Տիեզերական արագություն
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիեզերական արագություն (առաջին v1, երկրորդ v2, երրորդ v3 և չորրորդ v4), այն նվազագույն արագությունն է, որով ազատ շարժվող մարմինը կարող է երկնային մարմնի մակերևույթից
- v1 (շրջանային արագություն)` դառնալ այդ մարմնի արբանյակ
- v2 (պարաբոլային արագություն)` հաղթահարել երկնային մարմնի ձգողականությունը և հեռանալ անսահմանություն
- v3` հաղթահարել աստղի ձգողականությունը և հեռանալ աստղային համակարգից
- v4` հեռանալ գալակտիկայից
Երրորդ և չորրորդ տիեզերական արագությունները անհամեմատ ավելի քիչ են գործածվում։ Երկրորդ տիեզերական արագությունը հաշվում են անտեսելով շրջապատում գտնվող այլ երկնային մարմինների ձգողականությունը։
Առաջին և երկրորդ տիեզերական արագությունների միջև կա հետևյալ առնչությունը
Երկնային մարմնի մակերևույթին շրջանային արագության քառակուսին հավասար է նյուտոնյան պոտենցիալին (Φ) հակառակ նշանով
- , ուր M — մոլորակի զանգվածն է, R — երկնային մարմնի շառավիղն է, G — գրավիտացիոն հաստատունն է։
Երկնային մարմնի մակերևույթին պարաբոլային արագության քառակուսին հավասար է կրկնակի նյուտոնյան պոտենցիալին (Φ) հակառակ նշանով
Տարբեր երկնային մարմինների առաջին և երկրորդ տիեզերական արագությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկնային մարմին | Զանգված (Երկրի զանգվածի հետ համեմատած) | v1, կմ/վ | v2, կմ/վ |
---|---|---|---|
Լուսին | 0,0123 | 1,680 | 2,375 |
Մերկուրի | 0,055 | 3,05 | 4,3 |
Մարս | 0,108 | 3,546 | 5,0 |
Վեներա | 0,82 | 7,356 | 10,22 |
Երկիր | 1 | 7,91 | 11,2 |
Ուրան | 14,5 | 15,6 | 22,0 |
Նեպտուն | 17,5 | 16,7 | 24,0 |
Սատուրն | 95,3 | 25 | 36,0 |
Յուպիտեր | 318,3 | 43 | 61,0 |
Արև | 333 000 | 437 | 617,7 |
Սիրիուս B | 325 675 | 10 000 | |
Նեյտրոնային աստղ | 666 000 | 200 000 | |
Սև անցք | 832 500 — 5,6×1015 | 299 792,458 (լույսի արագություն) |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին տիեզերական արագություն
- Երկրորդ տիեզերական արագություն
- Երրորդ տիեզերական արագություն
- Չորրորդ տիեզերական արագություն