Տափաստանային արտույտ կամ սովորական տափաստանային արտույտ կամ ջուրբայ կամ կալանդրա[1] (լատին․՝ Melanocorypha calandra) ճնճղուկանմանների ընտանիքի արտույտների տեսակի թռչուն (Alaudidae)[2]:
Այն խոշոր արտույտ է 17,5-20 սմ երկարությամբ խղճուկ տեսքով[3]։ Արտույտների մարմինը վերևից շագանակագույն է ներկված, իսկ մարմնի ներքին հատվածը՝ սպիտակ, կրծքավանդակի վրա երկու մեծ սև կետերով[4]։ Թևի հետևի լուսանցքում կա սպիտակ շերտ (նկատելի է միայն թռիչքի ժամանակ), արտաքին պոչի փետուրները նույնպես սպիտակ են[5]։
Արևմտյան տափաստանային արտույտ (M. c. calandra) - (Linnaeus, 1766): Հայտնաբերվել է հարավային Եվրոպայում և հյուսիս-արևմտյան Աֆրիկայում մինչև Թուրքիա (բացառությամբ հարավ-կենտրոնական և հարավ-արևելյան Թուրքիայից), Անդրկովկասում և հյուսիս-արևմտյան Իրանում[7]
Արևելյան տափաստանային արտույտ (M. c. psammochroa) - Hartert, 1904: Հայտնաբերվել է հյուսիսային Իրաքից և հյուսիսային Իրանից մինչև Թուրքմենստան և Ղազախստան[4]
M. c. gaza - Meinertzhagen, R, 1919: Հայտնաբերվել է Սիրիայի արևելքից և հարավ-արևելյան Թուրքիայից մինչև հարավ-արևմտյան Իրան
Լևանտ տափաստանային արտույտ (M. c. hebraica) - Meinertzhagen, R, 1920: Գտնվել է հարավ-կենտրոնական Թուրքիայից և Սիրիայի հյուսիս-արևմուտքից մինչև Իսրայել և արևմտյան Հորդանան
Բույնի տեղավորման համար այս թռչունները նախընտրում են բաց տարածքներ, ինչպիսիք են տափաստանները[9]։ Տաափաստանային արտույտը բույնը կառուցում է գետնի վրա, բնում դնում է 4-5 ձու։ Այս թռչունների հիմնական սնունդը հացահատիկն է[10]։ Զուգավորման շրջանում նրանց «սննդակարգը» լրացնում են նաև միջատները[11]։ Երգը հիշեցնում է դաշտային արտույտի երգ, բայց ավելի բարձր[12]։