Մաթերհորն
Մաթերհորն | |
---|---|
Տեսակ | լեռ և տեսարժան վայր |
Երկիր | Շվեյցարիա և Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Վալե և Վալլե Դ'Աոստա |
Լեռնաշղթա | Պենինյան Ալպեր |
Մասն է | Իտալիայի և Շվեյցարիայի սահման |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4478 մետր |
Հարաբերական բարձրություն | 1043 մետր |
Նյութ | փոխակերպված ապար |
Մաթերհորն, ֆրանսերեն կոչվում է Մոն Սերվին, իսկ իտալերեն՝ Մոն Սերվինո, առաջացել է գերմաներեն «մարգագետին» ու «գագաթ» բառերից։ Այն Ալպերի յոթերորդ ամենաբարձր լեռն է, որն ունի 13434 ոտնաչափ (4478 մ) բարձրություն և վեր է խոյանում Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին՝ Զերմաթ գյուղի մոտ։ Այն աշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաթերհորնը առաջացել է մոտավորապես 90 մլն. տարի առաջ Աֆրիկայից դեպի Եվրոպա երկրակեղևի շարժման արդյունքում։ Լեռը հայտնի է ոչ այնքան իր չափերի, որքան գագաթի ձևի շնորհիվ։ Դարեր շարունակ կարծվել է, որ անհնարին է մագլցել այս լեռը, սակայն 1865 թվականին Բրիտոն Էդվարդ Ուայմփերի գլխավորած յոթ լեռնագնացների խումբը ի վերջո հասավ լեռան գագաթին։ Դժբախտաբար, խմբի չորս անդամները զոհվեցին վայրէջքի ժամանակ։ Մաթերհորնի բրգաձև գագաթի չորս նիստերը ուղղված են դեպի կողմնացույցի չորս ուղղությունները՝ այդպիսով ստեղծելով լեռան եզակի գագաթը, որը քաջ հայտնի է ողջ աշխարհում։ Այսօր Մաթերհորնը Եվրոպայի ամենահայտնի լեռներից մեկն է, որի բարձունքը փորձում են նվաճել տարեկան 3000 լեռնագնացներ[1]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնորհիվ այն բանի, որ լեռան գագաթը գտնվում է հիմնական ալպիական ջրբաժանի ուղղությամբ և ունի մեծ բարձրություն, Մաթերհորնին բնորոշ են եղանակային կտրուկ փոփոխությունները։ Լեռան գագաթին նույնիսկ ամռանը մշտապես առկա է ձյան շերտ և բացասական ջերմաստիճան։ Գլոբալ տաքացման հետևանքները և շրջակա միջավայրի վրա կլիմայի ազդեցությունը պարզելու համար լեռը դարձել է ուսումնասիրության օբյեկտ։ Մասնավորապես 2003 թվականին Եվրոպայում եղանակի անբնական փոփոխության ժամանակ լեռան սառցադաշտերի հալվելը առաջացրեց լայնածավալ սողանքներ և քարաթափում, որի պատճառով ստիպված եղան կազմակերպել մի քանի տասնյակ լեռնագնացների փրկարարական և տեղափոխման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ գիտնակաների հետազոտությունների տվյալներով պարզվել է, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում լեռան գագաթի ձյան շերտը զգալիորեն պակասել է։ 2007-2011 թվականներին Մաթերհորնի հարևան Փոքր Մաթերհորն լեռնագագաթին Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի մի խումբ գիտնականներ հատուկ սարքավորումների օգտագործման միջոցով այդ շրջանում անցկացրին տեղումների բնույթի հետազոտություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մարկ Տրուման, Աշխարհի Հրաշալիքները, 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթերհորն» հոդվածին։ |
|