Jump to content

Սուրբ Խաչ եկեղեցի (Հալեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՏեղագրությունՀալեպ
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի
ԹեմԲերիո թեմ
Հիմնական ամսաթվերըապրիլի 24, 1993
ՆվիրվածSanta Croce?
ԱնվանվածԿենարար Խաչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրվածապրիլի 24, 1993
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Holy Cross, Aleppo Վիքիպահեստում

Սուրբ Խաչ եկեղեցի (արաբ․՝ كنيسة الصليب المقدس‎‎), Հայ կաթոլիկ եկեղեցի Սիրիայի Հալեպ քաղաքի Ուրուբե թաղամասում։

Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1993 թվականի ապրիլի 24-ին՝ հայոց ցեղասպանության 78-րդ տարելիցին[1]։ Եկեղեցու ճարտարապետը հալեպահայ Սարգիս Բալմանուկյանն է։ Եկեղեցին ունի մեկ գմբեթ և մուտքի մոտ զանգակատուն։

Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ և 2012 թվականին Հալեպի պատերազմից հետո Հալեպի Հայ Կաթողիկե Արքեպիսկոպոսության նստավայրը ժամանակավորապես տեղափոխվել է Սուրբ Խաչ եկեղեցի, քանի որ թեմի նստավայրը պարբերաբար գնդակոծվում էր իսլամիստ ապստամբների կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Armenian Catholic Eparchy of Aleppo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին.