Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ամառային մարդիկ» (ռուս.՝ «Летние люди»), Սերգեյ Ուրսուլյակի գեղարվեստական ֆիլմը[1][2], որը նկարահանվել է 1995 թվականին Մաքսիմ Գորկու «Հովեկներ» պիեսի հիման վրա։ Պրեմիերան կայացել է 1995 թվականի հոկտեմբերի 20-ին Կինոկենտրոնում։
Ֆիլմում ներկայացվում է մեկ օր ամառանոցային գյուղի կյանքից 20-րդ դարի սկզբին։ Այդտեղ եկել են մտավորականության ներկայացուցիչներ։ Ավարտվում է ամառային օրը, որը հագեցած է թեթև սիրախաղով, ոչինչ չպարտադրող խոսակցություններով, խնջույքներով, կատակային խաղերով։ Երեկոյանում է։ Հերոսներից յուրաքանչյուրը թաքցնում է իր դրաման, որ ևս մի քիչ, ու տեղի կունենա ողբերգություն։ Մանավանդ որ չարացած գյուղացիներն արդեն մտադրվել են հրդեհել իրենց տերերի տները։
«Ինձ թվում է, որ Սերգեյը (Ուրսուլյակ) գտել է անսպասելի քայլ Գորկու այդ պիեսի բացահայտման մեջ։ Սա լուրջ Գորկին չէ, սա Չեխովը չէ սա Միխալկովի «Մեխանիկական դաշնամուրը» չէ։ Այդ քայլը խաղերն են, իրականության ու անիրականության խաղերը»,– Սերգեյ Մակովեցկի։
Դերասան
|
Դեր
|
Սերգեյ Մակովեցկի
|
Սերգեյ Բասով Սերգեյ Բասով
|
Սվետլանա Ռյաբովա
|
Կալերիա Կալերիա
|
Վիկտոր Գվոզդիցկի
|
Յակով Շալիմով Յակով Շալիմով
|
Սերգեյ Կոլտակով
|
Պյոտր Սուսլով Պյոտր Սուսլով
|
Մարիա Արոնովա
|
Օլգա Դուդակովա Օլգա Դուդակովա
|
Իրինա Կուպչենկո
|
Մարյա Լվովնա Մարյա Լվովնա
|
Նատալյա Վդովինա
|
Վարվառա Բասովա Վարվառա Բասովա
|
Վլադիմիր Բոլշով
|
Պավել Ռյումին Պավել Ռյումին
|
Ֆեոդոր Դոբրոնրավով
|
Կիրիլ Դուդակով Կիրիլ Դուդակով
|
Իգոր Լագուտին
|
Նիկոլայ Զամիսլով Նիկոլայ Զամիսլով
|
Սերգեյ Գարմաշ
|
«Պուստոբայկա» «Պուստոբայկա»
|
Նիկոլայ Դոբրինին
|
Կրապիլկին Կրապիլկին
|
- Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Ուրսուլյակ
- Ռեժիսոր՝ Սերգեյ Ուրսուլյակ
- Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Յուրիզդիցկի
- Բեմադրող նկարիչ՝ Գեորգի Կրոպաչյով
- Հագուստների նկարիչներ՝ Ալեքսեյ Կամիշով, Ելենա Ստանկեևա
- Կոմպոզիտոր՝ Միքայել Թարիվերդիև
- Երգերի ��ատարող՝ Յուրի Մորֆեսսի
- Պրոդյուսեր՝ Օլեգ Կապանեց
- Մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Ս. Յուրիզդիցկի) և Կինոքննադատների գիլդիայի մրցանակ «Կինոշոկ-95» կինոփառատոնում (Անապա)
- «Դասական ստեղծագործության ժամանակակից ընթերցանության և կինեմատոգրաֆիական բարձր մշակույթի համար» մրցանակ «Գրականություն և կինո-96» կինոփառատոնում (Գատչինա)
- 1995 թվականի Կինոմամուլի մրցանակ տարվա լավագույն դերասաններին (Ս. Մակովեցկի «Պիես ուղևորի համար», «Ամառային մարդիկ», «Գնացքի ժամանումը» ֆիլմերում կատարած դերերի համար, կիսել է Ե. Միրոնովի հետ)։