Փեգի Էն Գարներ
Փեգի Էն Գարներ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1932[1][2] |
Ծննդավայր | Կանտոն, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1984[1][2] (52 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Համալսարանի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Albert Salmi? |
Պարգևներ և մրցանակներ | |
Փեգի Էն Գարներ, (անգլ.՝ Peggy Ann Garner, փետրվարի 3, 1932[1][2], Կանտոն, Օհայո, ԱՄՆ - հոկտեմբերի 16, 1984[1][2], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, Պատանեկան Օսկարի դափնեկիր։
Կինոէկրաններին իր առաջնելույթը կատարել է յոթ տարեկանում «Միայն բառերով» մելոդրամայում՝ գլխավոր դերակատարմամբ։ Նա հետագայում հայտնվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մկնորսը» (1942), «Ջեյն Էյրը» (1943) և «Երկնային արքայության բանալիները» (1944), նախքան 1945 թվականին իր աստղային դերը Էլիա Կազանի «Ծառն աճում է Բրուքլինում» դրամայում, որը մեծապես նպաստել է Գարների երիտասարդական ակադեմիայի մրցանակին։ Նույն թվականին նա լավ հանդես է եկել որպես կատակերգական դերասանուհի Ջորջ Սիտոնի «Երիտասարդ միսս» ֆիլմում։
Հետագայում Փեգի էն Գարները չի կարողացել հաստատվել կինոյում մեծահասակների դերերում և տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ նա շարունակել է ակտիվ դերասանական կարիերան մինչև 1970-ականների վերջը: Այս ընթացքում դերասանուհին նկարահանվել է ավելի քան քառասուն հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Գագաթնակետ», «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է», «Փերրի Մեյսոն», «Բոնանզա», «Անձեռնմխելիները», «Հնարավորից այն կողմ» և «Մեծ հովիտ»։ Բացի այդ, Գարները խաղացել է նաև Բրոդվեյի թատերական բեմերում, որտեղ դերեր է ունեցել 1950-ականների սկզբի մի քանի բեմադրություններում։ 1978 թվականին դերասանուհին վերադարձել է մեծ էկրան՝ փոքրիկ դերով Ռոբերտ Օլթմենի «Հարսանիք» սև կատակերգությունում։
Դերասանուհին երեք անգամ ամուսնացած է եղել, ընդ որում նրա յուրաքանչյուր ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ Նրա միակ դուստրը՝ Քեթրին էն Սալմին, դերասան Ալբերտ Սալմիի հետ Երկրորդ ամուսնությունից մահացել է սրտի հիվանդությունից 1995 թվականին՝ 38 տարեկան հասակում:
Փեգի էն Գարները մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 1984 թվականին 52 տարեկան հասակում Կալիֆոռնիայի Վուդլենդ-Հիլզ քաղաքում։ Նրա ներդրումը ԱՄՆ կինոարդյունաբերության մեջ նշված է Հոլիվուդյան փառքի ծառուղում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար 1945 - «1945 թվականի նշանավոր մանկուկ-դերասան»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեգի Էն Գարներ» հոդվածին։ |
|