Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիզգցուկ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն
|
Կենդանիներ
|
Տիպ
|
Քորդավորներ
|
Դաս
|
Թռչուններ
|
Կարգ
|
Piciformes
|
Ընտանիք
|
Picidae
|
Ցեղ
|
Jynx
|
|
Լատիներեն անվանում |
Jynx torquilla
|
Հատուկ պահպանություն |
|
Արեալ |
|
Բնադրման արեալ
Ձմեռային արեալ
|
|
Վիզգցուկ (լատին․՝ Jynx torquilla), տարածված է Եվրոպայում, Աֆրիկայից մինչև Ճապոնիա, Փոքր Ասիայում, Իրանում և Միջին Ասիայում։
Ճնճղուկի մեծության թռչուն է, մարմնի վերին մասը գորշամոխրագույն է՝ մուգ և բաց խայտերով, գլխի վրայի մուգ բծիկները ձուլվելով պարանոցին ու մեջքին, վերածվում է մուգ շերտերի, թևերը և պոչը շիկավուն են՝ մուգ և ժանգագույն շերտերով, մարմնի ստորին մասը շիկամոխրագույն ՝ բարակ, լայնակի մուգ գծերով, կտուցը թույլ է և ուղիղ, պոչի փետուրները փափուկ են՝ կլորացած ծայրով։ Քաշը՝ 35-37.2 գրամ։ Թևերի բացվածքը՝ 29-30 սմ։
Հանրապետությունում նշված է գարնանային և աշնանային չուի ընթացքում։ Գարնանային չուն տեղի է ունենում ապրիլ-մայիս ամիսներին, այդ ընթացքում կարելի է հանդիպել Արարատյան հարթավայրից մինչև Սևանա լճի ավազանի անտառաշերտերում։ Սովորաբար նստում են ծառերի հաստ ճյուղերին, հաճախ էլ գետնին։ Վտանգի դեպքում չափից ավելի ձգելով մարմինը, գլխով պտուտակաձև շարժումներ է կատարումմ՝ նմանացնելով օձի գլխի շարժմանը։ Կտուցի թույլ լինելու պատճառով չի կարողանում փորել ծառերի բները։ Սնվում է բացառապես մրջյուններով և նրանց ձվերով։