Jump to content

Սառնամանիք Եվրոպայում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառած շատրվան Հռոմի կենտրոնում, հունվար, 2017

Սառնամանիքներ Եվրոպայում, ձնախառն սաստիկ ցուրտ եղանակ, որը պատել է ողջ Եվրոպա աշխարհամասը։ Հունվարի 9-ի տվյալներով զոհերի թիվը հասել է 60-ի։ Սառնամանիքը հիմնականում տարածվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Որոշ երկրներում թռիչքները և նավարկությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ որոշ տարածքներում էլ դադարեցվել է էլեկտրամատակարարումը[1]։ Սառնամանիքներն առաջացել են Արևմտյան Եվրոպայի տարածքում ձևավորված բարձր ճնշման դաշտի, ինչպես նաև Ռուսաստանից և Սկանդինավիայից փչող քամիների արդյունքում[2]։ Հունվարի 9-ին բևեռային օդային զանգվածներների արդյուքնում, որոնք տարածվում էին Գերմանիայից մինչ Բալկաններ, Հունաստանում և Թուրքիայի արևմտյան մասում, հատկապես Ստամբուլի, Քոջայելիի, Թեքիրդաղի մարզերում, ձյան բարձրությունը հասավ 1,2 մետրի։ Բորա քամիներից մեծապես տուժեց Խորվաթիան։ Առատ ձյուն սկսեց տեղալ Իտալիայի կենտրոնական շրջաններում, որի պատճառը Ադրիատիկ ծովից փչող սառը օդային զանգվածներն են[3]։

Տուժած շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի առաջին շաբաթվա ընթացքում, 46 մարդ (հատկապես անօթևաններ) մահացած հայտնաբերվեցին Լեհաստանում[4], երբ ջերմաստիճանը հասել էր մինչև −20 °C (−4 °F)[5]: Վարշավայի և Կրակովի տեղական իշխանությունները անվճար տրանսպորտային միջոցներ հատկացրեցին բնակչությանը՝ ցուրտ եղանակի արդյունքում առաջացած սմոգից պաշտպանվելու համար[6]։ Վրոցլավում օդի աղտոտվածության մակարդակը հասել է կրիտիկական աստիճանի։ Մահվան 7 դեպք է արձանագրվել Իտալիայում (մեծ մասամբ անօթևաններ)[6], իսկ երկրի մեծ մասում տեղում է առատ ձյուն։ Իտալիայում օդանավակայանների մեծ մասը փակվել են, ներառյալ նաև Սիցիլիան, Բարին և Բրինդիզիում[6]։ Սառցակալել է Ադրիատիկ ծովը[1]։ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հրամանով փակվել են երկրի հարավումգտնվող դպրոցները[5][7]։

Սառած Դանուբը Բուդապեշտում, Հունգարիա

Մահվան 8 դեպք է գրանցվել Չեխիայում, դարձյալ անօթևաններ[6]։ Երեք միգրանտների սառած մարմինները հայտնաբերվել են Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին[1][6]։ Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը բարձրացրել է միգրանտների առողջական անվտանգության ռիսկային ցուցանիշը, հատկապես Բելգրադի ճամբարում բնակվող 2000 միգրանտների համար[6]։ Ստամբուլում փակվել է Բոսֆորի նեղուցը, իսկ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում և Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում հետաձգվել են ավելի քան 650 տեղական և միջազգային թռիչքներ[1][5][6]։ Ձնաբուքը կաթվածահար է արել Բուլղարիայի, Ռումինիայի և Ուկրաինայի երթևեկությունը[2],, իսկ Դանուբ գետը փակ է նավարկության համար[1][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kevin Rawlinson (2017 թ․ հունվարի 9). «Freezing conditions cause death and chaos across Europe». The Guardian (English). London. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Everton Fox (2017 թ․ հունվարի 7). «Winter digs in across Central and Eastern Europe» (English). Al Jazeera. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Review of arctic outbreak with extreme cold, severe Bora winds and lots of snow across Balkan peninsula and S-CNTRL Italy, Jan 5-8, 2017». Severe Weather Europe (English). 2017 թ․ հունվարի 8. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Mróz w Polsce wciąż zabija. Od listopada zmarło już 61 osób». TVN24 (Polish). ITI Polska. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 «Snowstorms hold mainland Europe in an icy grip as scores succumb to bitterly cold weather». The Daily Telegraph (English). London. 2017 թ․ հունվարի 9. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Europe cold weather death toll rises» (English). BBC News. 2017 թ․ հունվարի 9. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Cold wave kills at least 20 across Europe» (English). Forbeautifullife.com. 2017 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)