Վիլյամ I (Հոլանդիայի կոմս)
Վիլյամ I հոլ.՝ Willem I van Holland | ||
| ||
---|---|---|
1203 - 1222 | ||
Նախորդող | Դիրկ VII[1] | |
Հաջորդող | Ֆլորիս IV[1] | |
Ազգություն | Հոլանդացի | |
Դավանանք | քրիստոնյա | |
Ծննդյան օր | մոտ 1167[2] | |
Ծննդավայր | Հաագա[2], Հարավային Հոլանդիա | |
Վախճանի օր | փետրվարի 4, 1222 | |
Վախճանի վայր | Հաագա, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] | |
Թաղված | Rijnsburg | |
Դինաստիա | Գերուլֆինգներ | |
Հայր | Ֆլորիս III[1] | |
Մայր | Ադա Հանտինգդոն[1] | |
Ամուսին | Ադելաիդա Գելդերնացի, Մարիա Բրաբանտացի[1] | |
Զավակներ | Ֆլորիս IV, Օտտոն III, Վիլյամ, Ռիխարդ, Ադա | |
Վիլյամ I (հոլ.՝ Willem I van Holland, 1167, Հաագա, Սրբազան Հռոմեական կայսրություն - փետրվարի 4, 1222 կամ 1222, Հաագա, Սրբազան Հռոմեական կայսրություն[3])՝ 1203 թվականից Հոլանդիայի դուքս։
Ֆլորիս III-ի և Ադա Հանտինգդոնի փոքր որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլյամը մեծացել է Շոտլանդիայում։ 1189-1190 թվականներին հոր հետ մասնակցել է Խաչակրաց երրորդ արշավանքին, որի ժամանակ կոմս Ֆլորիս III-ը մահացել է (1190 թվականին, Անտիոքում)։ Վերադառնալով տուն, ապստամբել է եղբոր՝ Դիրկ VII-ի դեմ։ 1195 թվականին տարել է հաղթանակ, որից հետո հաշտվել է եղբոր հետ և դարձել Ֆրիսլանդիայի սինյոր, որը Հոլանդիայի դքսության մասերից մեկն էր։
1203 թվականին Հոլանդիան ժառանգեց Դիրկ VII-ի դուստր Ադան։ Վիլյամը սկսեց վիճարկել եղբոր աղջկա իրավունքները։ Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը տևեց մի քանի տարի, որում Ադային և նրա ամուսին Լուի II-ին աջակցում էին Լիեժի և Ուտրեխտի եպիսկոպոսներն և Ֆլանդրիայի դուքսը։ Վիլյամի կողմից էին Բրաբանտի դուքսը և Հոլանդիայի բնակչության մեծ մասը։ 1206 թվականին ըստ պայմանագրի նա Բրյուգգեում Ադային և Լուին տվեց դուքսի տիտղոսներ և պայմանավորվեց, որ իրեն թողնում է Զելանդիան և Գերտրյոյդենբերգի մոտակայքի հողերը, սակայն իրականում շարունակեց գլխավորել ամբողջ դքսությունը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Վիլյամը Վելֆերի կողմնակից էր, Սրբազան Հռոմեական կայսր Օտտոն IV-ը 1208 թվականին ճանաչեց նրա դքսությունը։ Սակայն 1214 թվականին Բուվինի մոտակայքում տեղի ունեցած ճակատամարտում Վիլյամն անցավ Ֆրիդրիխ II-ի կողմը։
Նա մասնակցել է Անգլիայի արքա Հովհան Անհողինի դեմ ֆրանսիական արշավանքին, Պրուսական խաչակրաց արշավանքին և Ալկասերի նվաճմանը։ Եվրոպայում նրան ճակատամարտերի ժամանակ իր հուսահատ պահվածքի համար անվանում էին «Վիլյամ Խելագար»։ Խաչակրաց հինգերորդ արշավանքի ժամանակ Վիլյամը նվաճում է Դամիետան։
Վիլյամ I-ի ղեկավարությամբ Հոլանդիայում ճահիճների չորացման համար սկսվեցին ոռոգման աշխ��տանքներ, ամբարտակների շինարարություն։
Վիլյամ I-ը քաղաքային իրավունքներ տվեց Գերտրյոյդենբերգին (1213 թ.), Դորդրեխտին (1217 թ.), Միդդելբուրգին (1220 թ.) և, հնարավոր է, Լեյդենին։ Սա նպաստեց առևտրի զարգացմանը։
Ընտանիք և երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլյամ I-ն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին անգամ 1197 թվականին Գելդերնի դուքս Օտտոն I-ի դստեր՝ Ադելաիդայի հետ[4]։ Ադելաիդան մահացել է 1218 թվականի փետրվարի 12-ին, երբ Վիլյամը մասնակցում էր Խաչակրաց արշավանքին։ Վերադառնալով 1220 թվականի հուլիսին, նա ամուսնացավ կայսր Օտտոն IV-ի այրի կին, դուքս Հենրիխ I-ի և Մատիլդա Ֆլանդրացու աղջիկ Մարիա Բրաբանտացու հետ։
Երեխաներ (առաջին կնոջից).
- Ֆլորիս IV[5] (հունիսի 24, 1210-հուլիսի 19, 1234), Հոլանդիայի դուքս[6]։
- Օտտոն III[5] (մահացել է 1249 թվականին), Ուտրեխտի եպիսկոպոս, Հոլանդիայի գահապահ 1238-1239 թվականներին[7]։
- Վիլյամ[5] (մահացել է 1238 թվականին), Հոլանդիայի գահապահ 1234-1238 թվականներին[8]։
- Ռիխարդ[5](մահացել է 1262 թվականին)
- Ադա[5] (մահացել է 1258 թվականին), 1239 թվականից Ռինսբուրգի միապետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gumbert-Hepp, M., Willem Procurator. Kroniek, Hilversum, 2001, էջ 520 — 543 էջ, ISBN 90-6550-662-4։
- ↑ 2,0 2,1 «#ES Genealogy: Holland 1 - Willem I» ((Հոլանդերեն)). genealogy.eu. 2016 թ․ փետրվարի 18.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ , Munvmenta Germaniae Historica, հ. 16, Hannoverae, 1959, էջ 472 — 780 էջ։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Chronologia Johannes de Bek, cap. 61, pag 141
- ↑ Chronologia Johannes de Bek, cap. 66a, pag 163
- ↑ (Հոլանդերեն) Kronijk van Arent toe Bocop, Otto van Hollant, dye 36° Byscop van Uttert, pagg. 197 - 200
- ↑ Oorkondenboek Holland, doc. 566, pag. 167
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- De Boer, Dick; Cordfunke, Erik (1995), Graven van Holland : portretten in woord en beeld (880-1580), Zwolle: Walburg Pers, էջեր 29–30, ISBN 978-90-6011-915-0
- Count Holland and Frisia, Chapter 2. COUNTS OF HOLLAND (900)-1299
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ I (Հոլանդիայի կոմս)» հոդվածին։ |
|