Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Hookah», ամերիկացի ռեփեր Թայգայի երգն է, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Յանգ Թագը։ Այն թողարկվել է 2014 թվականի ապրիլի 9-ին՝ Young Money Entertainment, Cash Money Records և Republic Records լեյբլների կողմից։ Երգը գրվել է Թայգայի, Յանգ Թագի և Ջես Ջեքսոնի կողմից, իսկ երգի պրոդյուսերն է London on da Track-ը։
2014 թվականի մարտի 15-ին Թայգան երգից մի փոքր հատված է տեղադրում իր Ֆեյսբուքի էջում, իսկ մարտի 17-ին այն ամբողջական տարբերակով ներկայացվում է։ Երկու ամիս անց՝ ապրիլի 9-ին, երգը որպես սինգլ թողարկվում է թվային ներբեռնման համար[1]։
Երգը ստացել է տարբեր արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ «Complex» ամսագրի լրագրող Dharmic X-ը գրել է, որ երգը ունի պոտենցիալ դառնալու մեծ հիթ[2]։
Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2014 թվականի ապրիլի 21-ին, իսկ պրեմիերան կայացել հունիսի 6-ին։ Տեսահոլովակի ռեժիսորներն են Ալեքս Նազարին և Թայգան։
|
---|
| Ստուդիական ալբոմներ | |
---|
| Սեփական երգեր | |
---|
| Համագործակցություններ | |
---|
|
|
---|
| Սեփական երգեր | |
---|
| Համագործակցություններ | |
---|
|