Փոկասներ
Արտաքին տեսք
Փոկասներ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Փոկասներ (հուն․՝ Φωκᾶς), հայկական[1] ծագմամբ ազնվական տոհմ և կայսերական հարստություն Բյուզանդիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոկասների ընտանիքը ծագում էր Կապադովկիայից[2]։ Պատմական այս միջավայրը Բյուզանդական կայսրությանը տվել է պետական, զինվորական և հոգևոր բազմաթիվ գործիչներ, այդ թվում կայսրեր և պատրիարքներ։ Այս հունադավան («հայ-հոռոմ») միջավայրից սերում էին նաև Փոկասները[3]։ Փոկասների ընտանիքին պատկանող մի շարք քաջարի զինվորականներ փառք բերեցին կայսրությանը, տերության արևելյան սահմաններում պայքարելով արաբների դեմ[1]։ Հետագայում, Բարսեղ Ա Մակեդոնացու հիմնադրած Հայկական հարստությունը ստիպված էր հաշվի նստելու Փոկասների և այլ հայկական ազնվական տոհմերի հավակնությունների հետ[1]։
Տոհմաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկեփոր Բ Փոկաս (963-969)
- Պետրոնաս Փոկաս
- Վարդաս Փոկաս, Նիկեփորոս Բ Փոկասի զարմիկը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, «Երկեր հինգ հատորով», հատոր Ե, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, էջ 12, 103, 173․․
- ↑ «La Carrière du premier Nicéphore Phocas», Անրի Գրեգուար, «Prosphora eis S. Kyriakiden», Սալոնիկ, 1953, էջ 250․
- ↑ «Армяне в составе господствующего класса Византийской империи в XI—XII вв.», Ալեքսանդր Կաժդան, Երևան, 1975, էջ 72-74․