That’s Amore
«That's Amore» | |
---|---|
Դին Մարտինի սինգլը | |
«Dean Martin Sings» ալբոմից | |
Թողարկված | 7 նոյեմբերի 1953 |
Ժանր | փոփ |
Երգահան | Հարրի Ուորեն |
Տևողություն | 3:05 |
Լեյբլ | Capitol Records |
Պրոդյուսեր | Ջեք Բրուքս |
«That’s Amore», 1953 թվականի երգ, որը գրել են կոմպոզիտոր Հարրի Ուորենը և բանաստեղծ Ջեք Բրուքսը։ Այն դարձել է Դին Մարտինի գլխավոր հիթն ու ամենահայտնի երգը 1953 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգն առաջին անգամ հնչել Է Մարտինի և Լյուիսի «Քեդդի» ֆիլմում, որը թողարկվել է 1953 թվականի օգոստոսի 10-ին[1]։ Լյուիսը Ուորենին և Բրուքսին հանձնարարել է երգեր գրել Մարտինի համար։ Լյուիսի խոսքով՝ ինքն անձամբ գաղտնի վճարել է նրանց 30 000 դոլար՝ հույս ունենալով, որ երգերից մեկը կդառնա Մարտինի հիթը[2]։ Ֆիլմում երգը կատարում է հիմնականում Մարտինը, որին միանում է Լյուիսը, այնուհետև ֆիլմի մյուս հերոսները։ Այն ներկայացվել Է «Օսկար» մրցանակի Լավագույն օրիգինալ երգ անվանակարգում[3]։
Երգը մինչ օրս սերտորեն կապված է Դին Մարտինի անվան հետ։ «That’s Amore» անվանումն օգտագործվել է Մարտինի կարիերային նվիրված և 2001 թվականին թողարկված հոլովակում, իսկ նրա որդին՝ Ռիչի Մարտինը, 2002 թվականի իր կենսագրությունն անվանել է «That’s Amore: Որդին հիշում է Դին Մարտինին»[4]։
Երաժշտական քննադատ Ջո Քվինանը երգը նկարագրել է որպես նեապոլյան թափառող երաժշտի սիրված երաժշտության հմայիչ, թեև հիմար պարոդիա և նկատել է, որ այն հիսունականների սկզբի բազմաթիվ երգերից մեկն էր, որոնք օգնել են վերականգնել Իտալիայի՝ որպես մոգության և ռոմանտիկայի երկրի կերպարը[5]։
Կոմերցիոն հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը ձայնագրվել է 1953 թվականի օգոստոսի 13-ին Capitol Records ստուդիայում Դիք Ստաբիլի ղեկավարած նվագախմբի հետ։ 1953 թվականի նոյեմբերի 7-ին Մարտինի «You’re the Right One» երգի ձայնասկավառակը, որը ձայնագրվել է միևնույն ժամանակ, ինչ դարձերեսի «That’s Amore» երգը, հասել է Billboard-ի չարթերի 2-րդ հորիզոնականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Caddy, The (1953) -- (Movie Clip) That's Amore». Turner Classic Movies. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Lewis, Kaplan, 2005, էջ 163
- ↑ Osborne, 1994, էջ 131
- ↑ Martin, 2002, էջ 256
- ↑ Queenan, Joe (2007 թ․ հուլիսի 26). «When the moon hits your eye like a bigga pizza pie... :That's Amore! Joe Queenan investigates the origins of Dean Martin's cheesy hit». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lewis, Jerry; Kaplan, James (2005). Dean & Me (A Love Story). New York: Doubleday. ISBN 0-7679-2086-4.
- Martin, Ricci (2002). That's Amore: A Son Remembers Dean Martin. Lanham, Maryland: Taylor Trade Publishing. ISBN 978-0-87833-272-4.
- Osborne, Robert (1994). 65 Years of the Oscar: The Official History of the Academy Awards. London: Abbeville Press. ISBN 1-55859-715-8.