Jump to content

Օլգա Լոմոնոսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Լոմոնոսովա
ռուս.՝ О́льга Оле́говна Ломоно́сова
Ծնվել էմայիսի 18, 1978(1978-05-18)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրԴոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ և Կիևի պարարվեստի պետական ուսումնարան
Քաղաքացիություն Ռուսաստան և  Ուկրաինա
Մասնագիտությունբալետի պարող և դերասանուհի

Օլգա Օլեգովնա Լոմոնոսովա (ռուս.՝ О́льга Оле́говна Ломоно́сова, մայիսի 18, 1978(1978-05-18)[1][2], Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և ուկրաինացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Լոմոնոսովան ծնվել է 1978 թվականի մայիսի 18-ին Դոնեցկում, շինարարի ընտանիքում։ Մայրը՝ Նատալյա Եվգենևնա Լոմոնոսովան, տնտեսագետ է։ 1986 թվականին Օլգա Լոմոնոսովան ընտանիքի հետ տեղափոխվել է Կիև, ուր աշխատանքի բերումով մեկնել է հայրը։

Դոնեցկում ապրելու տարիներին Օլգա Լոմոնոսովան սկսել է զբաղվել գեղարվեստական մարմնամարզությամբ, իսկ Կիևում նրան ընդունել են Ալբինա Դերյուգինայի օլիմպիական ռեզերվների դպրոց, որտեղ նա դարձել է սպորտի վարպետի թեկնածու։

1988 թվականին Օլգա Լոմոնոսովան ընդունվել է Կիևի խորեոգրաֆիայի ուսումնարան։ 1997 թվականին նա մեկնել է Մոսկվա։ Աշխատել է Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու և Վլ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում որպես բալետի արտիստուհի։ Ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որտեղ սովորել է Ռոդիոն Օվչիննիկովի կուրսում։ Կրթությունն ավատելուց հետո (2003 թվականին)[3] խաղացել է Կոնստանտին Ստանիս��ավսկու անվան թատրոնում (2004-2006) և Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում (2003-2005)։ Հետագայում սկսել է հանդես գալ Ուրիշ թատրոնի (ռուս.՝ Другой Театр) բեմում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին ամուսինը՝ Եվգենի Ռյաշենցև (ծնվել է 1976 թվականի փետրվարի 2-ին), պրոդյուսեր (ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պրոդյուսերական ֆակուլտետը), ռուս բանաստեղծ Յուրի Ռյաշինցևի որդին։ Ամուսնությունը տևել է մեկուկես տարի[4][5][6],
  • Երկրորդ ամուսինը՝ (փաստացի ամուսնություն[6])՝ Պավել Սաֆոնով (ծնվել է 1972 թվականի հունիսի 26-ին), կինոյի և թատրոնի ռուս դերասան, ռեժիսոր[4][5],
    • Դուստր՝ Վարվառա Պավլովնա Սաֆոնովա (ծնվել է 2006 թվականի դեկտեմբերի 9-ին)[5],
    • Դուստր՝ Ալեքսանդրա Պավլովնա Սաֆոնովա (ծնվել է 2011 մայիսի 25-ին)[5],
    • Որդի՝ Ֆեոդոր Պավլովիչ Սաֆոնով (ծնվել է 2017 թվականի ապրիլի 15-ին)[7]։

Օլգա Լոմոնոսովան դերասաններ Գրիգորի Անտիպենկոյի ու Յուլյա Տակշինայի ավագ որդու կնքամայրն է[6]։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
  • «Գեղեցիկ մարդիկ» (ռուս.՝ «Прекрасные люди», ավարտական ներկայացում[6], ռեժիսոր՝ Պավել Սաֆոնով) – Նատալյա Պետրովնա[8]
Եվգենի Վախթանգովի անվան թատրոն
  • 2003 – «Լիր» (Շեքսպիրի «Արքա Լիր» պիեսի մոտիվներով, ռեժիսոր՝ Վլադիմիր Միրզոև)[9] – Կորդելիա.
  • «Դոն Ժուանն ու Սգանարելը»
  • «Կարլիգուլա»
Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Թատերական գործակալություն «Պրեմիերա»
  • «Պիգմալիոն» – Էլիզա Դուլիթլ (անտրեպիրիզային ներակայացում, նախագիծ «Թատերական մարաթոն»)
Ուրիշ թատրոն (Другой Театр)
  • «Բադի որս» – Գալինա
  • «Տարտյուֆ» – Էլմիրա (2014 թվական)
  • «Վալենտինի օր» – Վալենտինա
Թատերական ընկերություն «МАСКАРАД»
  • «Мужской Аромат. Оркестр»[10] – Սյուզաննա (2015 թվական)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Ամանորյա արկածներ Новогодние приключения էպիզոդ
2001 ֆ Կոբրա։ Հակաահաբեկչություն Кобра. Антитеррор Եկատերինա Վոզնեսենսկայա
2003 ֆ Իմ Ամենամաքուր։ Երկու սեր Моя Пречистенка. Две любви Սոֆի Կուրատովա
2004 ս Արբատի երեխաները Дети Арбата Լյուդմիլա
2004 ֆ Թաիրովի մահը Смерть Таирова Ագնեսա / Բրոմբիլա
2005 ֆ Նոր տարվա տղամարդիկ Новогодние мужчины Ալյոնա
2005 ֆ Մի ծնվիր գեղեցիկ Не родись красивой Կիրա Վորոպաևա
2005 ֆ Մեծ չարություն ու մանր ստորություններ Большое зло и мелкие пакости Զոյա
2005 ս Մեկ ստվեր երկուսի համար Одна тень на двоих Մարթա
2005 ֆ Богиня прайм-тайма Ալինա Լավրովա
2006 ֆ Կարմիր սենյակ Красная комната Եկատերինա
2006 ս Ինը ամիս Девять месяцев Նատալյա
2007 ս Любовь на острие ножа Լարիսա
2007 ֆ Գիշերային քույրեր Ночные сёстры Վերա Բրուսնիչկինա
2007 ֆ Հետդարձի հետ Точка возвра��а Շնիրյովա
2008 ֆ Հեռահար հետևանքներ Отдалённые последствия Տատյանա Վինոգրադովա
2008 ֆ Дважды в одну реку Ելենա Բոլոտովա
2008 ֆ Չիզքեյք Чизкейк Նատալյա
2008 ֆ Ազա օրվա սիրավեպ Роман выходного дня Գալինա Կուպցովա
2008 ֆ Երազում քեզ եմ տեսնում... Ты мне снишься… Օլգա Նիկոլաևնա
2008 ֆ Հինգ քայլ ամպերի վրայով Пять шагов по облакам Վալերիա Կռիլովա
2008 ֆ Ես ես չեմ Я не я Վիկտորի կինը
2009 ս Գազանորս Зверобой Մարիա Նազարովա
2009 ս Բարձրագույն պիլոտաժ Высший пилотаж Նաալյա
2009 ֆ Անկոչները Непрощённые Կատյա
2009 ֆ Երկու պատմություն սիրո մասին Две истории о любви Օլգա
2009 ս Օդաչուի պատմությունը История лётчика Վիկտորյա
2009 ֆ Պատահական գրություն Случайная запись Իրինա
2009 ս Ռազմական հետախուզություն Военная разведка Կուզնեցովա
2009 ֆ Թոշակի անցած գնդապետի մասնավոր հետախուզությունը Частный сыск полковника в отставке Մայա
2010 ֆ Осведомлённый источник в Москве Ջենիֆեր Լուի
2010 ս Հերթապահ հրեշտակ Дежурный ангел Եվգենյա Կոստինա
2010 ս Ռազմական հետախուզություն։ Արևմտյան ճակատ Военная разведка. Западный фронт Աննա Կուզնեցովա
2010 ս Գազանորս-2 Зверобой-2 Մարիա
2011 ֆ Հետ դեպի երջանկություն, կամ Ով կգտնի կապույտ թռչունին Назад – к счастью, или Кто найдёт Синюю птицу Մարա
2011 ս Օբյեկտ 11 Объект 11 Մարգարիտա Տրոշինա
2012 ս Կանանց թագավորություն Бабье царство Օքսանա Նիկիտինա
2012 ֆ Հերթապահ հրեշտակ-2 Дежурный ангел – 2 Եվգենյա Կոստինա
2012 ֆ Մաշա Маша Մաշա
2013 ֆ Երեք օր հիմարի հետ Три дня с придурком
2013 ֆ Նախկիններ չեն լինում Бывших не бывает Լերա Կորշունովա
2013 ֆ 45 վայրկյան 45 секунд Տատյանա Չերնիգովա
2013 ս Սև կատուներ Чёрные кошки Աննա Անտոնովնա
2013 ֆ Ամենաերկար օրը Самый длинный день Ժենյա
2014 ս Косатка Օլգա Կոսատկինա
2014 ս Կնքահայր Крёстный Աննա
2015 ֆ Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են А зори здесь тихие
2016 ս Քաղաքացի Ոչ ոք Гражданин Никто Իրինա Նիկոլաևնա
2016 ֆ Գաղտնիքներ և սուտ Тайны и ложь Կատյա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Выпускники Театрального института имени Бориса Щукина — 2000-е годы//» (ռուսերեն). оф. сайт Театрального института имени Бориса Щукина. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  4. 4,0 4,1 Шесть любовников Ольги Ломоносовой // kp.ru (14 декабря 2009 года)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Биография Ольги Ломоносовой // 7days.ru
  6. 6,0 6,1 6,2 6,3 Биография Ольги Ломоносовой // vokrug.tv
  7. «Ольга Ломоносова родила сына». www.zirki.odnoboko.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  8. Интервью с Ольгой Ломоносовой // vokrug.tv (4 декабря 2008 года)
  9. Спектакль «Лир». Театр имени Е. Вахтангова. Пресса о спектакле. // smotr.ru (5 сентября 2003 года)
  10. «Популярные спектакли в Москве. Лучшие спектакли». www.maskarad-maskarad.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Լոմոնոսովա» հոդվածին։