Jump to content

Վիտալի Վորոտնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Վորոտնիկով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Սամարայի պետական տիեզերական համալսարան (1954)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հունվարի 20, 1926(1926-01-20)[1]
Ծննդավայր Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր փետրվարի 19, 2012(2012-02-19) (86 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Պատվո շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար» «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
ԺՏՆՑ ոսկե մեդալ
Սուխբաաթարի օրդեն
Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն և Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր

Վիտալի Իվանովիչ Վորոտնիկով (ռուս.՝ Виталий Иванович Воротников, հունվարի 20, 1926(1926-01-20)[1], Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2012(2012-02-19), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քաղաքական գործչ, դիվանագետ, ԽՄԿԿ անդամ (1947

Ավարտել է Կույբիշևի ավիացիոն ինստիտուտը (19541942 թվականից աշխատել է Զերժինսկու անվան շոգեքարշանորոգման, ապա Կույբիշևի ավիացիոն գործարաններում։ 1955 թվականից կատարել է կուսակցական աշխատանքներ։ 1961-1963 թվականներին եղել է ԽՄԿԿ Կույբիշևի մարզկոմի քարտուղար, 1965-1967 թվականներին՝ երկրորդ քարտուղար (1963-1964 թվականներին՝ ԽՄԿԿ Կույբիշևի արդյունաբերական մարզկոմի երկրորդ քարտուղար)։ 1967 թվականից՝ Կույբիշևի մարզգործկոմի նախագահ, 1971 թվականից՝ ԽՄԿԿ Վորոնեժի մարզկոմի առաջին քարտուղար, 1975 թվականից՝ ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1979-1982 թվականներին՝ ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Կուբայի հանրապետությունում, 1982 թվականի հուլիսից՝ ԽՄԿԿ Կրասնոդարի երկրկոմի առաջին քարտուղար։ 1983-1988 թվականներին՝ ՌՍՖՍՀ-ի Մինիստրների խորհրդի նախագահ։ ԽՄԿԿ ԿԿ անդամ 1971 թվականից, 1983 թվականի հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, դեկտեմբերից՝ անդամ։ ԽՍՀՄ 7-րդ, 9-րդ, 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Վորոտնիկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 502