Լերթիկ (Օվաջիկի գավառ)
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Լերթիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Օվաջիկի գավառակ |
Այլ անվանումներ | Լեռթիք, Լերդիկ, Լերթիք, Լերտիկ |
Պաշտոնական լեզու | քրդերեն |
Բնակչություն | 2428 մարդ (1914) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր |
Ժամային գոտի | UTC+3 |
Լերթիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Օվաջիկի գավառակում։ Գտնվում էր Տուժիկ լեռան արևելյան կողմում։
Եղել է Դերսիմի նշանավոր գյուղերից մեկը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լերթիկը երեք կողմից շրջափակված է եղել լեռներով, իսկ մոտակայքով հոսել է գետակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին ուներ 350 տուն բնակիչ, որից 82-ը (820 անձ) քրդախոս հայեր էին, իսկ 268 տունը (1608 անձ) քրդեր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետակից հարավ գտնվում էր Փոսի (Բոզ) վանքը։ Վանք տանող ճանապարհին գտնվում էին Ս. Մինաս և Ս. Տիրամայր անուններով եկեղեցիները[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 582
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|