Jump to content

խոհանոց

Վիքիբառարան-ից

Հայերեն

«խոհանոց» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ խո•հա•նոց 

Գոյական

  1. վառարանով, օջախով, սալիկով և այլն հարմարություններով աոանձին շենք կամ սենյակ, ճաշ և այլ կարգի ուտելեղեններ պատրաստելու համար ◆ Բոլոր ուտելիքները հրաշալի բուրում էին խոհանոցում: Հովհաննես Թումանյան
  2. սայլ, ավտոմեքենա և այլն կաթսայով և այլ հարմարանքներով, զորամասերի շարժման ժամանակ, ինչպես և դաշտային պայմաներում ճաշ եփելու համար ◆ Վառվում էին դաշտային խոհանոցները: (Հրաչյա Քոչար) ◆ Զինվորները վառվող խոհանոցի առաջ կանգնած ճաշ էին ստանում։
  3. ճաշերի ամբողջությունը (որևէ երկրի, ժողովրդի և այլն) (փխբ․) ◆ Գյուղական խոհանոցի ցուցակը բավական ընդարձակ էր։ (Րաֆֆի) ◆ Փլավին, շերբաթին փոխարինել էր հայկական, ֆրանսիական ու ռուսական խոհանոցների համադրությունը։ (Անահիտ Սահինյան)
  4. ուտելիքներ (փխբ․) ◆ Ճանապարհի խոհանոցը ողջ գիշեր կազմում էր և դեռ պատրաստ չէր։ Դերենիկ Դեմիրճյան
  5. խոհանոցային կահավորանք (պահարան, սեղան և այլն) (փխբ․)
  6. որևէ ծածուկ գործունեություն (ծաղր.) (փխբ․) ◆ Բուրժուական դիվանագիտական խոհանոցը գործի դրվեց։
  7. կարգ ու կանոնը խախտված, անկարգ, թափթված (սենյակի, բնակարանի մասին) (փխբ․)
  8. (խոհր․) հնարավորինս լուսավոր, ընդարձակ, կահավորված բոլոր անհրաժեշտ իրերով, պարագաներով, սարքերով ու հարմարություններով մթերքների նախնական պահպանման, վերամշակման և ջերմային մշակման համար
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։