Jump to content

Ավետիս Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիս Ահարոնյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1866(1866-01-04)[1]
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 20, 1948(1948-03-20)[1] (82 տարեկան)
Մահվան վայրՄարսել
ԳերեզմանՊեր Լաշեզ և Ավետիս Ահարոնյանի գերեզման
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստան և  Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան (1886)[1], Լոզանի համալսարան (1901)[1] և Փարիզի արվեստների ֆակուլտետ[1]
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և ուսուցիչ
ԱշխատավայրՄուրճ[1], Ներսիսյան դպրոց[1] և Ալիք[1]
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, նախագահ, ընկերության նախագահ և ընկերության նախագահ
ԿուսակցությունՀՅԴ[1]
ԱնդամությունՀայ ազգային խորհուրդ և Հայաստանի պատվիրակություն
ԵրեխաներՎարդգես Ահարոնյան
Ստորագրություն
Изображение автографа
 Avédis Aharonian Վիքիպահեստում

Ավետիս Առաքելի Ահարոնյան (հունվարի 4, 1866(1866-01-04)[1], Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 20, 1948(1948-03-20)[1], Մարսել), հայ հասարակական–քաղաքական գործիչ, գրող։ Մեծ ջանքեր է գործադրել Հայկական հարցի հետամտման, Հայաստանի առաջին հանրապետության կայացման համար։ Նրա գրական ստեղծագործությունները 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ հեղափոխական սերնդի ներշնչման ու պայքարի աղբյուր էին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետիս Ահարոնյան

Ավետիս Ահարոնյանը 1886 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1901 թվականին՝ Լոզանի համալսարանը և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացները։ Դեռևս ուսանելու տարիներին ծավալել է հայանպաստ գործունեություն. Հայկական հարցը ներկայացրել է եվրոպական գործիչներին։ 1907 թվականին Հաագայի խաղաղության խորհրդաժողովում, լինելով Հայկական պատվիրակության անդամ, հանդես է եկել Հայկական հարցի լուծման խնդրագրով։ Անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը։ Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ» և «Ալիք» թերթերին[2]։ Եղել է ուսուցիչ, 1907-1909 թվականներին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն։ 1917 թվականին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919 թվականին՝Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ։ 1919-1920 թվականներին Փարիզի խաղաղության վեհաժողովում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը[3]։

1920 թվականին ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը, մասնակցել Լոնդոնի (1921 թվական) և Լոզանի (1922-1923 թվականներ) խորհրդաժողովներին։ Հայ դատին վերաբերող իր խորհրդածություններն ամփոփել է «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» (1943 թվական) գրքում։

Միջազգային չափազանց աննպաստ իրողությունների պատճառով, իհարկե, իրականություն չդարձան Սևրն ու Վիլսոնյան Հայաստանը, այն հանգրվանները, որոնց ամբողջությամբ ինքնանվիրվել էր Ավետիս Ահարոնյանը, որ 1920 թվականի օգոստոսի 10-ը հուզմունքով հայտարարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը, ով և հասկացել էր, որ միջազգային աննպաստ իրադրությոիւնից զատ հայության ամենաառաջին թշնամին անմիաբանությունն էր։

Ազատությունը մեր հայրենիքի դուռը թակեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ․․․ նաև մշեցի, վանեցի, ղարաբաղցի, երևանցի, և նրան՝ մեր փրկիչին չհասկացանք, և ազատությունը մեր դռանը լացեց։
- մղկտաց ու հեռացավ
Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը Փարիզի համաժողովում, 1919 թվական, կենտրոնում նստած՝ Ավետիս Ահարոնյան

Ցավոք, նրա այս գնահատականն իր արդիականությունը այս կամ այն չափով պահպանել է մեր օրերում ևս։ Ահարոնյանը 20 դարի ամենաազդեցիկ գրողներից մեկն էր, որի ստեղծագործությունները դասավանդվում էին հայկական ուսումնական հաստատություններում, դրանցով կրթվում ու դաստիարակվում էին սերունդներ։ Նրա գրիչն ազդեցիկ էր ոչ միայն արտահայտած գաղափարների արդիականությամբ ու որակով, խորախորհուրդ սիմվոլներով, այլև անչափ պերճաշուք լեզվով։ Հայ գրողների մեջ նա առաջիններից էր, որ եվրոպական իրականությունը, գյուղական ու քաղաքային կյանքը բերեց Հայաստան, ներկայացրեց հայ ընթերցողին։ Մեծատաղանդ գրողի պատկերավորման հմտությունն այնքան մեծ էր, որ նա առաջին հայացքից հասարակ թվացող սյուժեում կարողանում է խորհրդանշորեն ներկայացնել կյանքի լայնախոհ փիլիսոփայություններ։ Այսպես, աշխարհի կյանքն ու դրա խաթարումը Ահարոնյանը փայլուն կերպով ներկայացնում է մարդկային գիտակցությունից զուրկ աքաղաղի դիտակետից։ Ահարոնյան ազգային, պետական ու քաղաքական գործիչն ու Ահարոնյան գրողը երկու կարգավիճակներում էլ ապրել և արարել է ազգի համար։ Ցավալիորեն նրա գիտական տաղանդի ներուժը լիարժեք դրսևորում չի ստացել՝ իր հասարակական-քաղաքական, պետական, դիվանագիտական բազմաբաղ գործունեության պատճառով։

Հանուն Հայաստանի ապրած շատ նվիրյալ հայորդիների համար ճակատագիրը բարեհաճ չի գտնվել՝ վանելով նրանց սիրելի հայրենիքից։ Ավետիս Ահարոնյանը նրանցից մեկն էր։ Տարագիր այս հայը գիտակցում էր գաղթական հայի անապագա լինելու վտանգը, տարագրության՝ մատնացույց անում լոկ փրկվելու հանգամանքը, իսկ հայրենիքի մեջ ցույց տալիս ապրելու և հավերժանալու խորհուրդը։ Ինչպես նրա ողջ գիտակից ու գործունյա կյանքը, այնպես էլ այդ կյանքի վերջին 14 տարիները՝ անդամալուծության շրջանը, կյանքի իմաստի մասին կարևոր դասեր են հայերիս համար․ լինել գամված անկողնուն ու կաթվածից չկարողանալ արտաբերել իր պերճաշուք հայերենը և այդ վիճակում էլի մտածել հայրենիքի մասին, ապրել նրա կարոտով և արցունքով Հայաստանի մասին խոսք լսելիս։

20 դարի սկզբին հանրային և գեղարվեստական մտքի վրա Ավետիս Ահարոնյանի թողած վիթխարի ազդեցությունը հաճախ է հանգեցրել հակազդեցության։ 1920-ական թվականներին և հետագա տասնամյակների Ահարոնյանին քննադատելն ո�� մերժելը սովորական բաներ էին Խորհրդային Հայաստանում, բայց նորություն չէին։ Ահարոնյանի դեմ էր դուրս եկել Վահան Տերյանը, շատ շուտով նրա դեմ է դուրս գալիս նաև ռուսամետ արևելումի և համայնավար գաղափարախոսության հաջորդ մեծ ջատագովը՝ Եղիշե Չարենցը։ Չարենցը զայրույթով արձագանքելով հայոց կյանքի և գրականության վրա Ահարոնյանի ունեցած հսկայական ազդեցությունը, դեմ է դուրս գալիս նրա քաղաքական հայացքներին, գեղարվեստական գործերին և հրապարակախոսությանը, Հայոց ազգային խորհրդի նախագահի և Փարիզի հաշտության կոնֆերանսում Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոններում վարած գործունեությանը։

Չարենցի հակաահարոնյան ելույթները սկիզբ են առնում 1918 թվականին և շարունակվում մինչև 1933 թվականը՝ փաստորեն ընդգրկելով Ահարոնյանի ակտիվ գործունեության ամբողջ հասուն շրջանը։ Դրանք արտահայտվել են թե՛ հոդվածներում թե՛ հարցազրույցներում։ Վերջիններիս մեջ Չարենցը բացահայտորեն տալիս է հասցեատիրոջ անունը։ Օրինակ՝ արտասահմանից վերադառնալու ճանապարհին նա Թիֆլիսում հարցազրույց է տալիս «Մարտակոչ» թերթին և Փարիզի հայ գաղութի մասին խոսելիս ասում

Գրականություն, բուն իմաստով գոյություն չունի գաղութներում։ Այնտեղ տիրում է Ռափայել Պատկանյանի ․․․ ոգին, կամ Ահարոնյանի լալկանությունը։

140 էջ-Ավետիս Ահարոնյանը իբրև գրող, լրագրող, հրապարակախոս, ազգագրագետ հայ իրականության մեջ ճանաչման է արժանացել 19 դարի 80-90-ական թվականներին։ Իսկ 20 դարի սկզբին և առաջին տասնամյակներին նա հայտնի դարևձավ որպես ՀՀԴ անդամ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք նաև Ազգային խորհրդարանի նախագահ 1919 թվականին։ Նրա գործունեության և գրական ժառանգության մեջ առանձնակի տեղ ունի գեղարվեստական ստեղծագործությունը, որը բազմաժանր է. գրել է գեղարվեստական արձակի տարբեր տեսակներով պատմվածք, նովել, վիպակ, վեպ, օրագրություն, ուղեգրություն, արձակ բանաստեղծություն և այլն, դրամաներ, չափածո որոշ երկեր։ Ահարոնյանի նույնիսկ ոչ գեղարվեստական երկերն են գեղարվեստական տարրերով հարուստ. դրանք գրված են պատկերավոր լեզվով։

1921 թվականին Փարիզում Ահարոնյանի նկատմամբ մահափորձ է իրականացվել հայ Ալեքսանդր Տեր-Զաքարյանի կողմից։ Ըստ հրապարակումների Ահարոնյանը բազմիցս օգնել է երիտասարդին, ով մինչ այդ մի քանի տարի մասնակից է եղել թուրքերի դեմ պատերազմին, իսկ այնուհետև տեղափոխվել էր Փարիզ։ Տեր-Զաքարյանը մի քանի անգամ պահանջել է Ահարոյանից իրեն ֆինանսապես օգնել՝ ԱՄՆ տեղափոխվելու համար, սակայն ամեն անգամ մերժում է ստացել։ Մահափորձի օրը Տեր-Զաքարյանը մուտք է գործել Ահարոնյանի սենյակ ու հերթական անգամ մերժում ստանալուց հետո հանել է ատրճանակը, սակայն Ահարոնյանը կարողացել էր բռնել նրա դաստակը, և փամփուշտը խրվել էր պատի մեջ։ Դատարանը վճռել է Տեր-Զաքարյանին մեկ տարով բանտարկել ու վճարել տուժող կողմին մեկ ֆրանկ[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-1900-ական թվականներին Ահարոնյանի պատմվածքները, վիպակները, դրամաները տպագրվել են ժամանակի հայ մամուլում և առանձին գրքերով, թարգմանվել են մի շարք օտար լեզուներով Նա հանրածանոթ էր նաև արևմտահայ մտավորականության շրջանում։ Գրողի ստեղծագործական գործունեությունը շարունակվել է Սփյուռքում ապրած տարիներին, նա արժեքավոր ներդրում է կատարել նաև սփյուռքահայ գրականության տիրույթում։ Նրա ստեղծագործական տարբեր ծրջանների երկերում զգացվում են ազդակներ և՛ հայրենի գրականությունից, և՛ համաշխարհային գրականությունից ու փիլիսոփայությունից։ Նախապես նրան ընթերցողների շրջանում ճանաչում բերեցին թիֆլիսահայ մամուլում տպագրված զանազան թղթակցությունները, առանձին գրքերով լույս տեսած պատմվածքները, վիպակները, վեպերը Սուրմալուի գավառի ընտանեկան կյանքում, կանանց կենցեղում, աղջիկների կացության ու երեխաների դաստիարակության մասին ազգագրական նյութերը ամփոփ կերպով տպագրվեցին «Հռո կինը» վերնագրով գրքում։ Գրողն իր սրտին մոտ էր ընդունում նաև այլ ազգերի ներկայացուցիչների անձնական ու հասարակական մտահոգությունները, ուստի տեղին էր նրա հետևյալկ ինքնախոստովանությունը.

Իմ գրական դպրոցը Հայ Հարենիքը և առհասարակ մարդկային ցավն ու տառապանքն, ինձ համար մարդկայինբ ամեն էակ գերագույն նպատակ է և ոչ միջոց, և իր կյանքի ցավագին հեղհեղումները՝ բարձրագույն արժեք, որ կարող է գեղեցկացնել ամենադժվարահաճ արվեստը։

Առաջին պատմվածքներում («Պուտ-մը կա՜թ», «Նորածինը», «Ֆալագ վուրղունի», «Փշուր-ըմ խա՜ց», «Աքաղաղը»,« Հարևանները», «Բաշոն», «Խավարե՜ս լուսի՛ն» և այլն) գրողը պատկերում է 1894-96 թվականներին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած կոտորածներից մի կերպ փրկված և իր ծննդավայր Իդգիրմավայում ու Իդգիրում հանգրվանած հայ գաղթականների տառապանքներն ու ողբերգական վիճակը։ Գաղթականների թշվառ կացությունը պատկերող վերոհիշյալ պատմվածքներում նկարագրված փոքր կենսադրվագների իրատեսական պատկերմամբ նորություն եղան արևելահայ ընթերցողների համար։ Գրողն իր հերոսներին ներկայացնոււմ էր գեղարվեստական մի այնպիսի ռեալիստական պատումի մեջ և այնպիսի գաղափարամիտությամբ ու խտացումներով, ուր աստիճանաբար զգալի էր դառնում նեոռոմանտիկական գեղարվեստական մատուցման նկատմամբ որոշակի նախասիրությունը։ Այս մասին են վկայում նաև «Խավարե՜ս, լուսի՛ն» (1899) «Բաշոն» (1896) և համեմատաբար արժեքավոր պատմվածքները։

«Ես հավատում եմ, հայ ժողովուրդ, քո Դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի։ Հավատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին Մասիսի խորհրդավոր հայացքի տակ մեր Հայրենիքը կա, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքուշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ` նայում, նայո՜ւմ է ճամփաներին։ Եվ հեռու չէ այն օրը, երբ իր բազուկները տարածած, նա կընդունի հեռավոր հորիզոնների տակ հածող ու հեծող իր զավակների կարոտակեզ բազմությունները. և բյուրավոր ձայներ կթնդան Մայր Արաքսի ափերին. Արմենիա, Արմենիա, ո՜վ իմ հոգու հավիտենական ապաստան, ո՜վ իմ պաշտելի հայրենիք»[5]։

1894 թվականին «Մշակում» լույս է տեսել Ահարոնյանի «Լուրեր սահմանի այն կողմից» խորագրով հոդվածաշարը, որը նվիրված էր արևմտահայության կյանքին։ Այնուհետև հրատարակվել են արևմտահայ գաղթականներին, ազգային-ազատագրական շարժմանը նվիրված նրա պատմվածքները («Խայ», «Ռաշիդ», «Խավարես, լուսի'ն», «Զարթի'ր, Աստվա'ծ», «Պատիվ», «Էլ մի աղոթիր», «Ջավո», «Արյունոտ թթխմոր» և այլն), որոնք ներառված են «Պատկերներ» (1899 թվական) և «Ազատության ճանապարհին» (1908 թվական) ժողովածուներում։

1923 թվականից Բոստոնի «Հայրենիք» ամսագրում և առանձին հատորներով լույս են տեսել Ահարոնյանի պատմվածքները, վիպակները, վեպերը, գրական, քաղաքական ուսումնասիրությունները։

1934 թվականի փետրվարին Մարսելում ելույթի պահին նա կաթվածահար է եղել և այլևս չի ստեղծագործել։ Ահարոնյանի մի շարք գործերում նկատելի է խորհրդապաշտության ազդեցությունը («Արցունքի հովիտը», 1907 թվական, «Լռություն», 1904 թվական, «Սև թռչուն», 1910 թվական)։

Ահարոնյանը գրել է նաև «Քրիստափոր Միքայելյան» (1926 թվական), «Իմ գիրքը» (1927-1931 թվականներ) երկերը, «Իտալիայում» (1903 թվական), «Շվեյցարական գյուղը» (1913 թվական) ուղեգրությ��ւնները և այլ գործեր։

Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքա՜ն ուժգին, այնքա՜ն մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը։ Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, և հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջև գլխարկը հանելու պետք չունի։ Ավետիս Ահարոնյան
Ավետիս Ահարոնյանի գերեզմանը Փարիզում

2016 թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի սփյուռքի նախարարության, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի է ունեցել Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով[6]։ Գիտաժողովի արդյունքները, Ավետիս Ահարոնյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութերն ամփոփվել են «Ավետիս Ահարոնյան-150. գիտաժողովի նյութեր» ժողովածուում[7]։

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կա Ավետիս Ահարոնյանին նվիրված փողոց։

Ծածկանուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործել է Ա., Ա. Ա., Ա. Ահ., Գեղասեր, Կռան, Կրեսչենդո, Կուրբաթ-Հարուն, Ղարիբ, Վաստակավոր, Տարագիր, ***, Avesta, Promethee, Харип ծածկանունները[8]։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հռօ կինը, Թիֆլիս, 1897, 157 էջ։
  • Պատկերներ, Մոսկուա, 1900, 338 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Ժընև, 1901, 72 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Ժընև, 1902, 32 էջ։
  • Խեղճերը (պատմուածքներ), Թիֆլիս, 1902, 364 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Ժընև, 1903, 64 էջ։
  • Իտալիայում (ուղևորի թռուցիկ տպաւորութիւններ), Թիֆլիս, 1903, 336 էջ։
  • Մրրիկի սուրբը, Թիֆլիս, 1903, 348 էջ։
  • Արազը, Թիֆլիս, 1904, 360 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 1, Սանկտ Պետերբուրգ, 1904, 376 էջ։
  • Լռութիւնը, Թիֆլիս, 1904, 248 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Թիֆլիս, 1906, 416 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Կ. Պոլիս, 1908, 48 էջ։
  • Կեանքի վէպը, Թիֆլիս, 1908, 280 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 2. Խեղճերը, Թիֆլիս, 1909, 292 էջ։
  • Անդունդը, Թիֆլիս, 1910, 73 էջ։
  • Խաւարի մէջ, Թիֆլիս, 1910, 152 էջ։
  • Մոխիրների տակից, Թիֆլիս, 1910, 76 էջ։
  • Պարտուածներ, Կ. Պոլիս, 1912, 96 էջ։
  • Շվէյցարական գիւղը։ Նամականի, Թիֆլիս, 1913, 392 էջ։
  • Հայրենիքիս համար, Պոսթըն, 1920, 157 էջ։
  • Լռութիւնը, Կ. Պոլիս, 1923, 180 էջ։
  • Լռութիւնը, Պոսթըն, 1924, 178 էջ։
  • Մոխիրների տակից, Պոսթըն, 1924, 235 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Պոսթըն, 1926, 245 էջ։
  • Ճամբորդը (հայրենի զրոյցներ), Պոսթըն, 1926, 206 էջ։
  • Քրիստափոր Միքայէլեան, Պոսթըն, 1926, 165 էջ։
  • Կարօտ հայրենի, Պոսթըն, 1927, 88 էջ։
  • Իմ գիրքը, հատ. Ա. Մանկութիւն, Փարիզ, 1927, 320 էջ։
  • Իմ գիրքը, հատ. Բ. Պատանեկութիւն, Փարիզ, 1930, 348 էջ։
  • Րաֆֆի, Նիւ Եորք, 1936, 241 էջ։
  • Մենութեանս մէջ, Նիւ Եորք, 1938, 96 էջ։
  • Րաֆֆի, Պէյրութ, 1938, 241 էջ։
  • Իմ բանդը և երազներիս աշխարհը, Պոսթըն, 1943, 173 էջ։
  • Սարդարապատից մինչև Սևր և Լօզան, Պոսթըն, 1943, 213 էջ։
  • Քրիստափոր Միքայէլեան, Պուէնոս Այրէս, 1945, 100 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 1. Պատկերներ, Պոսթըն, 1947, 392 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 2. Խեղճերը, Արազը, Մրրիկի սուրբը, Պոսթըն, 1947, 456 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 3. Հռօ կինը, Շվէյցարական գիւղը, Պոսթըն, 1948, 408 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 4. Իտալիայում, Իտալական էսքիզներ, Պոսթըն, 1946, 432 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 5. Ազատութեան ճանապարհին, Քրիստափոր Միքայէլեան, Անդրանիկ, Պոսթըն, 1948, 432 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 6. Լռութիւն, Մոխիրների տակից, Անդունդը, Կեանքի վէպը, Պոսթըն, 1948, 392 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 7. Դէպի Անի, Երազներիս աշխարհը, Իմ բանտը, Պարտուածները, Սարբազ Խէչօն, Հայրենիքիս համար, Պոսթըն, 1948, 480 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 8. Խաւարի մէջ, Կութուշքը, Ճամբորդը, Ղէղոյի արտը, Երբ ձիւնն իջնում է, Աստծու կրակը, Արցունքի հովիտը, Ոսկի հէքիաթ, Պոսթըն, 1949, 412 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 9. Մանկութիւն, Պատանեկութիւն, Պոսթըն, 1948, 464 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. 10. Կարօտ հայրենի, Փոքրիկ պատմուածքներ և վիպակներ, Րաֆֆի, Հսկումի գիշեր, Եղեգին հարցում ըրի, Պոսթըն, 1951, 392 էջ։
  • Մանկութիւն, Պէյրութ, 1951, 78 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Թեհրան, 1956, 276 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Թեհրան, 1980, 176 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. Ա. Պատկերներ, Թեհրան, 1982, 388 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. Բ. Խեղճերը, Արազը, Մրրիկի սուրբը, Թեհրան, 1982, 456 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. Գ. Հռօ կինը, Շվէյցարական գիւղը, Թեհրան, 1982, 408 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. Դ. Իտալիայում, Իտալական էսքիզներ, Թեհրան, 1983, 428 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. Ե. Ազատութեան ճանապարհին, Քրիստափոր Միքայէլեան, Անդրանիկ, Թեհրան, 1983, 432 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. Զ. Լռութիւն, Մոխիրների տակից, Անդունդը, Կեանքի վէպը, Թեհրան, 1983, 388 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. Է. Դէպի Անի, Երազներիս աշխարհը, Իմ բանտը, Պարտուածները, Սարբազ Խէչօն, Հայրենիքիս համար, Թեհրան, 1983, 480 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. Ը. Խաւարի մէջ, Կութուշքը, Ճամբորդը, Ղէղոյի արտը, Երբ ձիւնն իջնում է, Աստծու կրակը, Արցունքի հովիտը, Ոսկի հէքիաթ, Թեհրան, 1983, 412 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. Թ. Մանկութիւն, Պատանեկութիւն, Թեհրան, 1983, 464 էջ։
  • Ժողովածու երկերի, հատ. Ժ. Կարօտ հայրենի, Փոքրիկ պատմուածքներ և վիպակներ, Րաֆֆի, Հսկումի գիշեր, Եղեգին հարցում ըրի, Թեհրան, 1983, 384 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Պէյրութ, 1984, 252 էջ։
  • Խավարի մեջ, գիրք Ա. Պատմվածքներ և վիպակներ, Երևան, 1991, 496 էջ։
  • Խավարի մեջ, գիրք Բ. Պատմվածքներ և վիպակներ, Րաֆֆի, Քրիստափոր Միքայելյան, Անդրանիկ, Երևան, 1991, 516 էջ։
  • Ավարայրի ոգեկոչումը. Անդրանիկ, Երևան, 1991, 116 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Պէյրութ, 1992, 252 էջ։
  • Իմ գիրքը, Անթիլիաս, 1992, 388 էջ։
  • Ահազանգը (հրապարակախոսական նմուշներ), Երևան, 1993, 84 էջ։
  • Սարդարապատից մինչև Սևր և Լօզան, Գլէնտէյլ, 1993, 226 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Վենետիկ, 1996, 112 էջ։
  • Իմ գիրքը, գիրք Ա. Մանկութիւն, Վենետիկ, 1996, 88 էջ։
  • Իմ գիրքը, գիրք Բ. Պատանեկութիւն, Վենետիկ, 1996, 88 էջ։
  • Ազատութեան ճանապարհին, Վենետիկ, 1997, 112 էջ։
  • Լռութիւնը, Պէյրութ, 1998, 160 էջ։
  • Սարդարապատից մինչև Սևր և Լոզան, Երևան, 2001, 252 էջ։
  • Իմ գիրքը (մանկութիւն և պատանեկութիւն), ա. տ., 2002, 120 էջ։
  • Իմ գիրքը (մանկութիւն և պատանեկութիւն), Աթէնք, 2005, 120 էջ։
  • Շվեյցարական գյուղը։ Նամականի, Երևան, 2014, 396 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Ավետիս Ահարոնյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  3. Ով ով է. հայեր, Կենսագրական հանրագիտարան, հատոր 1-ին. Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջեր 61:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. Մահափորձ Ավետիս Ահարոնյանի դեմ
  5. https://www.grakantert.am/archives/9159
  6. «Կայացավ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150- ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը». Hayern Aysor. 2016 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  7. «ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  8. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 553։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիս Ահարոնյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիս Ահարոնյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիս Ահարոնյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 236