Սուրբ Փրկիչ եկեղեցի (Սիմֆերոպոլ)
Սուրբ Փրկիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | քանդված եկեղեցի |
Երկիր | Ղրիմ |
Տեղագրություն | Սիմֆերոպոլ |
Դավանանք | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1863 |
Հիմնադրված | 1863 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ (այլ կիրառումներ)
Սուրբ Փրկիչ եկեղեցի, Սիմֆերոպոլ քաղաքում գոյություն ունեցած կրոնական կառույց։ Համակարգում էր Սիմֆերոպոլում բնակվող կաթողիկե ղրիմահայության հոգևոր կյանքը։ Եղել է քաղաքի երբևէ գոյություն ունեցած երեք եկեղեցիներից մեկը՝ առաքելական սուրբ Աստվածածնի Վերափոխման և սուրբ Գևորգի հետ միասին[1]։ Ներկայումս ամբողջությամբ ոչնչացվել է, տեղում կառուցվել Սիմֆերոպոլի կրկեսը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղրիմում գոյություն են ունեցել նաև կաթողիկե եկեղեցիներ, որոնք կապված էին դեռ ուշ միջնադարում թերակղզում առաջացած ջենովական գաղութների հետ։ Թեոդոսիայում գործել են սուրբ Գեորգի և սուրբ Հովհաննես եկեղեցիները։ Սիմֆերոպոլ քաղաքում, բացի հայ առաքելական եկեղեցու հետևորդներից, ապրել են նաև հայ կաթոլիկներ։ Այստեղ տեղափոխվել են հիմնականում Ղարասուբազար քաղաքից (այժմ՝ Բելոգորսկ)՝ 19-րդ դարի երկրորդ կեսին։ Նրանք կազմում էր քաղաքի հայ բնակչության զգալի մասը։ Հայ կաթոլիկները, թվով 70–80 ընտանիք՝ մոտավորապես 400 հոգի, ունեին իրենց առանձին եկեղեցին։
Հայ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է անվանի ձեռներեց, 1-ին գիլդիայի վաճառական Սարգիս Նալբանդյանի միջոցներով և օծվել Սուրբ Փրկիչ անունով։ Սարգիս Նալբանդյանը Թուրքիայի Գյումուշխանե քաղաքից էր։ 1820-ական թվականներին հաստատվել է Սիմֆերոպոլում։ Թեև գրագետ չէր, բայց իր արտասովոր խելքի ու ձեռնարկատիրության շնորհիվ կուտակեց զգալի կապիտալ։ Հաջողությամբ ամուսնանալով, ավելի ուշ նա դարձավ ամենահարգված քաղաքաբնակներից մեկը, և նույնիսկ ռուսաց լեզվի չիմացությունը չխանգարեց նրան լինել նահանգապետ Դմիտրի Նարիշկինի ընկերների շարքում:
1862–1863 թվականին Նալբանդյանը Սիմֆերոպոլում, Դվորյանսկայա փողոցում (այժմ՝ Գորկու փողոց) ներդնելով սեփական 60 հազար ռուբլի միջոցները, Սուրբ Փրկիչ անունով կառուցել է հայ կաթոլիկ եկեղեցի և ռեկտորի տուն։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ խնդրագրին կից հատակագծի՝ եկեղեցին եղել է ուղղանկյուն, միանավ շինություն՝ դեպի արևելք միակողմանի աբսիդով։ Եկեղեցու կենտրոնական մուտքը արևմտյան կողմում էր։ Նրա դիմաց մի մեծ սանդուղք էր՝ լայն քարե աստիճաններով։ Շենքերը օծվել են 1863 թվականի փետրվարի 2-ին, մեկ տարի անց՝ 1864 թվականի մայիսի 1-ին, նվիրատուն մահացել է 66 տարեկանում և թաղվել իր կառուցած եկեղեցու պատի մոտ։ Որոշ ժամանակ անց նրա կողքին թաղեցին կնոջը՝ Սոֆյա Նալբանդյանին։
1913 թվականի մայիսի 5-ին Սիմֆերոպոլի հայ կաթոլիկները հանդիսավորությամբ նշեցին Սուրբ Փրկիչ եկեղեցու 50-ամյակը։ Սակայն մինչ այդ նրանք դիմել են իշխանություններին՝ նվիրատուի և նրա կնոջ աճյունները վերահուղարկավորելու խնդրանքով եկեղեցու ներսում գտնվող դամբարանում։ Եկեղեցին ապամոնտաժվել է 20-րդ դարի կեսերին՝ Խորհրդային Միության կոմունիստական գաղափարական պահանջներին համապատասխան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Тимур Ян и Ванени Петросян (Май 01, 2022). «Симферополь. Храм Святого Георгия». www.armk.info. Армяне Крыма.
- ↑ Людмила Вьюницкая (Июль 15, 2021). «Армяно-католический храм Святого Спасителя. г.Симферополь, ул.Горького». www.armk.info. Армяне Крыма.
|