Jump to content

Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունԳյոթեբորգ համայնք
ՎայրԳյոթեբորգ
Կազմված էFürstenberg Gallery?
ՀասցեGötaplatsen 6, 412 56 Göteborg
Հիմնադրվել է1923
Կայքgoteborgskonstmuseum.se
Քարտեզ
Քարտեզ

Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան (շվեդ.՝ Göteborgs konstmuseum), արվեստի թանգարան Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի Գյոտապլացեն հրապարա��ում։

Թանգարանի հավաքածուն ներառում է 19-րդ դարավերջի Հյուսիսային Եվրոպայի երկրների արվեստի աշխարհի լավագույն նմուշները։ Նշանակալի է շռայլորեն զարդարված Ֆյորսբերգ պատկերասրահը, որն անվանվել է Գյոթեբորգի արվեստի առաջատար հովանավոր Պոնտուս Ֆյորսբերգի և նրա կնոջ Գյոտիլդայի պատվին[1]։ Պատկերասրահում ներկայացված են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Պեդեր Կրեյերը, Կառլ Լարսենը, Բրունո Լիլյեֆոշը, Էդվարդ Մունկը, Անդերս Լեոնարդ Ցորնը։

Հավաքածուն ներառում է նաև ավելի հին և ժամանակակից արվեստի նմուշներ, ինչպես Սկանդինավյան, այնպես էլ միջազգային՝ Կլոդ Մոնե, Պաբլո Պիկասո և Ռեմբրանդ վան Ռեյն։ Michelin Green Guide-ում թանգարանն արժանացել է երեք աստղի[2][3]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը ստեղծվել է Գյոթեբորգի 1923 թվականի միջազգային ցուցահանդեսի համար ճարտարապետ Սիգֆրիդ Էրիկսոնի կողմից՝ նշելու քաղաքի 300-ամյակը և ներկայացնում է սկանդինավյան նեոդասական մոնումենտալ ճարտարապետության ոճը։ Այն կառուցվել է Գյոթեբորգյան դեղին աղյուսով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «English – Göteborgs konstmuseum». goteborgskonstmuseum.se. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. «Gothenburg Museum of Art». Goteborg.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. «Gothenburg Museum of Art in Gothenburg, | Expedia». www.expedia.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան» հոդվածին։