Jump to content

Էլեկտրակիթառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրակիթառ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումelectro-acoustic chordophones? և կիթառ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ513[1]
Ստեղծման տարեթիվ1932
ՀնարողԺորժ Բոշամ
Ձայնանմուշ

Էլեկտրակիթառ, կիթառի տարատեսակ էլեկտրական պիկապներով, որոնք առաջանում են էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում առաջացող մետաղական լարերի տատանումների շնորհիվ։ Պիկապների ձայնն օգտագործվում է հատուկ ձայնային էֆֆեկտներ ստանալու նաև բարձրախոսներին հեշտությամբ միանալու նպատակով։ «Էլեկտրակիթառ» բառն առաջացել է «էլեկտրական կիթառ» բառակապակցությունից։

Առավել տարածված են վեցլարանի էլեկտրակիթառները։ Վերջիններիս դասական կառուցվածքը նման է ակուստիկ կիթառի կառուցվածքին. մի լյա ռե սոլ սի մի (E A D G B E)։ Բավական հաճախ օգտագործվում է «dropped D» կառուցվածքը, որի ժամանակ ներքին լարը ներկայանում է ռե-ն (D) և ավելի ցածր պարամետրեր (Drop C, Drop B)։ Սա օգտագործում են մետալ և ալտերնատիվ երաժշտություն նվագելիս։

Էլեկտրակիթառի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրակիթառը՝ առաջին մագնիսական ձայն հանող սարքը, ստեղծել է Լլոիդ Լոեռը (անգլ.՝ Lloyd Loar), 1924 թվականին։ Ինժեներ, գիտնական, ով աշխատում էր Գիպսոն (անգլ.՝ gibson)[2] ընկերությունում։ Իսկ ո՞վ է առաջին անգամ նվագել էլեկտրակիթառով։ Դա առաջին անգամ արեց Լես Պոլը, ով եղել է դաշնակահար։

Էլեկտրակիթառը Ռոքի ասպարեզում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքի ծնունդից սկսած՝ կիթառը եղել է ռոքի անբաժան մաս։ Երբ առաջին անգամ կիթառով նվագեցին, մարդկանց վրա թողեց անմոռանալի տպավորություն։ Մարդիկ սկսեցին ավելի հաճախ գտնվել համերգների ժամանակ, որտեղ կար էլեկտրոկիթառ։ Հենց այսպես էլ կիթառը դարձավ հայտնի։ Էլեկտրակիթառները, որպես կանոն, պատրաստվում են փայտից[3]։ Ամենատարածված նյութերն են լաստենու, հացենու, կարմրափայտ ծառի, թխկու բնափայտերը։ Գրիֆի նշագրման համար օգտագործում են պալիսանդր, սև ծառի փայտ կամ թխկու փայտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. MIMO's classification of musical instrumentMIMO – Musical Instrument Museums Online.
  2. «Electric Guitar History». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  3. Нетрадиционные гитарные материалы

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեկտրակիթառ» հոդվածին։