Gone
«Gone» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Ռոսեի սինգլը | ||||
«R» ալբոմից | ||||
Թողարկված | 5 Ապրիլի 2021 | |||
Ձայնագրված | 2019 | |||
Ժանր | ||||
Երգահան |
| |||
Տևողություն | 3:27 | |||
Լեյբլ | ||||
Պրոդյուսեր |
| |||
Ռոսեի սինգլների ժամանակագրություն | ||||
|

«Gone», կորեա-նորզելանդացի երգչուհի Ռոսեի երգը, որը թողարկվել է 2021 թվականի մարտի 12-ին՝ YG Entertainment լեյբլում և ընդգրկված է երգչուհու դեբյուտային՝ «R» սինգլային ալբոմում։ Երգը գրել են Բրայան Լին, J. Lauryn-ը, Թեդի Փաքը և Ռոսեն և պրոդյուսերավորվել է 24-ի և Բրայան Լիի կողմից[1]։ Ռոսեն երգի ամբողջական տարբերակը կատարել է 2021 թվականի մարտի 14-ին՝ SBS-ի «Inkigayo» երաժշտական նախագծի ժամանակ[2]։ 2021 թվականի ապրիլի 5-ին երգը թողարկվել է որպես «R» ալբոմի երկրորդ սինգլ՝ երաժշտական տեսահոլովակի հետ միասին։
Նախապատմություն և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հունվարի 25-ին 33 վայրկյան տևողությամբ և «Coming Soon» (անգլ. թարգմանաբար՝ «Շուտով») անվամբ թիզերը թողարկվել է Blackpink խմբի ՅուԹյուբյան պաշտոնական ալիքում, որտեղ Ռոսեն անհայտ երգից մի հատված է կատարում[3]։ Նույն օրն ավելի ուշ հայտարարվել է, որ 2021 թվականի հունվարի 31-ին Ռոսեն անհայտ, հետագայում «Gone» անվանումը ստացած երգը կատարելու է Blackpink-ի առաջին վիրտուալ համերգի՝ «The Show»-ի ժամանակ[4][5]։ Մարտի 11-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Ռոսեն նշել է, որ երգը ձայնագրված է եղել դեռ երկու տարի առաջ[6]։ Հաջորդ օրը երգը պաշտոնապես թողարկվել է որպես «R» սինգլային ալբոմի երկրորդ երգ[7][8]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը գրել են Բրայան Լին, J. Lauryn-ը, Թեդի Փաքը և Ռոսեն, իսկ արտադրությամբ զբաղվել են 24-ն ու Բրայան Լին։ «Gone»-ը սոֆթ ռոք, ալտերնատիվ ռոք և ինդի ռոք ժանրերի բալլադ է՝ համատեղված էլեկտրակիթառով[9][10][11][12]։ «Gone»-ը անկեղծ բաժանման երգ է մի մարդու մասին, որը դեռ զգացմունքներ ունի իր նախկինի նկատմամբ, որը լքել է նրան[13]։ Ինչ վերաբերվում է երգի նոտագրությանը, ապա այն բաղկացած է Ֆա մաժորից՝ րոպեում 80 բիթ, իսկ տևողությունն է երեք րոպե և քսանյոթ վայրկյան[14]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի մարտի 27-ին երգչուհին իր Ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ հաստատել է, որ «Gone»-ի երաժշտական տեսահոլովակը շատ շուտով թողարկվելու է[15]։ Մարտի 21-ին Ռոսեն իր սոցիալական ցանցերի էջերում հայտարարել է, որ տեսահոլովակը թողարկվելու է ապրիլի 5-ին[16]։
Առևտրային հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Gone-ը դեբյուտ է կատարել Հարավային Կորեայի Gaon Digital Chart չարթի 49-րդ հորիզոնականում[17], իսկ հաջորդ շաբաթ այն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[18]։ Այն 5-րդ հորիզոնականով դեբյուտ է կատարել Billboard-ի K-pop Hot 100 չարթում[19]։
Ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոսե՝ վոկալ, հեղինակ
- Բրայան Լի՝ պրոդյուսեր, հեղինակ
- J. Lauryn՝ հեղինակ
- Թեդի Փաք՝ հեղինակ
- 24՝ պրոդյուսեր
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2021) | Բարձրագույն դիրք |
---|---|
Australia (ARIA)[20] | 63 |
Canada (Canadian Hot 100)[21] | 77 |
Global 200 (Billboard)[22] | 29 |
![]() |
9 |
Malaysia (RIM)[24] | 1 |
New Zealand Hot Singles (RMNZ)[25] | 6 |
Singapore (RIAS)[26] | 2 |
South Korea (Gaon)[18] | 6 |
South Korea (K-pop Hot 100)[19] | 5 |
![]() |
41 |
![]() |
15 |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Տարբեր | Մարտի 12, 2021 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «R by Rosé». Melon Music (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ Lee Min-ji (2021 թ․ մարտի 12). «Blackpink's Rose says songs for debut solo album 'R' came like fate». Yonhap News Agency. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ Mamo, Heran (2021 թ․ հունվարի 25). «Blackpink's Rosé Teases Her Solo Music Ahead of Their Livestream Concert». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ Lee Seung-hoon (2021 թ․ հունվարի 25). «블랙핑크 로제, 31일 콘서트 'THE SHOW'서 솔로곡 공개.."뮤비 역대급 제작비 투입" [공식]». Osen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Blackpink's Rosé Reveals Solo Debut Release Date». Billboard. 2021 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ Sofiana Ramli (2021 թ․ մարտի 12). «BLACKPINK Rosé's debut solo album 'R' has finally arrived». NME. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ Philips, Lucy (2021 թ․ մարտի 4). «BLACKPINK's Rosé is set to release her debut solo single 'On The Ground' next week». Dork. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
- ↑ Ji Eun, Jung (2021 թ․ մարտի 4). «블랙핑크 로제 솔로 컴백 'On The Ground'». Naver (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
- ↑ Myer, Maddy (2021 թ․ մարտի 12). «BLACKPINK's Rosé Drops "On the Ground" Music Video, New Song "Gone"». Teen Vogue. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
- ↑ Dongre, Divyansha (2021 թ․ մարտի 12). «BLACKPINK's Rosé Makes Solo Debut With Poignant 'On The Ground'». Rolling Stone India. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
- ↑ Daly, Rhian (2021 թ․ մարտի 12). «Blackpink's Rosé takes things back to basics on captivating solo debut, 'R'». NME. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
- ↑ Curto, Justin (2021 թ․ մարտի 12). «Blackpink's Rosé Goes Soló With R». Vulture. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
- ↑ Murray, Madison (2021 թ․ մարտի 16). «Blackpink's Rosé Shows Off Her Growth as an Artist with 2-Track Solo EP 'R'!». Young Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Key, BPM and analysis of "Gone" by Rosé». MusicStax. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Abanes, Mariel (2021 թ․ մարտի 29). «Rosé says MV for 'Gone' will be released "very, very soon"». NME (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Mamo, Heran (2021 թ․ մարտի 31). «Here's When BLACKPINK's Rosé Will Drop Her 'Gone' Music Video». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «2021년 11주차 Digital Chart». Gaon Chart (կորեերեն). 7–13 March 2021. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
- ↑ 18,0 18,1 «2021년 12주차 Digital Chart». Gaon Chart (կորեերեն). 14–20 March 2021. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
- ↑ 19,0 19,1 «Korea Kpop Hot 100 Chart». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
- ↑ «The ARIA Report: Week Commencing 22 March 2021». The ARIA Report. No. 1620. Australian Recording Industry Association. 2021 թ․ մարտի 22. էջ 4.
- ↑ «Billboard Canadian Hot 100 Chart: March 27, 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ Trust, Gary (2021 թ․ մարտի 22). «Rose's 'On the Ground' Blasts In Atop Both Billboard Global Charts». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ «#RIMChart Top 20 Most Streamed International + Domestic song Week 11 (12/03/21- 18/03/21)». Instagram. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
- ↑ «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2021 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «RIAS International Top Charts Week 11». Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ Archive Chart UK Download Chart. The Official Charts Company. Ստուգվել է 31 March 2021.
- ↑ Illegal name entered Rosé/Ros%C3%A9/chart?f=395 Rosé Album & Song Chart History Billboard Digital Songs for Rosé. Ստուգվել է 31 March 2021.
- ↑ «R - Single by Rosé». Apple Music. 2021 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
|