Վարազ-Տիրոց Բ Բագրատունի
Վարազ-Տիրոց Բ Բագրատունի | ||
| ||
---|---|---|
616-646 Բյուզանդական Հայաստան | ||
Նախորդող | Սմբատ Դ | |
Հաջորդող | Սմբատ Ե | |
Մասնագիտություն՝ | կառավարիչ | |
Ծննդյան օր | 590 | |
Վախճանի օր | 645[1] | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Քաղաքացիություն | Սասանյան Պարսկաստան | |
Հայր | Սմբատ Դ Բագրատունի[2] | |
Զավակներ | Սմբատ Ե Բագրատունի[2] |
Վարազ-Տիրոց Բագրատունի (590-646), Հայոց մարզպան 628- 634 թվականներին։ Հայոց, ապա Վրկանից մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի որդին։ Ապրել է Պարսից արքա Խոսրով 2-րդ Փարվեզի պալատում, եղել նրա մատռվակը։
Քուշանների դեմ հոր տարած հաղթանակի առթիվ ստացել է «Զավիտյան Խոսրով» («հավերժ հաղթանակ» կամ «հավիտյան Խոսրովին հավատարիմ» իմաստով) պատվանունը։ Հայոց տանուտեր և մարզպան է դարձել Կավատ Բ-ի օրոք։ Օգտվելով պարսկ․ տերության թուլացումից՝ սպարապետ Թեոդորոս Ռշտունու հետ վարել է անկախ քաղաքականություն։ Ըստ պատմիչ Սեբեոսի, նրա օրոք երկիրը շենացել է։ Շուտով Վարազ-Տիրոց Բագրատունու դեմ պայքար է սկսել Ատրպատականի պարսիկ մարզպան Խոռոհ Որմիզդի որդի Ռոստոմը, որը նպատակադրվել էր դառնալ Հայոց մարզպան։ Վարազ-Տիրոց Բագրատունին ստիպված է եղել ընտանիքի հետ Դվինից անցնել Տարոն, ապա Կոստանդնուպոլիս, որտեղ նրան պատվով հյուրընկալել է Հերակլիոս կայսրը։ Սակայն Հերակլիոսի դեմ ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով Վարազ-Տիրոց Բագրատունին աքսորվել է Աֆրիկա։
646 թվականին, աքսորից վերադառնալով Կոստանդնուպոլիս, ծպտյալ եկել է Հայաստան և հաստատվել Տայքում։ Կոստաս 2-րդ կայսրը հրամայել է փախուստի համար ձերբակալել Վարազ-Տիրոց Բագրատունուն, բայց Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցու միջնորդությամբ նա կայսերն ուղարկել է հավատարմության գրավոր երդում, նշանակվել Հայոց իշխան, ստացել կյուրոպաղատի կոչում և արծաթե գահ։ Հանկարծամահ է եղել մինչև կայսեր, հրովարտակի տեղ հասնելը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle։ Tables généalogiques et chronologiques, Rome, 1990, p. 122.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 111.
- ↑ 2,0 2,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 333—334. — ISBN 978-2-7018-0226-8
Նախորդող Սմբատ Դ Բագրատունի |
Սպերի և Տայքի իշխան Վարազ-Տիրոց Բ Բագրատունի 616-645 |
Հաջորդող Սմբատ Ե Բագրատունի |
Նախորդող Ռոտշվեհան |
Հայոց մարզպան Վարազ-Տիրոց Բ Բագրատունի 628-634 |
Հաջորդող Մժեժ Բ Գնունի |
Նախորդող Թեոդորոս Ռշտունի |
Հայոց իշխան Վարազ-Տիրոց Բ Բագրատունի 645 |
Հաջորդող Թեոդորոս Ռշտունի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |