Jump to content

McLaren Automotive

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
McLaren Automotive
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող, ձեռնարկություն և դուստր կազմակերպություն
Հիմնադրված էդեկտեմբերի 2, 1985
ՀիմնադիրBruce McLaren? և Ron Dennis?[1]
ՎայրMcLaren Technology Centre, Ուոկինգ, Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն[2]
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Աշխատողների թիվ1500 մարդ
Մայր ընկերությունMcLaren Technology Group?
ՍեփականատերMcLaren Technology Group?
Կայքcars.mclaren.com(անգլ.)
 McLaren vehicles Վիքիպահեստում

Mclaren Automotive-ը հաճախ անվանվում է նաև Մաքլարեն (Mclaren), որը բրիտանական սպորտային մեքենաներ արտադրող ընկերություն է։ Որպես ճանապարհային մեքենաներ արտադրող ընկերություն գրանցվել է 1989 թվականին։ Մեքենաները պետք է պատրաստված լինեին՝ օգտագործելով Ֆորմուլա Մեկի փորձն ու տեխնոլոգիաները։ Ընկերությունը անվանվել է Նոր Զելանդացի Բրյուս Մաքլարենի անունով։ Ընկերության պատմությունը սկսվեց երբ 1960 թվականին Բրյուս Մաքլարենը որոշեց մասնակցել -«Լեմանսի 24 ժամերը» մրցույթին։ Ըստ նախագծի արդեն գոյություն ունեցող M6 Can-Am մեքենայի համար պիտի պատրաստվեր նոր թափք։ Պատվիրվեց ավելի քան 50 մեքենա, սակայն դժվարությունների պատճառով նախագիծը չիրագործվեց։ Մաքլարենը որոշում կայացրեց նախագծի ռեսուրսներն օգտագործելով պատրաստել աշխարհի ամենաարագ ճանապարհային մեքենան և տարեկան արտադրել 250 օրինակ։ Մեքենան անվանվեց M6 GT սակայն ընդամենը երկու օրինակ արտադրվեց, քանի որ Մաքլարենը մահացավ 1970 թվականին Goodwood-ի վթարներից մեկում։

McLaren F1
McLaren F1

Ընկերության առաջին ճանապարհային մեքենան Mclaren F1-ն էր։ Մեքենան ուներ գերմանական BMW ընկերության կողմից արտադրված 6 լիտր աշխատանքային ծավալով V12 կոնֆիգորացիայի շարժիչ, որի հզորությունը 618 ձիաուժ էր կամ 461 կՎ։ Մինչև 2005 թվականը F1-ը համարվում էր աշխարհի ամենաարագ մեքենան՝ հասնելով 391 կմ/ժ արագության։ 0-100 կմ/ժ-ի F1-ը հասնում էր 3.2 վայրկյանում։ Արտադրությունը սկսվեց 1992 թվականին։ Հետագայում 1995 թվականին ներկայացվեց F1 LM մոդելը, իսկ 1997 թվականին F1 GT մոդելը։ F1 GTR մոդելը արտադրվել է 1995-1997 թվականներին։ McLaren F1- արտադրությունը ավարտվեց 1998 թվականին։ Արտադրվեց ընդհանուր 100 մեքենա, որոնք մինչև օրս համարվում են աշխարհի ամենաարագ սպորտային մեքենաները։

Mercedes-Benz Mclaren SLR (P7)

[խմբագրել | խմբագրել կոդը]
McLaren Mercedes SLR
Mercedes-Benz Mclaren SLR

1997 թվականին Մաքլարենը համաձայնվեց Մերսեդես-Բենց ընկերության համար նախագծել SLR մոդելը, քանի որ DaimlerChriseler ընկերությունը Մաքլարենի ամենամեծ բաժնետերն էր։ SLR-ը ուներ 5.5 լիտր աշխատանքային ծավալով սուպերմղիչով V8 կոնֆիգուրացիայի շարժիչ, որի հզորությունը 626 ձիաուժ էր կամ 467 կՎ։ Մեքենան 0-100 կմ/ժ–ի հասնում էր 3.8 վ-ում, իսկ 0-161 կմ/ժ-ի 6.3 վ-ում։ Հետագայում 2006 թվականին ներկայացվեց Mercedes-Benz McLaren SLR 722 տարբերակը, որի շարժիչի հզորությունը 650 ձիաուժ էր կամ 480 կՎ, իսկ մեքենայի մաքսիմալ արագությունը 340 կմ/ժ։ 2007 թվականին ներկայացվեց SLR-ի կաբրիոլետ տարբերակը։ Նույն տարում սկսվեց արտադրությունը։ Մեքենան պարամետրերով չէր տարբերվում կուպեից։ Այնուհետև թողարկվեց սահմանափակ արտադրության SLR Stirling Moss տարբերակը, որով և ավարտվեց մեքենայի արտադրությունը։

McLaren MP4-12C
Chrome McLaren MP4-12C

McLaren MP4-12C-ն թողարկվեց որպես ընկերության երկրորդ սեփական արտադրության մեքենան[3]։ Ետևի քարշակ 12C-ն ուներ բենզինով աշխատող 3.8 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի երկու տուրբոմղիչներով շարժիչ, որի հզորությունը 592 ձիաուժ էր կամ 441կՎ։ Մեքենան նշանավոր է նրանով, որ մարդատար հատվածը պատրաստված է ամբողջովին Carbon Fiber-ից և ունի Double Clutch փոխանցման տուփ։ Մեքենայի քաշը ընդամենը 1301 կգ է, ինչի շնորհիվ 0-100 կմ/ժ-ի արագանում է 3 վայրկյանում, իսկ 0-160 կմ/ժ հասնում է 6 վ-ում։ Մեքենայի մաքսիմալ արագությունը 343 կմ/ժ է, իսկ 200-0 կմ/ժ կարող է արգելակել 5 վ-ում։ 2011 թվականին բացվեց 50 միլիոն դոլար արժողության նոր գործարանը, որտեղ պետք է արտադրվեր McLaren MP4-12C-ն։ Արտադրությունը ավարտվեց 2014 թվականին։ Կաբրիոլետը 40կգ-ով ավելի ծանր է[4]։

McLaren P1 in Race Mode
Green McLaren P1

McLaren P1 (P12)-ը սահմանափակ արտադրության հիբրիդ սպորտային մեքենա է, որը փոխարինում է Mclaren F1-ին։ Կոնցեպտը ներկայացվեց 2012 թվականի Փարիզի ավտոսալոնում։ Արտադրությունը սկսեց 2013 թվականին և թողարկվեց 375 մեքենա։ McLaren P1 (P12)-ը ունի 3.8 լիտր աշխատանքային ծավալով 2 տուրբոմղիչներով V8 կոնֆիգուրացիայի շարժիչ։ Շարժիչի հզորությունը 727 ձիաուժ է կամ 542կՎ, ինչպես նաև նրան միացած է 176 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ։ Մեքենան հիբրիդ է և ունի բավականին մեծ՝ 324 բջիջ ունեցող մարտկոց։ Փոխանցման տուփի փոխանցումների ժամանակ հզորության կորստի պահերին էլեկտրական շարժիչը պահպանում է մեքենայի արագությունը, ինչպես նաև արգելակման ժամանակ կարող է լիցքավորել մարտկոցը։ Մեքենան կարող է գործել միայն էլեկտրական շարժիչով 10 կմ։ "[5] Մեքենան 0-100 կմ/ժ-ի հասնում է 2.8 վ-ում, իսկ 0-200 կմ/ժ-ի՝ 6.8 վ-ում։ P1-ի քաշը 1490 կգ է, իսկ մաքսիմալ արագությունը 340 կմ/ժ։ 2015 թվականին ներկայացվեց նաև P1 GTR տարբերակը, որի ճանապարհային օգտագործումը արգելված է։ Թողարկվեց 35 տարբերակ, որոնք արժեին 2.8 միլիոն դոլար։ Սովորական տարբերակից GTR-ը 50 ձիաուժով հզոր է[6]։

McLaren 650S Spider
McLaren 650S Spider

McLaren 650S-ը թողարկվեց փոխարինելու արդեն հնացած 12C մոդելը[7]։ McLaren 650S-ը 25%-ով ավելի թեթև էր և առաջին անգամ ցուցադրվեց 2014 թվականին Ժնևի ավտոսալոնում։ Մեքենան ունի նույն McLaren M838T շարժիչը։ Բենզինով աշխատող 3.8 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի երկու տուրբոմղիչներով շարժիը, որի հզորությունը 641 ձիաուժ է կամ 478կՎ, մեքենային 0-100 կմ/ժ-ի արագացնում է 2.9 վ-ում։ Մաքսիմալ արագությունը 333 կմ/ժ է։ Թողարկվեց նաև McLaren 650S Spider տարբերակը, որը 40 կգ-ով ավելի ծանր էր։ Հետագայում թողարկվեց նաև 625C տարբերակը, որը ավելի էժան էր, սակայն ավելի դանդաղ էր։

Geneva Motor Show McLaren 675LT
Geneva Motor Show McLaren 675LT

McLaren 675 LT-ը 650S-ի մոդիֆիկացիա է։ Առաջին անգամ ներկայացվեց Ժնևի ավտոսալոնում 2015 թվականին։ Նշանավոր է, որ մեքենան թեթև է 100 կգ-ով, սակայն ունի 2 անգամ ավելի մեծ հակաթև(Spoiler) և 26 ձիաուժով ավել հզորություն։ 0-100 կմ/ժ արագության կարող է հասնել 2.9 վ-ում[8]։

McLaren 570S-ը McLaren-ր առաջին սպորտային մեքենան է(բոլոր մյուսները սուպերմեքենաներ էին)։ Առաջին անգամ ցուցադրվեց Նյու-Յորքի ավտոսալոնում[9][10]։ Նրա գինը 180 հազար դոլար է[11]։ Մեքենան ունի բենզինով աշխատող 3.8 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի երկու տուրբոմղիչներով շարժիչ, որի հզորությունը 562 ձիաուժ էր կամ 419կՎ։ Մեքենայի քաշը 1313 կգ է, 0-100կմ/ժ-ի արագանում է 3.2 վայրկյանում իսկ մաքսիմալ արագությունը 330կմ/ժ է։

540c-ն արժե 160 հազար դոլար և ամենա էժան Մաքլարենի արտադրության սպորտային մեքենան է։ Մեքենան ունի 3.8 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի երկու տուրբոմղիչներով շարժիչ, որի հզորությունը 533 ձիաուժ է կամ 399ԿՎ։ 540c-ն 0-100կմ/ժ արագության հասնում է 3.5 վայրկյանում իսկ մաքսիմալ արագությունը 320կմ/ժ է։ 540c-ն նախատեսված է մասնավորապես Չինաստանում վաճառվելու համար[12]։

McLaren Special Operations (MSO)

[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 Geneva Motor Show McLaren P1 GTR
2015 Geneva Motor Show McLaren P1 GTR

McLaren Special Operations (MSO)-ը հատուկ ստորաբաժանում է, որը զբաղվում է ընկերության հաճախորդների համար մեքենաների հատուկ մոդիֆիկացիաների ստեղծմամբ։ MSO-ն կարող է նաև ամբողջովին փոխել մեքենայի տեսքը ինչի օրինակ է McLaren X-1-ը որը հիմնված էր 12c մոդելի վրա և առաջին անգամ ներկայացվեց 2012 թվականին։ Ստորաբաժանումը նաև պատասխանատու է P1 GTR մեքենաների արտադրության և տեխսպասարկման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://cars.mclaren.com/gb-en/about/from-the-beginning/
  2. https://www.lobbyfacts.eu/datacard/mclaren-automotive?rid=257235248971-13
  3. «New McLaren P11 supercar: the spy photos». Carmagazine.co.uk. 2008 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
  4. Dunn, Joseph (2009 թ․ սեպտեմբերի 6). «McLaren MP4-12C: F1's best bits in a road car». London: Times Online. Արխիվացված է օրիգինալից 2010-03-28-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  5. «Future McLaren Models Will Focus on Efficiency». Insideline.com. 2010 թ․ մարտի 18. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  6. «pictures of the McLaren 650S». 2014 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  7. «New £400k McLaren P15 supercar confirmed». 2014 թ․ հունվարի 24. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  8. «McLaren 675 LT: full spec and details of new Longtail». 2015 թ․ փետրվարի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  9. Alicia Adamczyk. McLaren To Debut 570S Coupe At New York Auto Show. Forbes. 2015-03-29. Accessed 2015-03-30.
  10. Alex Nunez. The McLaren 570S is the Sports Series first car. Road and Track. 2015-03-25. Accessed 2015-03-30.
  11. «McLaren 570S priced at $184,900». Autoblog.com. 2015 թ․ ապրիլի 3.
  12. «McLaren unveils the commuter-ready 540C in China». Autoblog.com. 2015 թ․ ապրիլի 21.