Օվաջիկի գավառակ
Գավառակ | |
---|---|
Օվաջիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Դերսիմի գավառ |
Այլ անվանումներ | Օվա, Օվաճգ, Օվաճըգ, Օվաճըք, Օվաճուխ, Օվաջըկ, Օվաջիղ, Օվաջուղ |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
Բնակչություն | 36 330 մարդ (XX դարասկիզբ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], քրդեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1], այլ |
Տեղաբնականուն | Օվաջիկցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Օվաջիկ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Կենտրոնը սկզբում Զեռնակ գյուղն էր, իսկ ապա Օվաջիկ գյուղաքաղաքը։
Տարածքով համապատասխանում է Բարձր Հայքի Մնձուր գավառին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավից սահմանակից է Խոզաթի, արևելքից` Խուզիչան, արևմուտքից Չմշկածագի գավառակներին, իսկ հյուսիսից սահմանափակվում է Մարջան լեռնաշղթայով։
Ունի խիստ լեռնային և անտառապատ տարածք։
Գավառակում է գտնվում Օվաջիկի դաշտը, որտեղ սկիզբ է առնում Մնձուր գետն իր Մերջան և Խաղաջուր վտակներով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի սաստիկ ցուրտ ձմեռներ, որի ժամանակ առատ ձյուն է տեղում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբերին ուներ 5279 տուն` 36330 բնակչով, որից 1164 տունը հայեր` 11 640 բնակչով, իսկ 4115 տուն` 24 690 բնակչով քրդեր։
Մշակում էին ցորեն, գարի, կորեկ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 43 գյուղ, որից 26-ը քրդաբնակ էին, իսկ 16-ը` հայ և քուրդ խառը բնակչությամբ։ Կաղնուտ գյուղը զուտ հայաբնակ էր[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|
|