Սոֆիկո Ճիաուրելի
Սոֆիկո Ճիաուրելի վրաց.՝ სოფიკო ჭიაურელი | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1937[1] |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 2, 2008[2][1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Միխայիլ Ճիաուրելի, մայր՝ Վերա Անջափարիձե |
Ամուսին(ներ) | Գեորգի Շենգելայա և Կոտե Մախարաձե |
Պարգևներ և մրցանակներ | |
Սոֆիկո Միխայիլի Ճիաուրելի (վրաց.՝ სოფიკო ჭიაურელი, մայիսի 21, 1937[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 2, 2008[2][1], Թբիլիսի, Վրաստան), դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1976), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1979)։ Նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում։ ԽՍՀՄ միակ դերասանուհին է, որ միջազգային մրցույթներում 7 անգամ արժանացել է «Կնոջ լավագույն դերակատարման համար» մրցանակին[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆիկո Ճիաուրելին ծնվել է Թբիլիսիում, դերասանուհի Վերիկո Անջափարիձեի ու կինոռեժիոսոր Միխայիլ Ճիաուրելիի ընտանիքում։
Գերազանցությամբ ավարտել է Կինեմատոգրաֆիայի Ս. Գերասիմովի անվան համառուսական պետական ինստիտուտը (1960, Բորիս Բիբիկովի արվեստանոց)։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք[5]։ 1960-1964 թվականներին և 1968 թվականից Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի է, 1964-1968 թվականներին եղել է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի։ 1975 թվականին Սոֆիկո Ճիաուրելին եղել է Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[6]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի իններորդ նստաշրջանի պատգամավոր է։
Մահացել է 2008 թվականի մարտի 2-ին Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի գերեզմանատանը՝ ամուսնու՝ Կոտե Մախարաձեի կողքին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղբայրներ՝ Օթար Ճիաուրելի (1915-1964) և Ռամազ Ճիաուրելի (հեռուստա- և ռադիոհաղորդավար, դերասան ու շոումեն Ռամազ Ճիաուրելիի պապը),
- Մորաքրոջ որդին է կինոռեժիսոր Գեորգի Դանելիան,
Սիֆիկո Ճիաուրելին ամուսնացած է եղել Գեորգի Շենգելայայի, ապա Կոտե Մախարաձեի հետ։ Առաջին ամուսնուց ունեցել է երկու որդի՝ Նիկոլայ (Նիկո) և Ալեքսանդր Շենգելայաները։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թբիլիսիի Սիոնական պուրակում տեղադրվել է Սոֆիկո Ճիաուրելիի կիսանդրին (քանդակագործ՝ Լևան Վարդոսանիձե, 2009)[7][8]։ 2008 թվականի մարտի 5-ին որոշում է ընդունվել Թբիլիսիի փողոցներից մեկը կոչել Սոֆիկո Ճիաուրելիի անվամբ[9]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 – Վրացական ԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակ «Քո ձեռքերի ջերմությունը» ֆիլմի համար
- 1966 – Համամիութենական փառատոնի մրցանակակիր «Մրցանակներ դերասաններին» անվանակարգում
- 1972 – Համամիութենական փառատոնի մրցանակակիր «Մրցանակ դերասանական աշխատանքի համար» անվանակարգում
- 1974 – Համամիութենական փառատոնի մրցանակակիր «Առաջին մրցանակներ դերասանական աշխատանքի համար» անվանակարգում
- 1974 – Առաջին մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար «Վերա թաղամասի մեղեդիները» ֆիմում, Համամիութենական փառատոն Բաքվում
- 1975 – Մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար «Վերա թաղամասի մեղեդիները» ֆիմում, XXVI միջազգային կինոփառատոն Չեխոսլովակիայում
- 1976 – Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի
- 1979 – Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի
- 1980 – ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր («Մի քանի հարցազրույց անձնական հարցերով» ֆիլմի համար)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 – Մեր բակը — Ցիցինո
- 1958 – Ջրաներկ – կին
- 1960 – Մի աղջկա մասին – Լալի Նիկոլաձև
- 1961 – Ինգուրիի ափերին – Թամարա
- 1963 – Գեներալն ու մարգարտածաղիկները – Զոսյա
- 1966 – Խևսուրյան բալլադ – Մզեկալա
- 1967 – Հիմա ժամանակներն ուրիշ են – Տասիա
- 1967 – Ժպիտի վերադարձը (կինոալմանախ), նովել «Ինչ-որ մեկն ուշանում է ավտոբուսից» — Ելենա
- 1969 – Նռան գույնը – թագուհի Աննա / բանաստեղծ / միանձնուհի / բանաստեղծի մուսան / հարության հրեշտակ / մնջկատակ
- 1969 – Մի վշտանակ – Սոֆիկո
- 1970 – Սահմաններ – Սոֆիկո
- 1970 – Չերմեն – Չերմենի մայրը պատանեկան տարիքում
- 1972 – Քո ձեռքերի ջերմությունը) – Սիդոնիա
- 1973 – Կանչ – երաժշտության ուսուցչուհի
- 1973 – Վերա թաղամասի մեղեդիները – Վարդո, լվացարարուհի
- 1975 – Իրարանցում – Թամրո
- 1976 – Երեխաները Եղրևանու փողոցից – հարևանուհի Զաուրա
- 1977 – Արի խաղողի հովիտ – Էկա
- 1977 – Ցանկությունների ծառ – Ֆուֆալա
- 1977 – Սխալների կատակերգություն – Լիզ, կուրտիզանուհի (դերը հնչյունավորել է Ալիսա Ֆրեյնդլիխը)
- 1977 – Դաթա Թութաշխիա – Նան Թավքելիաշվիլի
- 1978 – Մի քանի հարցազրույց անձնական հարցերով – Սոֆիկո
- 1978 – Արևիկ – Արևիկ Գևորգյան (դերը հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան)
- 1979 – Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները – Զամիրա, Ալի Բաբայի մայրը
- 1980 – Մրջյունի և լվի նոր արկածները – ասպետ
- 1980 – Կտոր մը երկինք – Թուրվանդա
- 1982 – Որոնեք կնոջը – մադմուազել Ալիսա Պոստիկ
- 1984 – Փորձառու օդաչուի պատմությունը – ուղևորուհի
- 1984 – Լեգենդ Սուրամի ամրոցի մասին – Գուլիսվարդի (Վարդո)
- 1984 – Պետրովի և Վասեչկինի արկածները՝ սովորական ու անհավատալի – Մանանայի տատը (2 սերիա)
- 1986 – Միլիոն ամուսնական զամբյուղում – Վալերիա
- 1987 – Загон – նախագահի կինը
- 1988 – Աշուղ Ղարիբը – Աշուղ Ղարիբի մայրը
- 1991 – Խոստովանություն – մայր
- 1991 – Թափառող աստղեր – Սորա-Բրոխա
- 1992 – Կղզի – տատիկ
- 1992 – Ես խոստացել եմ, ես կգնամ – Թամազի մայրը
- 1992 – Գիշերային թիթեռնիկի թռիչքը
- 1992 – Խաչքար – նկարչի մուսան
- 1998 – Աստղալից գիշեր Կամերգերսկիում
- 2000 – Տապան – ուսուցչուհի
- 2001 – Միայն մեկ անգամ
- 2005 – Լուսնի հովտի սերենադը
- 2005 – Վաճառվում է ամառանոց – Սուրենի տատը
- 2006 – Փարոս – հարևանուհի
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 – Հայկական հողի գույնը – Սայաթ-Նովա
- 1991 – Հուշեր Վրաստանի մասին
- 1992 – Փարաջանով։ Վերջին գարուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.messenger.com.ge/issues/1558_march_4_2008/1558_chiaureli.html
- ↑ Ивашкина, Дарья (2014 թ․ փետրվարի 1). «В Тбилиси осквернили памятник актрисе Софико Чиаурели». Комсомольская правда. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Софико Чиаурели
- ↑ Изгаршев, Игорь (2004 թ․ նոյեմբերի 2). Софико Чиаурели: мать маленького принца. АиФ Суперзвёзды (Russian). 21 (51). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «9th Moscow International Film Festival (1975)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Памятник Софико Чиаурели». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Грузия. Тбилиси. Памятник Софико Чиаурели». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Именем Софико Чиаурели назовут улицу в Тбилиси». Lenta.ru. 2008 թ․ մարտի 4. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Народная артистка Грузии, народная артистка Армении Софико Чиаурели Արխիվացված 2008-09-17 Wayback Machine, интервью на Радио Свобода, Виктор Шендерович, 5 ноября 2006 г.
- Lenta.ru:Софико Чиаурели похоронят в пантеоне общественных деятелей Грузии.
|
- Մայիսի 21 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մարտի 2 մահեր
- 2008 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Վրացի դերասանուհիներ
- Քաղցկեղից մահացածներ
- Վրացի կինոդերասանուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Վրաստանի ժողովրդական արտիստներ