Jump to content

Toblerone

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Toblerone
Տեսակապրանքային նշան և սննդային ապրանքանիշ
Ենթատեսակշոկոլադե սալիկ
Առաջացման երկիր Շվեյցարիա
Արտադրման վայրԲեռն[1]
ԱրտադրողMondelēz International
Ստեղծման տարեթիվ1908
 Toblerone (chocolate bar) Վիքիպահեստում

Toblerone ( /ˈtblərn/ թոբլերոն), շվեյցարական շոկոլադի ապրանքանիշ[2], որը պատկանում է ամերիկյան Mondelez International (ի սկզբանե Kraft Foods ) տրանսազգային ընկերությանը։ Այն արտադրվում է Բեռնում (Շվեյցարիա)[3], նախկինում արտադրվել է նաև այլուր, իսկ ներկայումս արտադրվում է նաև Սլովակիայում։ Toblerone բատոնը կամ շոկոլադե սալիկը հայտնի է իրեն բնորոշ յուրահատուկ ձևով` իրար միացած շոկոլադե եռանկյունաձև պրիզմաների և դրանց վրա փորագրված TOBLERONE տառերի շարքով։

Ընկերությունը 1899 թվականից մինչև 1970 թվականը անկախ է եղել, այնուհետև միաձուլվել է Suchard շոկոլադի ֆաբրիկայի հետ, այնուհետև գերմանական Jacobs ընկերության հետ որպես Jacobs Suchard, այնուհետև ձեռք է բերվել Kraft Foods ընկերության կողմից, այնուհետև` 2012 թվականին Mondelez International ընկերության կողմից[4]։

Թեոդոր Թոբլերը ստեղծել է շոկոլադի սալիկը ու դրա փաթեթավորումը։

Թոբլերի շոկոլադի գործարանը հիմնադրվել է 1899 թվականին Էմիլ Բաումանի (1880-1960) և Թեոդոր Թոբլերի (1876-1941) կողմից Բեռնում[5]։ Այդ ժամանակ նոր հայտնագործված կաթնային շոկոլադի լայնորեն տարածման արդյունքում շվեյցարական շոկոլադի արդյունաբերությունը կտրուկ ընդլայնվել է։ 1908 թվականին Էմիլ Բաումանը, Թեոդոր Թոբլերի զարմիկը, ստեղծել է սպիտակ նուգայով, նուշով և մեղրով կաթնային շոկոլադի եզակի բաղադրատոմս։

Անվանում, տարբերակիչ տեսք և փաթեթավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալպերում գտնվող Մաթերհորն լեռը` շոկոլադե սալիկի ձևի ներշնչման աղբյուրը

Թեոդոր Թոբլերը մտածել է սալիկի տարբերակիչ բնորոշ եռանկյունաձևը և փաթեթավորումը։ Ապրանքի անվանումը Թոբլերի անվան և իտալական տորոնե - torrone (նուգայի տեսակ) բառի համադրություն է[6][7][8]։

Ենթադրվում է, որ Շվեյցարական Ալպերում / Իտալական Ալպերում Մաթերհորն լեռան եռանկյունաձևը Թեոդոր Թոբլերին ոգեշնչել է Թոբլերոն սալիկի ձևի ընտրության հարցում։ Այնուամենայնիվ, ըստ Թեոդորի որդիների, եռանկյունաձև տեսքն առաջացել է Folies Bergère կաբարեում Թեոդորի տեսած մի շոուի ավարտի ժամանակ պարողների կազմած բուրգի ձևից[9]։

Ոգեշնչման մեկ այլ աղբյուր կարող էր լինել Delta Peter ապրանքանիշի նմանատիպ եռանկյունաձև փաթեթավորումը[10]։ Այնուամենայնիվ, ժամանակակից Թոբլերոն սալիկի փաթեթավորման վրա առկա է Մաթերհորնի պատկերը, իսկ լեռան վրա ուրվագծված է նաև Բեռնի խորհրդանիշ արջը։ Լեռան պատկերն առաջին անգամ հայտնվել է Toblerone շոկոլադե սալիկների վրա 1960 թվականին[11]։

Արտոնագրում և արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Թոբլերը Toblerone շոկոլադի արտադրական գործընթացի արտոնագրի համար դիմել է 1909 թվականին[9]։ Toblerone ապրանքանիշն ապրանքային նշան է ստացել նույն թվականին Բեռնի «Մտավոր սեփականության Շվեյցարիայի դաշնային ինստիտուտում»[12]։ Ալբերտ Էյնշտեյնը, ով աշխատում էր ինստիտուտում որպես փորձագետ, մասնակցել է արտոնագրմանը[13]։ Այսպիսով, Toblerone-ն առաջին արտոնագրված կաթնային շոկոլադն է[13]։ Այն հավանաբար նաև կաթնային շոկոլադ օգտագործող ամենահին կոնֆետներից մեկն է, թեև ոչ առաջինը. Branche շոկոլադը՝ շվեյցարական շոկոլադի արդյունաբերության մեկ այլ խորհրդանշական արտադրանք, թողարկվել է Թոբլերոնից մի քանի տարի առաջ[14]։

Մուգ շոկոլադից պատրաստված Toblerone տարբերակը թողարկվել է 1969 թվականին։ Սպիտակ տարբերակը թողարկվել է 1973 թվականին[15]։

Tobler շոկոլադի որոշ վաղ գովազդներ հայտնվել են միջազգային էսպերանտո[16] և իդո լեզուներով[17]։

Tobler ընկերությունը երկար տարիներ անկախ է գործել։ 1970 թվականին այն միավորվել է Suchard շոկոլադի ֆաբրիկայի ՝ Milka արտադրողների հետ՝ դառնալով Interfood: Tobler & Suchard միաձուլումից հետո որոշվել է ստեղծել նոր և միասնական աղբյուր աշխարհի երկու ընկերությունների կողմից արտադրված տարբեր ապրանքների շուկայավարման և արտահանման համար՝ Multifood-ը։ Մաքս Բաումանը, Էմիլ Բաումանի որդին, նշանակվել են այս նոր ստորաբաժանման տնօրեն։ Tobler & Suchard ընկերությունները 1982 թվականին միավորվել են Jacobs սուրճի ընկերության հետ՝ ստեղծելով Jacobs Tobler & Suchard: Kraft Foods ընկերությունը ձեռք է բերել Jacobs Suchard-ի մեծ մասը, ներառյալ Toblerone-ը, 1990 թվականին։ 2012 թվականին այն (մի քանի այլ ապրանքանիշերի հետ միասին) պատկանում է Mondelēz-ին։

1920-ականների գովազդ, նկարիչ Էմիլ Կարդինո, TOBLERONE շոկոլադի հետ լեռան ամենահայտնի մոտիվը 1920-ականներին. մեծ չափերի (2,5 մ x 1,8 մ) էմալապատ ցուցանակի վրա 1960-ականների գովազդը ներառում էր Corgi Toys-ի կողմից Volkswagen Type 2 մոդելի արտադրությունը, որի աջ կողի վրա պատկերված էին Toblerone-ի դիզայնը Toblerone պաղպաղակ

Չափեր և տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձողերի չափերը տատանվում են տասը սանտիմետրից մինչև գրեթե մեկ մետր` համապատասխան համամասնությամբ։ Ըստ Schott's Food & Drink Miscellany-ի, Toblerones- ի գագաթների չափերն ու քանակը հետևյալն են.

Չափը
(գ)
Շատ փոքր Փոքր 35 գ 50 գ 75 գ 100 գ 150 գ 200 գ 360 գ 750 գ 4.5 կգ
Չափը
(ունցիա)
1.2 1.7 2.6 3.5 5.3 7.0 12.7 26.5 159
Գագաթներ
(հատ)
3 3 8 11 11 12 9 10 11 17 12

Ամենամյա Toblerone Schoggifest փառատոնի համար ստեղծվել է հատուկ մեծ սալիկ՝ նշելու սալիկի տարեդարձը։ Շոկոլադե սալիկի քաշը ներկայացնում է Toblerone-ի տարիները, օրինակ, 2008 թվականին 100-ամյակին այն կշռել է 100 կգ[18]։

1970-ականներից ի վեր արտադրվել են Toblerone-ի այլ տարբերակներ։ Դրանք ներառում են.

Toblerone-ի տեսականի խանութում
Սովորական շոկոլադ (կիսաքաղցր)[19]
Դեղին եռանկյուն տուփում (1969)
Մուգ շոկոլադ
Սև եռանկյուն տուփի մեջ
Սպիտակ շոկոլադ
Սպիտակ եռանկյուն տուփի մեջ (1973)
Կաթնային շոկոլադ Mint Crisp
Սպիտակ/կանաչ եռանկյունաձև տուփի մեջ (1985)
Snowtop (ձնե գագաթ)
Սպիտակ շոկոլադե գագաթներով՝ նաև սպիտակ/արծաթագույն եռանկյուն տուփով
Լցոնած
Կաթնային շոկոլադ սպիտակ շոկոլադի կենտրոնով (կապույտ եռանկյուն տուփ)
OneByOne (Մեկ առ մեկ)
Առանձին փաթաթված եռանկյունաձև սալիկներ
Toblerone Praline (ընկույզի կոնֆետ)[20]
Թողարկվել է 1997 թվականին, մեկ գագաթով տարբերակ` բնորոշ բեժ փաթեթավորմամբ
Fruit & Nut (Միրգ և ընկույզ)
Թողարկվել է 2007 թվականին, կիսամանուշակագույն եռանկյուն ստվարաթղթե տուփով
Honeycomb crisp (Մեղրախորիսխ խրթխրթան)
Կիսասպիտակ տուփով, որի վրա պատկերված են մեղրաբջիջների կտորներ (2009)
Crunchy Salted Almond (Խրթխրթան աղ արած նուշ)
Մեղրով և նուշով նուգայով և աղ արած կարամելացված նուշով
Berner Bär (Բեռնի արջ)
Բեռնի խորհրդանիշ արջը զինանշանի վրա
500 գ կաթնային շոկոլադե սալիկ, որի դեմքին պատկերված է Բեռնի խորհրդանիշ արջը և Բեռնի զինանշանը։ Միակ ոչ եռանկյունաձև Toblerone -ն է[21]։
Toblerone Tobelle[22]
Toblerone կաթնային շոկոլադը մեղրով և նուշով նուգայով` պարզ, բարակ եռանկյունի սալիկ է, բեժ եռանկյունաձև տուփի մեջ
Crispy Coconut (Խրթխրթան կոկոս)[23]
Մեղրով, նուշով և կոկոսով
Golden Caramel (Ոսկե կարամել)
Կարամել մեղրով և նուշով, նուգայով
Tobler Truffles[24]
Սահմանափակ թողարկում, տուփի մեջ առանձին փաթեթավորված սրագագաթ շոկոլադի հատիկներով (2022)։

Չափի փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Միացյալ Թագավորությունում 400 գ և 170 գ կշռող սալիկները փոփոխվել են, երկու գագաթը հեռացվել է, իսկ մյուս գագաթների միջև հեռավորությունը մեծացվել է, ինչը նվազեցրել է շոկոլադի պատրաստման արժեքը՝ կրճատելով քաշը մոտ 10%-ով մինչև 360 գ և 150 գ՝ միաժամանակ պահպանելով փաթեթի չափը և մանրածախ գինը։ Մյուս չափսերը մնացել են նույնը։ Փոփոխությունը լավ չի ընդունվել[25][26][27]. Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը կոչ է արել խորհրդարանին «միջոցներ ձեռնարկել» փոփոխության կապակցությամբ[28]։ 2018 թվականին շոկոլադե բատոնի սկզբնական ձևը վերադարձվել է, և 170 գ / 150 գ բատոնը փոխարինվել է 200 գ կշռող բատոնով[29]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում TOBLERONE շոկոլադն արտադրվել է այլ վայրերում, այդ թվում՝ Անգլիայում` Բեդֆորդում և Շոտլանդիայում` Դանդիում 1930-ականներից մինչև 1969 թվականը[30]։ 1970-ական և 1980-ական թվականներին այն արտադրվել է Հարավսլավիայում` Զագրեբում գտնվող հրուշակեղեն արտադրող Kraš ընկերության (այժմ՝ Խորվաթիայում ) արտոնագրով։

Mondelez ընկերությունը պլանավորել է լրացուցիչ սահմանափակ արտադրություն սկսել 2023 թվականի վերջից Սլովակիայում, Բրատիսլավայի գործարանում (նախկինում՝ Figaro անունով)[31]։ Շվեյցարական կանոնները, որոնք ներկայացվել են 2017 թվականին, պահանջում են չօգտագործել շվեյցարական ծագման ցուցիչներ, ինչպիսիք են «շվեյցարական» մակագրությամբ և Շվեյցարիային բնորոշ պատկերներով փաթեթավորումը, ուստի շոկոլադե բատոնները պիտակավորվելու են «ստեղծվել է Շվեյցարիայում», իսկ շվեյցարական Մաթերհորն լեռան պատկերը կփոխարինվի «լեռան արդիականացված և պարզեցված պատկերանշանով, որը համահունչ է երկրաչափական և եռանկյունաձև տեսքին»[32]։

Ավանդական Toblerone բատոնի բաղադրիչները ներառում են շաքար, չոր կաթի փոշի, կակաոյի յուղ, կակաոյի քերուկ, մեղր (3%), կաթի յուղ, նուշ (1,6%), էմուլգատոր (սոյայի լեցիտին), ձվի սպիտակուցի բուրավետիչ, կակաոյի փոշի (28%) և կաթի փոշի (14%)[33]։

Նմանատիպ ապրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1920 թվականը Toblerone շոկոլադի հայտնի բաղադրատոմսն արդեն մրցակցում էր այլ արտադրողների հետ, օրինակ՝ շվեյցարական մեկ այլ` Cailler արտադրողի, ով այդ տարի թողարկել է Chocmel սալիկը[34]։ Մեկ այլ համեմատելի շոկոլադ, որը պատրաստվում է Շվեյցարիայում (այս դեպքում և՛ բաղադրիչների, և՛ ձևի համար) Frey ընկերության արտադրած Թոբլերոնի նմանակ Mahony սալիկն է[35][36]։

Նմանատիպ արտադրանք է խորվաթական Kolumbo արտադրանքը, որը պատրաստում է Զագրեբի Kraš գործարանը[37]։ Այս շոկոլադը նույնպես կազմված էր պնդուկի և մեղրի բուրգերից։ Kraš-ն արտադրել է Toblerone լիցենզիայի տակ 1970-ական և 1980-ական թվականներին։

2017 թվականի հուլիսին, ի պատասխան Toblerone-ի 2016 թվականի չափի կրճատմանը, բրիտանական մանրավաճառ խանութների Poundland ցանցը թողարկել է Toblerone-ի սեփական տարբերակը, որը կոչվում է «Twin Peaks», որն ավելի մեծ է, քան փոփոխված Toblerone սալիկը[38][39]։

Մշակութային ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մամուռներով ծածկված հակատանկային բուրգեր, որոնք սովորաբար կոչվում են «Թոբլերոններ»

Բատոնի հստակ բրգաձև դասավորված ձևից է ստացել Թոբլերոնի գիծ հակատանկային պաշտպանության անվանումը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի դարաշրջանի հակատանկային կայանների շարք է, որը տարածվում էր Շվեյցարիայի սահմանամերձ շրջաններում[40][41][42]։

Շվեյցարիայի Tobler գործարանն այն վայրն է, որը երևում է 1971 թվականին նկարահանված «Վիլի Վոնկան և շոկոլադի ֆաբրիկան» (Willy Wonka & the Chocolate Factory) ամերիկյան երաժշտական ֆիլմի տիտղոսագրում` գործող անձանց անունների հաջորդականության հատվածում։ Իսկ ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Արևմտյան Գերմանիայում[43]։

Մեծ Բրիտանիայի հումորային հաղորդավար Ալան Փարթրիջը պայքարում է Թոբլերոն շոկոլադներից երկար տարիներ ունեցած կախվածության դեմ, որը նրա հեռուստասերիալի մշտական պարոդիան է։

1995 թվականին պարզվել է, որ շվեդ քաղաքական գործիչ Մոնա Սահլինը չարաշահել է իր կառավարության կողմից տրված վարկային քարտը չարտոնված գնումների համար։ Քանի որ նա, ի թիվս շատ այլ թանկարժեք իրերի, գնել էր Toblerone-ի երկու սալիկ, Սահլինի կողմնակից լրագրողները փորձել են նսեմացնել պատգամավորական ֆինանսական արտոնությունների նրա չարաշահումը` որպես «Թոբլերոնի գործ», սակայն Սահլինը, այնուամենայնիվ, ստիպված է եղել հեռանալ Շվեդիայի վարչապետի թեկնածու առաջադրումից։ Նա քաղաքականություն վերադարձել է 1998 թվականին[44]։

Մոտ 1975 թվականին Մանչեսթերի համալսարանի ուսանողների համար Անգլիայի գլխավոր ճանապարհներից Օքսֆորդ Ռոուդում կառուցված եռանկյուն համալիրը հայտնի է որպես Թոբլերոններ[45][46]։

Ամենամեծ չափի արտադրված Toblerone-ը[47] որպես կատակ օգտագործվել է 2017 թվականին Netflix ընկերության «Neo Yokio» սերիալում[48]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.courrierinternational.com/article/la-barre-toblerone-contrainte-d-effacer-le-cervin-de-son-emballage
  2. «Brand Family». Mondelezinternational.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Toblerone FAQs». toblerone.co.uk. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  4. Cadbury Moves to Fend Off a Hostile Bid by Kraft Foods at The New York Times, 14 December 2009
  5. «Tobler». Historical Dictionary of Switzerland (ֆրանսերեն). 2013 թ․ դեկտեմբերի 18. [His son Theodor entered the business in 1894 and in 1899 set up a chocolate factory, whose products were very successful.]
  6. «Toblerone - How it all began - 1900 The First Toblerone». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  7. «TOBLERONE - Questions et Réponses». Toblerone.ch (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  8. «La marque suisse: Toblerone - Toutes Taxes Comprises - TV - Play RTS - Radio Télévision Suisse». Rts.ch (ֆրանսերեն). 2010 թ․ ապրիլի 30. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 «Toblerone - Chocolate - Our Secret». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  10. Gilomen, Hans-Jörg (2001). Innovationen: Voraussetzungen und Folgen, Antriebskräfte und Widerstände [Innovations: prerequisites and consequences, driving forces and resistance] (գերմաներեն). Chronos. էջ 146. ISBN 9783034005180.
  11. «Matterhorn: the Swiss Toblerone Chocolate Mountain – Zermatterhorn» (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 22. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  12. «Toblerone: 1909». How it All Began: Tobler's Chocolate. Kraft Foods. 2006. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 3-ին.
  13. 13,0 13,1 Chrystal, Paul (2021). Rowntrees: The Early History. Pen & Sword Books. էջ 62. ISBN 9781526778925. «Prudently, Theodor Tobler and his then company, Tobler AG, applied for a patent in 1909 in Bern to cover the manufacture and shape of the bar, and Toblerone thus became the first patented milk chocolate bar. The official who gave the authorising signature was one Albert Einstein who was working in the Swiss Federal Institute of Intellectual Property in Bern at the time.»
  14. Meo, Carlo (2012). Design marketing. Innovare cambiando i significati del consumo [Մարքեթինգային դիզայն. Նորարարություն արեք՝ փոխելով սպառման իմաստները] (Italian). Milan: Gruppo 24 Ore. էջ 53. ISBN 9788863454413. «Nasce così una delle aziende che hanno fatto la storia e la fortuna del cioccolato [...] le leggendarie Branches (1904)»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Chrystal, Paul (2013). Chocolate: The British Chocolate Industry. Bloomsbury Publishing. էջ 68. ISBN 9780747810742. «Dark Toblerone was launched in 1969 with White Toblerone following in 1973.»
  16. «Tobler (fama pro Toblerone) estis Esperantisto. Tobler (famous for Toblerone...)». google.com.
  17. «Theodor Tobler, Swiss World». Swissworld.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  18. «TOBLERONE - Toblerone Schoggifest 2010». Toblerone.ch. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  19. «What is Plain Chocolate? - Whitakers Chocolates | Our Blog». Whitakers Chocolates | Our Blog - Keeping you up to date with the latest news, products and events in the world of Whitakers Chocolates (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հունվարի 9. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  20. Toblerone Praline
  21. «FAQ». Toblerone.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  22. «Toblerone Tobelle (Case 8 x 160g)». Home Bargains. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  23. «Toblerone - Crispy Coconut (Cadbury Shop) By @Cinabar» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  24. «Mondelēz Unveils New Toblerone Brand Platform, Premium Offerings In Key Markets». NCA (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  25. «Toblerone triangle change upsets fans». BBC News. 2016 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  26. Olivennes, Hannah (2016 թ․ նոյեմբերի 8). «Toblerone Alters Shape of 2 Chocolate Bars, and Fans Are Outraged». The New York Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  27. «Higher costs take bite out of Toblerone, shrinking UK bars». Sydney Morning Herald. 2016 թ․ նոյեմբերի 9.
  28. «MSP calls for government action over change to Toblerones». BBC News. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  29. «Toblerone to revert to original shape». BBC News. 2018 թ․ հուլիսի 21.
  30. Hutber, Jenna (2016 թ․ նոյեմբերի 8). «Bedford's lost Toblerone history». Bedfordshire News.
  31. Koltrowitz, Silke (2022 թ․ հունիսի 23). «Toblerone loses Swiss exclusivity as production shifts east». Reuters.
  32. Oltermann, Philip (2023 թ․ մարտի 5). «Matterhorn no more: Toblerone to change design under 'Swissness' rules». The Guardian. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
  33. «Giant Toblerone Bar - 4.5KG». Toblerone UK (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  34. Salzmann, Claudia. «Dreieckige Ikone aus der Länggasse». Der Bund. Արխիվացված է օրիգինալից 2023-04-01-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին. «1920: In 120 Ländern erhältlich, Tobler führt Kleinformate ein. Nestle und andere handeln Kopien wie Costarone, Salvirone, Tamborine und Chocmel.»
  35. «Toblerone maintains peak performance». Confectionery Production. 2019 թ․ հուլիսի 26. «The product has encountered rivals during its 111 year history, including a similar Kolumbo bar in Croatia, and Swiss company Chocolate Frey's triangular Mahony bars.»
  36. «Chocolat Frey». Chocolatfrey.ch. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  37. «KOLUMBO Josip Kraš Zagreb Yugoslavia RARE!! - Kupindo.com». Kupindo. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  38. Selwood, Daniel. "Poundland unveils Twin Peaks, a Toblerone-style chocolate bar," The Grocer, 19 June 2017. Retrieved 8 July 2017.
  39. Gems, Grocery (2017 թ․ դեկտեմբերի 29). «Grocery Gems: Review: Toblerone Vs Twin Peaks (Poundland)». Grocery Gems. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  40. «The Toblerone Line». www.toblerones.ch. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  41. «7 things you probably didn't know about the Toblerone chocolate bar». Cool FM. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  42. Muehlemann, Anetka (2008 թ․ հունիսի 9). «Ligne fortifiée, un témoin du passé à valoriser». 24 Heures (ֆրանսերեն). Edipresse, Switzerland. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
  43. «Willy Wonka Movie Trivia». 2015 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2022-12-24-ին. Վերցված է 2024-03-03-ին.
  44. Svensson, Britta (2007 թ․ հունվարի 5). «Nej det handlade inte bara om Toblerone...» (շվեդերեն). Expressen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  45. «University of Manchester». The Hitchhiker's Guide to the Galaxy: Earth Edition. 2006 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  46. «The Whitworth Park Residencel». Our Manchester - Manchester History Net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  47. Frank, Allegra (2017 թ․ սեպտեմբերի 25). «Neo Yokio's big Toblerone is real, to the internet's delight». Polygon. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  48. Bryan, Scott (2017 թ․ սեպտեմբերի 27). «There's A Huge Obsession With Toblerones In Netflix's 'Neo Yokio' And It's Sparked A Weird Meme». BuzzFeed (անգլերեն).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Schott, Ben (2003). Schott's Food & Drink Miscellany. London: Bloomsbury 0-7475-6654-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Toblerone» հոդվածին։