Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Low», ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի երգը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Նիքի Մինաժը, Լիլ Բիբին և Յանգ Թագը։ Այն որպես սինգլ թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 7-ին։
2014 թվականի օգոստոսի 6-ին Ջուսի Ջեյը սոցիալական ցանցերի իր էջերի միջոցով հայտարարում է, որ իր «Low» կոչվող նոր սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև Նիքի Մինաժը, Լիլ Բիբին և Յանգ Թագը, թողարկվելու է օգոստոսի 7-ին[1]։ Նա ��աև ցուցադրում է սինգլի շապիկի պատկերը, որի վրա դեղին և նարնջագույն տառերով սև ֆոնի վրա գրված է երգի անվանումը և նշված է կատարողների անունները[2]։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին, երգից մի փոքրիկ հատված արդեն հասանելի է լինում օնլայն լսելու համար, իսկ ժամեր հետո երգը իր ամբողջական տարբերակով թողարկվում է թվային ներբեռնման համար[3]։
|
Ես երբեք ոչ մեկին չեմ ասել որ ունեցել եմ ձայնագրություն Բիբիի, Յանգ Թագի կամ Նիքի Մինաժի հետ։ Մեկ օր առաջ, մինչև ես կթողարկեի այն, ես ասացի [Թվիթթերում]․ «Հեյ, կռահեք թե ինչ՞», և իմ երկրպագուներից շատերը Թվիթթերում ասացին «Ինչ՞», ես ասացի․ «Վաղը ես թողարկում եմ նոր սինգլ Լիլ Բիբբիի, Յանգ Թագի և Նիքի Մինաժի հետ»։ Նրանք չէին կարողանում հավատալ։ Ահա թե ես ինչ եմ անում։ Ես շոկի եմ ենթարկում մարդկանց։- Ջուսի Ջեյը երգի թողարկման մասին[4]
|
|
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Բենի Բումը, թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 21-ին[5]։ Երգի կատարողներից միայն Յանգ Թագը չի նկարահանվել տեսահոլովակում։ Տեսահոլովակի նկարահանման ընթացքի տեսանյութը տեղադրվել է Ջուսի Ջեյի VEVO էջում սեպտեմբերի 19-ին, 2014։
Չարթ (2014)
|
Զբազեցրած տեղ
|
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs)
|
44
|
|
---|
| Ստուդիական ալբոմներ | |
---|
| Սեփական երգեր | |
---|
| Համագործակցություններ | |
---|
| Առնչվող հոդվածներ | |
---|
|
|
---|
| Սեփական երգեր | |
---|
| Համագործակցություններ | |
---|
|