Սիգրիդ Բլոմբերգ
Սիգրիդ Բլոմբերգ շվեդ.՝ Emma Emilia Sigrid Charlotte Blomberg | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Fliseryd, Շվեդիա[2][1][4] |
Մահացել է | հունվարի 28, 1941[1][5] (77 տարեկան) |
Վախճանի վայրը | Կարլստադ, Karlstad Municipality, Վերմլանդ, Շվեդիա[5][1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Կոնստֆակ[6][1] և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1898)[6][1] |
Մասնագիտություն | քանդակագործ |
Sigrid Blomberg Վիքիպահեստում |
Սիգրիդ Բլոմբերգ (շվեդ.՝ Sigrid Blomberg, լրիվ անունը` Էմմա Էմիլիա Սիգրիդ Շառլոտ Բլոմբերգ, շվեդ.՝ Emma Emilia Sigrid Charlotte Blomberg, հոկտեմբերի 17, 1863[1][2][3][…], Fliseryd, Շվեդիա[2][1][4] - հունվարի 28, 1941[1][5], Կարլստադ, Karlstad Municipality, Վերմլանդ, Շվեդիա[5][1]), շվեդ քանդակագործ։ Մասնագիտացած է եղել պաշտամունքային աշխատանքներում[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիգրիդ Բլոմբերգը ծնվել է 1863 թվականի հոկտեմբերի 17-ին, Կալմար լենի Ֆլիզերիդ քաղաքում, Ալֆրեդ Բլոմբերգի (Alfred Blomberg) և նրա կնոջ՝ Շառլոտա Լունդկվիստի (Charlotte Lundqvist) ընտանիքում։ Սիգրիդը հինգ եղբայրների և քույրերի հետ միասին մեծացել են Սմոլանդի նահանգում գտնվող իրենց հորը պատկանող Skärshult ֆերմայում[7]։
Դպրոցական տարիներն անց է կացրել Կալմարի Nisbeth աղջիկների դպրոցում։ Դեռ վաղ տարիքում նա սկսել է փայտի վրա փորագրություններ կատարել։ 1888 թվականի աշնանը Սիգրիդ Բլոմբերգը ընդունվել է Ստոկհոլմի աղջիկների տեխնիկում։ Սկզբում նա չէր պատրաստվում նկարիչ դառնալ, բայց մի անգամ կավով աշխատելուց հետո ինքն իր մեջ նոր ստեղծագործական հնարավորություններ է գտել։ 26 տարեկան հասակում ընդունվել է Արվեստի թագավորական ակադեմիա, որտեղ սովորել է 1889-1898 թվականներին։ 1895-1896 թվականներին մասնակցել է Ակսել Տալբերգի կերագծման դասընթացներին։ Ակադեմիայում ուսման ընթացքում մի քանի տարի անցկացրել է Գերմանիայում[7]։
Բլոմբերգի ՝ որպես քանդակագործի գործունեությունը սկսեց մարել, երբ նրա տեսողությունը վատացավ։ Նրա քանդակագործական կարիերան ավարտվեց 1912 թվականին, և դրանից հետո նա իրեն դրսևորեց որպես կազմարար։ Տկարությունը ստիպել է նրան տեղափոխվել Կարլստադում բնակվող իր քույրերից մեկի մոտ, որտեղ էլ մահացել է 1941 թվականի հունվարի 28-ին։
Սիգրիդ Բլոմբերգի գործերը հիմնականում պաշտամունքային և սրբազան բնույթի էին։ Ներկայումս դրանք ցուցադրվում են Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում, Շվեդիայի ազգային թանգարանում, ինչպես նաև Կալմարի արվեստի թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 E E Sigrid C Blomberg (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Fliseryds kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VALA/00080/C/5 (1861-1894), bildid: A0008100_00032
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Vem är det 1933 — 1933. — P. 100.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Karlstads domkyrkoförsamlings kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/VA/13273/F I/1 (1934-1943), bildid: 00034636_00295, sida 289
- ↑ 6,0 6,1 Emma Emilia Sigrid Charlotte Blomberg
- ↑ 7,0 7,1 7,2 Emma Emilia Sigrid Charlotte Blomberg
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգրիդ Բլոմբերգ» հոդվածին։ |
|