Tatarka
Tatarka | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Նաբերեժնիե Չելնի, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | վիդեո բլոգեր և երգչուհի |
Ամուսին | Իլյա Պրուսիկին |
Tatarka (իսկական անունը՝ Իրինա Ալեքսանդրովնա Սմելայառուս.՝ Ири́на Алекса́ндровна Сме́лая[1], դեկտեմբերի 21, 1991, Նաբերեժնիե Չելնի, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս երգչուհի ու տեսաբլոգեր։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Նաբերեժնիե Չելնի քաղաքում։ Այնուհետև տեղափոխվե է Սանկտ Պետերբուրգ[3]։
Հայտնի է դարձել DIY-ի «Fashion Trashon», «М/Ж» հաղորդումների շնորհիվ, իսկ հետո երկու տարի շարունակ վարել է ՅուԹյուբի անձնական ալիքը, որտեղ թողարկել է «Թաթարական առօրյա» անվանումով հոլովակներ։ Նախկին ամուսինը ''Little Big'' խմբի ղեկավար րեյվ-կատարող Իլյա Պրուսիկինն է (Իլյիչ)[4] (ամուսնացած են եղել 2016-2020 թվականներին)։
2016 թվականի վերջին թողարկել է առաջնաելույթային «Altyn» երգի տեսահոլովակը, որում երգչուհին հանրահայտ դիզայներ Գոշի Ռուբչինսկու հագուստով պարում է մեքենաների ֆոնին[5]։ Առաջին շաբաթվա ընթացքում տեսանյութը հավաքել է ավելի քան երեք միլիոն դիտում, իսկ «Աֆիշան» 2016 թվականի արդյունքներով ընդգրկվել է տարվա 100 լավագույն տեսահոլովակների ցուցակում[6]։ Երաժշտական կոմպոզիցիան իրենից ներկայացնում է քլոուդ-ռեփ թաթարերեն լեզվով[7][8]։ «Altyn» սինգլի տեսահոլովակը[9] նկարահանել է «ՔլիքՔլաք» փրոդաքշն ընկերությունը։ Ռեժիսորը Էլդար Ջարախովն է, օպերատորը՝ Ալինա Պյազոկը։ Նույն ընկերությունն աշխատել է Little Big խմբի հետ[3]։ Տեսահոլովակը նկարահանվել է երկու օրվա ընթացքում՝ rapid-նկարահանումների միջոցով՝ դանդաղեցման էֆեկտի օգտագործմամբ[8]։ Ավելի ուշ պարզվել է, որ տեսահոլովակը սամսունգի մեծ գովազդային հոլովակ էր[7], քանի որ տեսանյութը նկարահանվել է ընկերության նոր սմարթֆոնով[10]։ Երկու ամսվա ընթացքում տեսանյութի դիտումների թիվը հասել է 15 միլիոնի[11]։ 2021 թվականի հուլիսի դրությամբ տեսահոլովակը հաղթահարել է 51 միլիոն դիտման սահմանը։
«Altyn» երգի տեքստի հեղինակը Կազանի Yummy Music լեյբլի տնօրեն, ittifaq նախագծի հիփ-հոփ կատարող Իլյաս Գաֆ��րովն է[12]։ Իլյասին դիմել են «ՔլիքՔլաք» լեյբլի ներկայացուցիչները, որոնք ծանոթ են նրա ստեղծագործությանը, և առաջարկել են գրել երգի տեքստը[12]։ Երաժշտությունը գրել է լեյբլի ներկայացուցիչ Վիկտոր Սիբրինինը[12]։ Երգի անվանումը թաթարերենից թարգմանաբար նշանակում է «ոսկե», իսկ կրկներգի տեքստը թարգմանվում է որպես «ես ոսկե, ես ոսկե, ես գեղեցիկ ոսկե ծաղիկ եմ»[12]։
2017 թվականի սկզբին երգչուհու կողմից թողարկվել է մեկ այլ սինգլ՝ Little Big-ի հետ դուետով՝ «U Can Take»[13]։ Երգը գրվել է նաև թաթարերենով, իսկ Իրինայի ամուսնու՝ Իլյա Պրուսիկինի հատվածը՝ անգլերենով։ Հրապարակումից հետո մեկ օրվա ընթացքում տեսանյութը հավաքել է ավելի քան երկու միլիոն դիտում[2]։ 2017 թվականի սեպտեմբերին թողարկվել է երգչուհու երրորդ՝ «Pussy Power» տեսահոլովակը[14]։
2018 թվականի ամռանից աշխատել է իր առաջնաելույթային ալբոմի ձայնագրման վրա[15]։ Ալբոմը եղել է երկու լեզվով՝ թաթարերեն և անգլերեն[16]։ 2019 թվականի հունիսի 28-ին Tatarka-ն թողարկել է «AU» երգի տեսահոլոովակը, որը նկարահանվել է Ուզբեկստանի Տաշքենդ, Խիվա և Չիրչիկ քաղաքներում[17][18][19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլսի 6-ին կայացել է նրա և Իլյա Պրուսիկինի («Իլյիչ» կեղծանվամբ) հարսանիքը[20]։ 2017 թվականի նոյեմբերի 26-ին ծնվել է նրանց որդի Դոբրինյան[21]։ 2020 թվականի օգոստոսի 31-ին զույգը հայտարարել է ամուսնալուծության մասին[22][23]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիայի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տեղեկություն |
---|---|
Golden Flower |
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Անվանում | Տարի | Ալբոմ |
---|---|---|---|
1 | «Altyn» | 2016 | Ոչ ալբոմային սինգլ |
2 | «U Can Take» (feat. Little Big) | 2017 | Ոչ ալբոմային սինգլ |
3 | «Pussy Power» | Ոչ ալբոմային սինգլ | |
4 | «AU» | 2019 | Ոչ ալբոմային սինգլ |
5 | «Arriba» (feat. Little Big & Clean Bandit) | Ոչ ալբոմային սինգլ | |
6 | «Vroom» | 2020 | Golden Flower |
«Bubblegum» | |||
7 | «Kawaii» (Cream Soda Remix) | 2021 | Ոչ ալբոմային սինգլ |
Տեսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Տարի | Տեսահոլովակ | Ալբոմ |
---|---|---|---|
1 | 2016 | «Altyn» | Ոչ ալբոմային սինգլ |
2 | 2017 | «U Can Take» (feat. Little Big) | Ոչ ալբոմային սինգլ |
3 | «Pussy Power» | Ոչ ալբոմային սինգլ | |
4 | 2019 | «AU» | Ոչ ալբոմային սինգլ |
5 | «Arriba» (feat. Little Big & Clean Bandit) | Ոչ ալբոմային սինգլ | |
6 | 2020 | «Kawaii» | Golden Flower |
Մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 — Little Big — «Public Enemy»[24]
- 2016 — Little Big — «Big Dick»[25]
- 2016 — Little Big — «Hateful Love»[26]
- 2018 — Հաց — «Шашлындос»[27]
- 2019 — Animal ДжаZ — «Զգացմունք»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Полное ФИО — Смелая Ирина Александровна
- ↑ 2,0 2,1 «Клип Tatarka и Little Big — U can take: рецензия». eatmusic.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 3,0 3,1 «Новое имя: Клауд-рэперша и влогерша TATARKA — Wonderzine». wonderzine.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ The Village «Выходные в Петербурге: Концерт Little Big, Сальвадор Дали в Музее Фаберже и лекция Чечота о Шнурове Արխիվացված 2021-07-29 Wayback Machine»
- ↑ «Татарский клауд-рэп на фоне «Жигулей» стал хитом сети: Вирусные ролики: Интернет и СМИ: Lenta.ru». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «100 великих клипов года. Часть пятая: от «Грибов» до «Ленинграда»». Афиша Daily. 2016 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 7,0 7,1 «Как блогеры начали читать рэп и почему рэперы этим недовольны». Афиша Daily. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 8,0 8,1 «Рэп Татарки о золотой девочке грозит перебить рекорд «Путина на Баумана»». Կոմսոմոլսկայա պրավդա — Казань. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Tatarka — Altyn — Single Արխիվացված 2018-08-08 Wayback Machine на iTunes
- ↑ «Женский рэп года? Клип Tatarka «Алтын»». rap.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Tatarka и Little Big выпустили совместный клип «U Can Take»». rap.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Клип дня: Tatarka «Алтын»». Собака.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ U Can Take (feat. Little Big) — Single Արխիվացված 2017-04-22 Wayback Machine на iTunes
- ↑ «Татарка выпустила новый клип на трек «Pussy Power» – Афиша Daily». Афиша Daily. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Wall». vk.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Tatarka: «Мои конкуренты — Rihanna, Nicki Minaj и Beyonce»» (ռուսերեն). the-flow.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Little Big (2019 թ․ հունիսի 28). «TATARKA — AU». Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ DBLA Video (2019 թ․ հունիսի 28). «Бэкстейдж со съемок клипа «Tatarka» на трек «AU»». Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Repost uz-срочные новости Узбекистана. «Little Big Family сняли клип для Tatarka в Узбекистане: как проходили съемки, для кого и почему у нас — эксклюзивно для Repost» (ռուսերեն). repost.uz. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Усков, Олег (2020 թ․ օգոստոսի 31). «Лидер Little Big Прусикин разводится». Российская газета. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Популярная видеоблогерша из Челнов назвала сына Добрыней». Вести КАМАЗа. 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ ««Масса претензий»: лидер Little Big объявил о разводе». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Фронтмен группы Little Big Илья Прусикин разводится с Ириной Смелой после четырех лет брака». Вокруг ТВ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Little Big (2014 թ․ հունիսի 24). «LITTLE BIG — PUBLIC ENEMY». Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «LITTLE BIG — BIG DICK» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Little Big (2016 թ․ հունիսի 28). «LITTLE BIG — HATEFUL LOVE». Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ ХЛЕБ (2018 թ․ օգոստոսի 13). «ХЛЕБ — Шашлындос (official music video)». Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
|