Jump to content

Փոշանոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոշանոթ, առէջքի հիմնական մաս, որտեղ առաջանում է փոշեհատիկը։ Փոշանոթը կազմված է առէջքաթելի շարունակությամբ՝ կապիչով, միմյանց միացած երկու համաչափ կեսերից, որոնցից յուրաքանչյուրում կան 1–2 փոշեբներ։ Ծածկասերմ բույսերի փոշեբները հոմոլոգ են պտերանմանների և մերկասերմերի սպորանգիումներին, իսկ փոշանոթինը՝ սինանգիումին։ Փոշանոթները լինում են կլոր, սրտաձև, նստած, շարժուն, ճեղքերով, անցքերով և այլ ձևերի։ Տարբերում են փոշանոթի հետևյալ շերտերը․

  • էպիդերմիս (էքսոտեցիում),
  • էպիդերմային շերտ (էնդոտեցիում), որի ֆիբրոզային բջիջները նպաստում են փոշանոթի բազմացմանը,
  • տապետում՝ ծառայում է միկրոսպորների սնուցմանը,
  • սպորոգենային հյուսվածք, որտեղ ձևավորվում են միկրոսպորները․

Վերջիններից էլ գոյանում են փոշեհատիկները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։