և թալանելով պարթևական տերության արևմտյան շրջանները՝ Կարակալլան դեսպաններ ուղարկեց սենատ, որպեսզի նրանք հայտարարեն սենատորներին իր հաղթանակների մասին։ Սրանից հետո սենատորները Կարակալլային տվեցին «Պարթև Մեծ» տիտղոսը։ Սակայն, թագավորների գերեզմանների ավերումը չէր կարող պարթևների մոտ վրեժխնդրություն չառաջացնել։ Նրանք մեծաքանակ զորքով բանակ հավաքեցին և արշավանք սկսեցին։ Իրավիճակի ողջ լրջությունը հասկանալով՝ կայսերական պրեֆեկտ պրետորիա Մակրինը, ցանկանալով կանխել պատերազմը, հրամայում է սպանել Կարակալլային Եդեսիայից Հառան ճանապարհին, որը կատարվում է 217 թվականի ապրիլի 8-ին։
Կարակալլայի կառավարման տարիներից մեզ են հասել հունական ոճի բաղնիքների ավերակներ։ Կարակալլան բաղնիքները կառուցելէ Ավետին բլրի արևմտյան մասում։ Եռանդուն կերպով Իսիդայի պաշտամունքը տարածող Կարակալլան ավելի քիչ է ճնշել քրիստոնյաներին, քան իր հայրը։
Կարակալլան ժառանգներ չի ունեցել։ Նրա կենսագրությունը գրել է մի սպարտացի։ Կարակալլայի մասին տեղեկություններ են պահպանվել նրա ժամանակակից Դիոն Կասսիուսի և Հերոդիանուսի մոտ։
Արշավանք դեպի Հայաստան
խմբագրելԻշխանության տարիները 211 առ 217 թթ.։ 216 թ., Հայոց արքա Խոսրով Ա-ի և նրա որդիների միջև ծագած վեճը հարթելու պատրվակով, Խոսրով Ա-ին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել է Անտիոք, ձերբակալել է և ուղարկել Հռոմ։ Այնուհետև զորք է ուղարկել Հայաստան՝ ճնշելու Հռոմի դեմ ծագած ապստամբությունը, սակայն հայերը ջախջախել են այդ զորքը և վտարել երկրից[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Любкер Ф. Caracalla (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 247—248.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kolb F. P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ Ив. Гр. Юлии сирийские (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 344—346.
- ↑ Նոյան Տապան էլեկտրոնային գրադարան․ Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան, «Հայոց Պատմություն» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- А. П. Ладинский. «В дни Каракаллы» (1987)
- Н. С. Гумилёв. Цикл «Император Каракалла» из сборника стихов «Романтические цветы» (1908)
- Г. Эберс. «Тернистый путь (Каракалла)» (1892, «Per aspera»).
Արտաքին հղումներ
խմբագրել- Life of Caracalla (Historia Augusta at LacusCurtius: Latin text and English translation)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարակալլա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 295)։ |