Jump to content

Ռուսական քարոզչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկովյան Կրեմլը որպես ռուսական քարոզչության ուղեղային կենտրոն և խթանիչ

Ռուսական քարոզչություն կամ կրեմլյան քարոզչություն, պուտինյան քարոզչություն, Ռուսաստանի կառավարության հայ��ցքներին, պատկերացումներին կամ օրակարգերին համապատասխանող զանգվածային լրատվամիջոցների գործունեության արդյունքի կամ հասցեագրված հաղորդակցությունների ամբողջություն[1][2]։ Այդ զանգվածային լրատվամիջոցներն ընդգրկում են բազմաթիվ պետական հովանավորություն ունեցող հարթակներ և առցանց տեխնոլոգիաներ։ 2008 թվականի վերջին Լև Գուդկովը, հիմնվելով Լևադա Կենտրոնի տվյալների բազայի տեղեկությանը, մատնանշել է ժամանակակից Ռուսաստանում հասարակական կարծիքի՝ որպես հասարակական-քաղաքական ինստիտուտի գոյության անհետացման և դեռ արդյունավետ պետական քարոզչության դրա փոխարինմանը[3]։

Պետության կողմից հովանավորվող գլոբալ PR-արշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Պուտինը Russia Today-ի տաղավարում

Պերեստրոյկայից և 2004 թվականի սեպտեմբերին Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Պուտինը ուժեղացրել է արտասահմանում «Ռուսաստանի իմիջը բարձրացնելու ուղղված» Կրեմլի կողմից հովանավորվող ծրագիրը[4]։ Այդ ծրագրի հիմնական նախագծերից է եղել 2005 թվականին Russia Today նորությունների ալիքի ստեղծումը, որը CNN-ի օրինակով ապահովում է նորությունների 24-ժամյա լուսաբանում անգլերենով։ Ալիքի սկզբնական բյուջեին ուղղված է եղել պետական միջոցներ՝ 30 միլիոն դոլար[5][6]։ Russia Today-ի գործարկման մասին CBS News-ի կողմից պատրաստված պատմության մեջ մեջբերվել է Բորիս Կագարլիցկին՝ ասելով, որ «անկասկած, սա հին խորհրդային քարոզչական ծառայությունների շարունակությունն է»[7]։

2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական հակամարտության համատեքստում Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ «արևմտյան ԶԼՄ-ները՝ լավ կազմակերպված մեքենա են, որոնք ցույց են տալիս միայն այն լուսանկարները, որոնք լավ տեղավորվում են իրենց մտքերի մեջ։ Մեզ շատ դժվար է սեղմել մեր կարծիքը իրենց թերթերի էջերում»[8]։ 2007 թվականի հունիսին Վեդոմոսիտին հաղորդել է, որ 2003 թվականի Կրեմլն աշխուժացրել է Միացյալ Նահանգներում իր պաշտոնական լոբբիստական գործունեությունը, ամենից բացի, վարձելով այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Hannaford Enterprises-ը և Ketchum[9]։

Իսրայելա-ռուսական բլոգեր Անտոն Նոսիկը 2005 թվականի իր հարցազրույցում ասել է, որ Russia Today-ի ստեղծումն ունի «խորհրդային ոճի քարոզարշավի հոտ»[10]։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության եվրոպական վարչության պետ Պասկալ Բոննա��ուրը հիմնադրված նոր լրատվական ցանցն անվանել է «պետության կողմից տեղեկատվության վերահսկողության ևս մեկ քայլ»[11]։ 2009 թվականին The Guardian-ի այն ժամանակվա մոսկովյան թղթակից Լյուք Հարդինգն նկարագրել է Միացյալ Թագավորությունում Russia Today-ի գովազդարշավը որպես «հետխորհրդային նոր քարոզչական կայսրություն ստեղծելու ամբիցիոզ փորձ»[12]։ Հարցումների անցկացման ոլորտում Ռուսաստանի ամենահեղինակավոր Լևադա կենտրոնի տնօրեն Լև Գուդկովի խոսքով, Պուտինյան Ռուսաստանի քարոզչությունը «ագրեսիվ և խաբուսիկ է... ավելի վատը, քան ես տեսել եմ Խորհրդային Միությունում»[13]։

Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի նոր մեդիաների և հաղորդակցության տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իվան Զասուրսկին 2014 թվականին ասել է. «Այսօր աշխարհում գոյություն ունեն ազդեցության բազմաթիվ սխեմաներ, որոնք կարող են անվանվել փափուկ ուժ, բայց Ռուսաստանի կառավարության կողմից քարոզչության և ուղիղ վերահսկողության կիրառվող ավանդական կոշտ մեթոդները չեն կարող արդյունավետ համարվել պրոֆեսիոնալ տեսակետից և ընդունելի՝ լրագրողական բարոյականության տեսակետից»[14]։

Russia Today-ը և Sputnik-ը մեղադրվում են նաև կեղծ տեղեկատվության տարածման մեջ[15][16][16][16][17][18]։ Դոնեցկի մարզում Մալայզիական ավիաուղիների Boeing 777-ի վթարի ժամանակ բրիտանացի քաղաքացիական լրագրող, բլոգեր Էլիոթ Հիգինսը տվյալներ է ներկայացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից արբանյակային լուսանկարների մանիպուլյացիայի վերաբերյալ, և այդ նորություները և լուսանկարները լայնորեն տարածվել են Russia Today-ի և Sputnik-ի միջոցով[19][20][21]։

Ռուսական քարոզչությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական քարոզչության գաղափարախոս և ռուսական կայսերականության ջատագով Անդրանիկ Միհրանյանը

Քաղաքագետ Իգոր Մուրադյանի կարծիքով, «Ռուսաստանը դաժան պարտություն է կրել Ուկրաինայում ու Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Վրաստանում։ Ինչպես նշված է 2016 թվականի դեկտեմբերի 23-ին Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության կողմից հրապարակված «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին հանրային դաշտում ապատեղեկատվություն տարածող խմբերի մասին խորագրով զեկույցում, Հայաստանում ռուսական քարոզչության առավել ակտիվ դերակատարները այս կամ այն կերպ կապված են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ռուսական պետական «Ռոսսոտրուդնիչեստվո» հիմնադրամի, «Ռուսսկիյ Միր» հիմնադրամի, կամ ՌԴ ԱԳՆ-ի «Գորչակով» հիմնադրամի հետ։ Բացի այդ, այդ խմբերը Հայաստանում ակտիվորեն ներգրավված են հակաեվրոպական և ռուսամետ քարոզչության մեջ, իսկ անձանց մի մասը ներգրավված է նաև հակաարևմտյան ակտիվ ապատեղեկատվության տարածման մեջ[22]։

Եվ Հայաստանը ռուսական քարոզչության միակ հաջողությունն է»[23]։ Օրինակ, 2016 թվականի հուլիսի 17-31-ին տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավման և բողոքի համահայկական շարժման վերաբերյալ Ռուսաստանի դեսպանատան կողմից ֆինանսավորվող Հանուն սոցիալական արդարության կուսակցության (ՀԱՍԱԿ) նախագահ Արման Ղուկասյանը շարժումը որոշ շրջանակների աչքերում վարկաբեկելու համար հանդես էր եկել հայտարարությամբ, իբրև մի շարք հասարակական կազմակերպություններ և լրագրողներ ամռանը ՊՊԾ գնդի գրավման օրերին փորձում էին Հայաստանում «գունավոր» հեղափոխություն իրականացնել։ Ղուկասյանի այդ հարցազրույցը հրապարակվել է ռուսական Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալության կայքում[22]։ Ղուկասյանը նաև խոստացել էր մինչև օգոստոս ամսվա ավարտը հրապարակել «ամերիկացի գործակալների ցանկը»։ Օրեր անց հրապարակվեց մի տեսանյութ, որում որոշ քաղաքական գործիչներ, ընդ որում ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր մեղադրվում են ԱՄՆ «գործակալներ» լինելու մեջ։ Տեսանյութում նաև հրապարակվեցին ԱՄՆ մի շարք դիվանագետների անձնագրերի սքանները։ Հատկանշականը այն է, որ տեսանյութը հրապարակվել ոչ թե Հայաստանում, այլ արևելյան Ուկրաինայում (Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում) գործող ռուսամետ մի բլոգեր[22]։

Գրիբոյեդով ակումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 2012 թվականին ռուսական քարոզչության գլխավոր դերակատարներից մեկը, ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի կողմից Հայաստանում հիմնադրվել է Գրիբոյեդով ակումբը, որի գործունեությունը նա բնութագրել է որպես «մտավոր առաքելություն, որի նպատակն է արտադրել և Հայաստանին, և Ռուսաստանին ուժ տվող ժամանակակից իմաստներ»[24]։ Որոշ մասնագետներ կարծում են, որ ակումբի գործունեության նպատակն է Հայաստանում հասարակական կարծիքին ազդելը[25]։

Ակումբի 2015 թվականի նիստը ավարտվել է սկանդալով, քանի որ ռուսական քարոզչության գաղափարախոս Դմիտրի Կիսելյովը դժգոհություն է հայտնել Հայաստանում ռուսաց լեզվի վատ իմացության մակարդակից։ Այդ բանից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշ պատգամավորներ առաջարկել են Կիսելյովի անցանկալի անձ հայտարարել Հայաստանում[24]։ 2016 թվականի հոկտեմբերին Երևանում տեղի է ունեցել ակումբի հերթական նիստը, որին մասնակցել են գործարար Սամվել Կարապետյանը, ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, Հայաստանի Հասարակական խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը և ուրիշներ[24]։


Երևանի աշխարհաքաղաքական ակումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի աշխարհաքաղաքական ակումբը (ԵԱԱ) Երևանում գործող գիտահետազոտական կազմակերպություն է, որի առաջնորդն ու գաղափարախոսը քաղաքագետ և վերլուծաբան Ռուբեն Բարենցն է, իսկ ակումբի ղեկավարը՝ Արման Բոշյանը[26]։ Ինչպես նշված է ակումբի պաշտոնական կայքում, այն զբաղվում է աշխարհաքաղաքականության, քաղաքագիտության, քաղաքական աշխարհագրության, գլոբալիստիկայի, էզոթերիկայի ոլորտներում գիտական և լուսավորչական գործունեությամբ։ Ակումբը «կազմակերպություն է ազատամիտ, Հայրենիքը, ազգը, ընտանիքը սիրող, մարդկության, և առաջին հերթին հայ և եղբայրական ազգերի ճակատագրին ոչ անտարբեր մարդկանց համար»[27]։

Բացի այդ, ըստ պաշտոնական կայքի, ակումբը «չի խառնվում քաղաքական ինտրիգներին, խաղերի և իրադարձություններին ինչպես Հայաստանի ներսում, այդպես էլ արտասահմանում»։ Բացի այդ, ակումբը չի հարում որևէ քաղաքական կուսակցության, ուժի կամ թեկնածուի։ Ակումբի ներքին քաղաքական դիրքորոշումը չեզոք է՝ ԵԱԱ-ի անունից ելույթ ունենալու որևէ փորձերը առանց ներքին քաղաքական դիրքորոշման չեզոքության հանգեցնում են ակումբից հեռացման[27]։ Ակումբը կազմակերպում է սեմինարներ, հրապարակային ելույթներ, գրքերի, հոդվածների ժողովածուների, պարբերականների հրատարակում, ինչպես նաև աջակցում է «այս թե այն հեղինակներին, գիտական աշխատողներին կամ ուղղակի ազգի հայրենասերներին»[27]։

Ակումբի ղեկավար Արման Բոշյանը հանդիսանում է նաև Ռուսաստանում գործող ռուս քարոզիչ Սերգեյ Կուրգինյանի հիմնադրած «Համառուսական ծնողական դիմադրություն» շարժման ոչ պաշտոնական մասնաճուղի ղեկավար[22]։ Այդպիսով, Երևանի աշխարհաքաղաքական ակումբի և «Համառուսական ծնողական դիմադրություն հարթակներից ակտիվորեն սատարում Ռուսաստանի կայսերապաշտ քաղաքականությանը ռուսական քարոզչությանը[22]։

Քարոզչություն Հայաստանի կառավարության դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 3-ին ամերիկյան Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն սոցցանցերում սկսվել է համակարգված արշավ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, որը կառավարվում է Ռուսաստանից[28][29]։

Կազմակերպության թվային հանցագործության փորձագետների փաստմամբ, Թավշյա հեղափոխությունը վերականգնել է Հայաստանի կառավարության հանդեպ հայ հասարակության հավատը, սակայն մյուս կողմից փոփոխությունները համախմբել են նրանց, ովքեր դեմ էին դրանց։ Ընդդիմախոսներից մի քանիսը միավորվել են և 2019 թվականի ապրիլի 15-ին սկսել օգտագործել #SutNikol հեշթեգը, որի տակ խճճված առցանց արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Թավշյա հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանին և իր աջակիցներին ապատեղեկատվություն և անկողմնակալ տեղեկություն տարածելու միջոցով։ Ըստ զեկույցի ապատեղեկատվության և այն տարածելու համար Հայաստանում պատասխանատու են չորս անձինք՝ antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, Ադեկվադ հարթակի հիմնադիրներ Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը, blognews կայքի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Նշված անձանց գործողությունները, ըստ զեկույցի, մեծ հավանականությամբ կառավարվում են Սանկտ Պետերբուրգից, որտեղ էլ տեղակայված է ռուսական թրոլերի գործարանը (en)[28][29]:

2020 թվականի մայիսին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առցանց քննարկման ժամանակ կասկած էր հայտնել Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության հավաստիության առիթով՝ նշելով, որ, գուցե, հարևան երկրում ախտորոշման այլ մեթոդաբանություն է կիրառվում, ինչի արդյունքում էլ նման պատկեր է արձանագրվել։ Թորոսյանի այդ կարծիքը մեծ աղմուկ էր բարձրացրել վրացական հասարակությունում, ինչի պատճառով նույնը օրը ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ և հայտնել իր ափսոսանքը կատարվածի կապակցությամբ։ Չնայած այդ փաստին, ըստ քաղաքագետ և հետազոտող Եգոր Կուրպոտևի, ռուսական քարոզչական լրատվամիջոցները՝ Սպուտնիկ Գրուզիան և Սպուտնիկ Արմենիան, օրեր շարունակ թեժացրել և խորացրել են այդ թեման, փորձելով ընդհարում առաջացնել Վրաստանի և Հայաստանի միջև[30]։ Նույն նպատակն են ռուսական քարոզչական լրատվամիջոցները փորձում իրականացնել, ըստ Կուրոպտևի, խնդրի առարկա դարձնելով և շահարկելով Հայաստանի Հանրապետության հյուսիսում և Վրաստանի Հանրապետությունում գտնվող մի շարք քրիստոնեական կրոնական կառույցների ազգային պատկանելիության հարցը[30]։

Հայաստանում դավադրության տեսությունների տարածումը կորոնավիրուսի համավարակի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն, վարակաբան Պաատա Իմնաձեի, Հայաստանում կորոնավիրուսի տարածման գլխավոր պատճառներից են Վրաստանում ավելի խիստ և շտապ միջոցների ձեռնարկումը, այն, որ Վրաստանի բնակչությունը «լսել է» վրացի մասնագետների հորդորներին, քան հայաստանցիները՝ իրենց հայ կոլեգաներին, ինչպես նաև կորոնավիրուսի նկատմամբ Հայաստանում տարածված ռուսական քարոզչության ապատեղեկատվությունը[31]։

Ուկրաինացի լրագրող և քաղաքագետ Նիկոլայ Ռյաբչուկի խոսոքվ, ուկրաինական ճգնաժամի ընթացքում ռուսական քարոզչությունը լիարժեք մասնակցություն է ունեցել տեղեկատվական պատերազմին։ Ռյաբչուկը գրում է. «Երեք հիմնական դրույթներ են ի հայտ եկել, որոնք կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ «Ուկրաինայի սահմանները արհեստական են», «ուկրաինական հասարակությունը խորապես բաժանված է», իսկ «ուկրաինական ինստիտուտնետը անուղղելի անգործունակ են»[32]։

Միացյալ Նահանգների Կոնգրեսում 2015 թվականի լսումների ժամանակ Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի ռուսագիտության բաժնի տնօրեն Լեոն Արոնը պատմել է Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող Russia Today հեռուստացանցի մասին, որը ոչ միայն առաջ է քաշուն ռուսական «բրենդը», այլ նաև ջանքեր է թափում «ժողովրդավարական թափանցիկության և պատասխանատվության արժեզրկման, հանրային տեղեկության վստահելիության հավատի վիժեցմանը և եթերի լցնումը կիսաճշմարտություններով»։ Նա ռուսական պետությունը անվանել է «ագրեսիվ, համացանցի օգտագործման հարցերում հաճախ նուրբ և արդյունավետ»[33]։

Բրիտանացի հեռուստապրոդյուսեր Փիթեր Պոմերանցևը 2014 թվականին լույս տեսած իր «Ոչինչ ճիշտ չէ և ամեն ինչ հնարավոր է» (Nothing Is True and Everything Is Possible) գրքում պնդում է, որ քարոզչության նպատակը ոչ թե համոզելն է, այլ տեղեկատվական դաշտի «աղտոտումը» այն բանի համար, որ մարդիկ ոչ մեկի չվստահեն[34][35]։

2014 թվականին քննարկելով Ուկրաինական ճգնաժամը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հիշատակել է Russia Today-ը որպես քարոզչական խոսափող, շարունակելով, որ «Russia Today-ի ցանցը ծավալվել շուրջը կատարվող իրադարձությունների վերաբերյալ նախագահ Պուտինի ֆանտազիան քարոզելու համար։ Նրանք գրեթե ամբողջական աշխատանքային օր են նվիրում այդ ջանքերին, քարոզելով և աղավաղելով այն ինչ տեղի է ունենում կամ տեղի չի ունենում Ուկրաինայում[36]։ «Արժանահավատություն մեդիայում» հետաքննող լրագրության կենտրոնի տնօրեն Քլիֆ Քլինֆեյդը Russia Today-ը անվանել է «ռուսական քարոզչության համար ապատեղեկատվության ճանաչված աղբյուր»[37]։

Հայ քաղաքագետ Իգոր Մուրադյանի կարծիքով, «Ներկայիս քարոզչությունը ռուսների համար դարձել է ինքնախաբեություն։ Կա սուտ, եւ կա սուպեր-սուտ, եւ կա ռուսական քարոզչություն, որն արմատներով ձգվում է քարոզչության խորհրդային համակարգ։ Ռուս մարդու խոսքը քոռ կոպեկ չարժե, եւ դա դարձել է ռուսական հասարակության գլխավոր հատկանիշը։ Ռուսական քարոզչությունն անում է անհնարը»[23]։

Ռուսական քարոզչությունը հաղորդող անհատները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական համակարգողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դմիտրի Կիսելյով

Կառավարիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարիտա Սիմոնյանը և Վլադիմիր Պուտինը

Գաղափարախոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Մարկով
Սերգեյ Կուրղինյան

Շոու բիզնեսի և արվեստի ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Պորեչենկով, Իվան Օխլոբիստին, Վալերի Գերգիև, Ժաննա Նետրեբկո[41]։

Ռուսական քարոզչության գործակալները Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպուտնիկ գործակալության տարբերանիշը

Կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սպուտնիկ Արմենիա, լրատվական գործակալություն, Սպուտնիկ քարոզչական գործակալության հայաստանյան մասնաճյուղ։
  • Երևանի աշխարհաքաղաքական ակումբ[22]։
  • Իրավունք թերթ[22], որը պատկանում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին։ «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը պետական պարգևով է պարգևատրել թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանին։ Իրավունքը հարթակ է հանդիսանում ՀԱՍԱԿ կուսակցության անդամների և այլ ռուսական քարոզիչների համար[22]։
  • Համահայկական ծնողական կոմիտե, որը հանդիսանում է Ռուսաստանում Սերգեյ Կուրղինյանի կողմից հիմնադրված «Համառուսական ծնողական դիմադրություն» շարժման հայաստանյան ոչ պաշտոնական մայսնաճյուղ։ Ղեկավարն է Արման Բոշյանը[22]։
  • Հանուն սոցիալական արդարության կուսակցություն (ՀԱՍԱԿ), Հայաստանի Հանրապետությունում գործող և Ռուսաստանի դեսպանատան կողմից ֆինանսավորվող կուսակցություն։ Նախագահ՝ Արման Ղուկասյան, փոխնախագահ՝ Ծովինար Կոստանյան[22]։
  • Միջազգային հումանիտար զարգացում, Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություն։ Ղեկավարվում է Արման Ղուկասյանի և Ծովինար Կոստանյանի կողմից[22]։
  • «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոն, Ֆեյսբուքում գործող խումբ, որտեղ հիմնականում հանդիպում են ռուսերեն լեզվով հրապարակումներ ու ռուսական առաջին հեռուստաալիքի տեսանյութեր։
  • «Հանուն ինքնիշխանության վերականգնման», նախաձեռնություն, որը առավել ակտիվորեն է մասնակցում ԵԱՏՄ-ի ու Կրեմլի այլ նախաձեռնությունների Հայաստանում առաջմղմանը։ Սովորաբար, այս ռեսուրս�� աչքի է ընկնում իր հակաարևմտյան և փաստացի հակահայաստանյան հրապարակումներով։ Օրինակ, կայքի հրապարակումները հստակ արևմուտքը ներկայացնում են որպես Հայաստանի ռազմական թշնամի, իսկ Ռուսաստանը՝ որպես հիմնական դաշնակից։
  • Գրիբոյեդով ակումբ[22], որը հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանում ռուսամետ հասարակական կարծիք ձևավորելու նպատակով[24]։

Իրականության «կառուցման» մեթոդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի լրագրողների միության նախկին քարտուղար և Ռուսաստանի Պետական Դումայի ատգամավոր Իգոր Յակովենկոն առանձնացրել է ռուսական ԶԼՄ-ներիում իրադարձությունների և իրական փաստերի միջև կապի 4-աստիճանանոց դասակարգում։

  • 1. Իրադարձություն, որը գոյություն չունի և չի ունեցել, բայց «լուսաբանվում» է ռուսական ԶԼՄ-ների կողմից։ Նման տեսակի բազմաթիվ օրինակներ կարելի է հանդիպել ռուսական ԶԼՄ-ների կողմից Ուկրաինական ճգնաժամի «լուսաբանման» ընթացքում. «խաչված տղաները», «բարեկամներին ուղարկված կտրած գլուխներ», «բռնաբարված հարյուրավոր դիակներ» և այլն։
  • 2. Իրադարձություն, որը գյություն ունի, բայց չի լուսաբանվում։ Իրական իրադարձություն, որը ունի մեծ նշանակություն, բայց տհաճ է ռուսական քարոզչության համար, այդ իսկ պատճառով այն չի լուսաբանվում ռուսական ԶԼՄ-ների կողմից։ Նման տեսակի օրինակն է Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմի «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանանալը։ Ռուս ռեժիսոր Զվյագինցևի նման հաղթանակը ուղեկցվել է ռուսական դաշնային ալիքների լռությամբ և համացանցում և տպագիր ԶԼՄ-ների բացասական մեկնաբանություններով։
  • 3. Իրադարձություն, որը գյություն ունի և լուսաբանվում է աղավաղված։ Դա այն իրադարձությունն է, որը ձեռնտու չէ ռուսական քարոզչությանը։ Այս իսկ պատճառով էլ քարոզչությունը այն փորձում է ոչ ներկայացնել կամ լռում են դրա մասին։ Բայց հետո, երբ տեղեկատվական հոսքի ազդեցության տակ դա արդեն անհնար է դառնում, իրադարձությունը ներկայացվում է աղավաղված, որի պատճառով էլ լսարանը դժվարաում է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Դրա վառ օրինակն է ռուս զինծառայող Վ. Պերմյակովի փախուստը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից և Ավետիսյանների ընտանիքի սպանությունը։ Առաջին 21 կրակոցից հետո Պերմյակովի ինքնաձիգը չի աշխատել, և այդ պատճառով է սվին-դանակով հարվածել երեխային` չցանկանալով կենդանի մարդ թողնել։ Բողոքի բազմամարդ ցույցերի ժամանակ հայերը պահանջում էին Պերմյակովին հանձնել Հայաստանին՝ հայկական արդարադատույան իրավասության ներքո, քանի որ չեն վստահում ռուսական դատական համակարգին։ Առաջին օրերի ընթացքում ռուսական ԶԼՄ-ները աշխատում էին լռել իրադարձության մասին, սակայն երբ ողջ Հայաստանում բողոքի ցույցերը դարձան զանգվածային, ռուսական քարոզչության գլխավոր դերակատարներից մեկը՝ Դմիտրի Կիսելյովը «Շաբաթվա լուրերը» (ռուս.՝ Вести недели) 2015 թվականի հունվարի 18 թողարկման մեջ հայտնեց, որ իբր Պերմյակովը «ամերիկյան բողոքական աղանդներից մեկի կողմնակից է»։
  • 4. Իրադարձություն, որը նախապես «բեմականացված» է հետագա լուսաբանման համար։ Իրականության մեջ իրադարձությունը ի սկզբանե նախատեսվել է որպես մեդիական, և փաստացի այն ընդհանուր ռեժիսորական ծրագրի մաս է։ Այս ետսակի օրինակն է հանդիսանում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի հետ Ռուսաստանի հետագա պատերազմը։ Այդ իսկ պատճառով Ուկրաինայի ռուսամետ անջատվողականների գործունեության ակտիվացումը զգալիորեն համընկնում էր ռուսական քարոզիչների՝ Վլադիմիր Սոլովյովի, Դմիտրի Կիսելյովի, Իրադա Զեյնալովայի, Պյոտր Տոլստոյի, Ալեքսեյ Պուշկովի արձակուրդների հետ։

Ոմանք առանցնացնում են նաև քարոզչության ես մեկ եղանակ.

  • 5. Իրական իրադարձության «ժամկետանց» հաղորդում։ Սրա օրինակը կարող է հանդիսանալ 2017 հունիսի 26-ին ռուսական մի շարք (Vz.ru, Gazeta.ru, Rosbalt.ru, Tsargrad.tv, ինչպես նաև հայկական Iravunk.am կայքը) լրատվամիջոցների կողմից այն տեղեկության տարածումն, համաձայն որի ԱՄՆ-ում ավելի քան 1100 մարդ ձերբակալվել է անչափահասներին մարմնավաճառության հարկադրելու մեղադրանքով։ Այս տեղեկությունն իրոք համապատասխանում է իրականությանը, սակայն այն ունի երկու տարվա վաղեմություն[42]։ Դա արվում է նրա համար, քանի որ դեռևս 2012 թվականին Ռուսաստանի Պետական Դուման ընդունեց օրենք, համաձայն որի ԱՄՆ քաղաքացիներին այլևս արգելվելու է Ռուսաստանում երեխա որդեգրել։ Օրենքը դժգոհությունների մեծ աղմուկ բարձրացրեց. ՄԻԵԴ-ը 2017 թվականի հունվարին այս օրենքը մարդու իրավունքների խախտում որակեց։ Դատարանը նաև պարտավորեցրեց Ռուսաստանի կառավարությանը բոլոր 45 հայցվորներին 3 հազարական եվրո գումար վճարել, որպես փոխհատուցում։ Ռուսաստանի կառավարությունը, սակայն, որոշումը չընդունեց և այն չեղարկելու պահանջով բողոք ներկայացրեց։ Այսպիսով, կրեմլյան ԶԼՄ-ները, որպես լրատվական առիթ ներկայացնում են 2 տարվա վաղեմություն ունեցող լուր, այնուհետև հպանցիկ տեղեկացնում են, որ մոտ օրերս ՄԻԵԴ-ը որոշում է կայացնելու Ռուսաստանի իշխանությունների, արդեն իսկ պարտված գործով, բողոքի վերաբերյալ[42]։

Իգոր Յակովենկոյի կարծիքով, այդ վերջին՝ չորրորդ տարբերակն է այժմ գերիշխող դարձել[43]։

Ռուս հրապարակախոս Եվգենի Իխլովը ունի հետևյալ կարծիքըվ.

Պետական առասպելաստեղծումն հատուկ նշանակություն է գտել պուտինիզմի շրջանակներում, քանի որ Գ.Պավլովսկու դպրոցի (որը զարգացվել է Սուրկովի կողմից) իր առաջին երկու գաղափարախոսները գործում էին սուբյեկտիվ իդեալիզմի այնպիսի տարբերակից, համաձայն որի բնակչության համար միակ իրականությունն է աշխարհի քարոզչական պատկերը[44]:

ԶԼՄ-ները որպես «զինված ուժերի տեսակ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Առաջին ալիքի գրասենյակում

Ռուսաստանի պաշտպանության նախարա�� Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի ԶԼՄ-ները անվանել է «Զինված ուժերի ևս մեկ տեսակ»[45]։ Քարոզչությունը ոչ միայն ավտորիտար, այլ նախկինում նաև տոտալիտար պետության բաղադրիչ է. այն ժամանակակից ռուսական ինքնույթան հիմքն է[46]։ Քարոզչական կոնցեպտների մշակման գլխավոր կենտրոնն է Ռուսաստանի նախագահի աշխատակազմը, որտեղ մրցակցում են ազդեցության մի քանի կենտրոն։

Տարածման միջոցները.

«Հիբրիդային» լրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուտինյան քարոզչամեքենայի քննադատները (օրինակ, Իգոր Յակովենկոն) անվանում են ռուսական որոշ ԶԼՄ-ներ «հիբրիդային»՝ օրինակ, «Էխո Մոսկվին» և «Սնոբը»։ «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, Յակովենկոյի խոսքով, «լրագրողի և փիառ անողի քայլող հիբրիդ է»[47]»: Նա և նրա գործակալությունը ռուսական բռնատիրական պետական իշխանության և ռուսական քաղաքական ազատական հատվածի միջև «շղթայի օղակ» է՝ մեկ կողմից «գոլորշի բաց թողելու» համար (խորհրդայինյ «Լիտերատուրնայա գազետայի» օրինակով), մյուս կողմից էլ՝ որպես չափավոր ընդդիմության վրա Կրեմլի «փափուկ» ազդեցության ալիք։ Ինչպես նշում է Յակովենկոն, Վենեդիկտովը, տարված է իր այդ խաղով և հպարտանում է Կրեմլին և Պուտինին իր մոտիկությամբ[48]։

Ռուսական քարոզչության հայտնի առասպելները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ստալինը արդյունավետ կառավարիչ է եղել[49]։
  • Գոլոդոմոր չի եղել, այն հորինել են «բանդերականները»։ Բոլոր լուսանկարները վերցված են Պովոլժիեից[50]։
  • Ստալինյան ահաբեկչությունները և հալածանքները եղել են ստիպված և անհրաժեշտ[51]։
  • ԽՍՀՄ երբեք չի եղել Նացիստական Գերմանիայի դաշնակից[52]։
  • Կատինում լեհ զինվորականներին գնդակահարել են ոչ թե չեկիստները, այլ գերմանացիները 1941 թվականի սեպտեմբերին[53][54]։
  • Եվրոմայդանից հետո Ուկրաինայում իշխանության եկած ազգայնականները պատերազմ են սկսել սեփական ժողովրդի դեմ։

Առասպելներ Հայաստանի վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի ինքնիշխան երկիր չի կարող լինել, քանի որ փոքր երկիր է, և պետք է լինի «եղբայրական» և քրիստոնյա Ռուսաստանի վերահսկողության տակ։
  • Առանց Ռուսաստանի աջակցության Հայաստանը կկորցնի Արցախը։
  • Առանց Ռուսաստանի ռազմական աջակցության Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա։
  • Եթե Հայաստանը փորձի հեռանա Ռուսաստանից, ապա Ռուսաստանի հայ համայնքին վտանգ կսպառնա[55]։
  • Հայաստանը ունի վատ աշխարհագրական դիրք և այդ պատճառով «դատապարտված» է լինել Ռուսաստանի ազդեցության տակ, քանի որ ինքնուրույն չի կարող զարգանալ[56]։
  • Հայաստանը կովկասյան երկիր է, և հայերը կովկասյան ժողովուրդ են։
  • Հայաստանը լավ չի լինելու, որովհետև հայերը դավաճաններ շատ ունեն։

Հակահայկական քարոզչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական քարոզչության հերթական հակահայկական դրսևորումներից է հանդիսացել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ «Կանխատեսումներ» (ռուս.՝ «Прогнозы») հաղորդման եթերում հաղորդման վարող Վերոնիկա Կրաշենիննիկովայի կողմից Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թվականի նոյեմբերի վերջին ստորագրվելիք ասոցիացման պայմանագրի համատեքստում հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի հանցակից», «հայկական Բանդերա» անվանելը։ Հաղորդման ընթացքում հեռուստավարողը հեգնանքով և քննադատությամբ է անդրադարձել Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրմանը, 2016 թվականին Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմանը, ինչպես նաև ապատեղեկացնելով, թե իբր 1942 թվականին «Գարեգին Նժդեհը դիմել է Երրորդ Ռայխին՝ Խորհրդային Հայաստանը գերմանական գաղութի վերածելու խնդրանքով»։ Բացի այդ, հեռուստավարողի պնդմամբ, «Գարեգին Նժդեհը խորին վիրավորանք է ողջ հայ ազգին»[57]։

Ֆինանսավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դրությամբ Ռուսաստանն զբաղեցնում էր սեփական քարոզչամեքենայի ֆինանսավորման վիճակագրության առաջին տեղը՝ ծախսելով այդ ոլորտում 1,6 ԱՄՆ դոլար՝ ավելին, քան բոլոր այլ երկրները, այդ թվում Չինաստանը[58][59]։ Ընդ որում, ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը այն փաստն լուսաբանել է այնպես, իբր պետական քարոզչության ֆինանսավորման առաջին տեղն է գրավում ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը։ 2011 թվականի Ռուսաստանում գործում է «Տեղեկատվական հասարակություն 2011-2020» («Информационное общество (2011-2020)») պուտինյան ծրագիրը, որի իրականացաման տարեկան 4 միլիարդ դոլար է հատկվացվում ։ Ծրագիրը ուղղված է ռուսական պետական և մասնավոր ԶԼՄ-ների ներքո աշխարհի ռուսախոս բնակչության ամբողջական ընդգրկումը։ Գոյություն ունեն նաև համացանցային «կրեմլյան թրոլերի» բազմամարդ խմբեր, որոնք կազմակերպված և ագրեսիվորեն քարոզում են քաղաքականության «պետական գիծը»։ Դրանց ակտիվության մասշտաբները և աշխարհագրությունը այնպիսի լրատվամիջոցների առարկա են դարձել, ինչպիսիք են Washington Post[60], The Guardian[61], Նյու Յորք Թայմսը[60], CNN[62] և այլն։

Ռուսական քարոզչական ԶԼՄ-ների արդեն դասական դարձած բառապաշարի մաս են կազմում հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ ռուսաատյացություն (ռուս.՝ русофобия), հակառուսականություն, հակառուսական (антироссийский) «Պինդոստան» («Пиндостан»), «լիբերաստ» («либераст»), «Գեյրոպա» («Гейропа»), բանդերականներ (бандеровцы), Վաշինգտոնյան շրջկոմ (Вашингтонский обком), ազգային դավաճան (национал-предатель)[63], ազգային առաջնորդ (национальный лидер), հակաահաբեկչական գործողություն (антитеррористическая операция), մաքրում (чистка), կենսազանգված (биомасса) և այլն։

Դիմադրություն ռուսական քարոզչությանը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թուրքիայի կառավարությունը արգելափակել է ռուսական Russia Today գործակալության ներքո հիմնված Սպուտնիկ գործակալության կայքերը։ Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությունը (TIB) հաղորդել է, որ այդ միջոցառումը «տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 14-ին՝ 5651 օրենքի հիման վրա անցկացրած տեխնիկական ստուգման և իրավաբանական գնահատումից հետ»։ Թուրքիայի կառավարության այդ քայլը Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անվանել է «երկրում խիստ գրաքննության հերթական քայլ»[64][65]։
  • 2016 թվականի մարտի վերջին Լատվիայի կառավարությունը արգելափակել է Sputniknews.lv կայքը, 2014 թվականի գարնանը Եվրոպական Միության Խորհրդի «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խարխլմանն ուղղված գործողությունների մասին» որոշման խախտման համար։ Բացի այդ, Սպուտնիկ լրատվական գործակալության գործունեությունը արգելվել է Լատվիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում և Ֆինլանդիայում։ Ընդհանուր առմամբ Սպուտնիկը հեռարձակում է կատարում աշխարհի ավելի քան 30 լեզուներով[66]։

Կարծիքներ ռուսական քարոզչության վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանը տեղեկատվական զարմանալի բլիցկրիգ է վարում, որը մենք երբևէ տեսել ենք տեղեկատվական պատերազմների պատմության մեջ[67]։
- Ֆիլիփ Բրիդլավ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար
Ներկայիս քարոզչությունը ռուսների համար դարձել է ինքնախաբեություն։ Կա սուտ, եւ կա սուպեր-սուտ, եւ կա ռուսական քարոզչություն, որն արմատներով ձգվում է քարոզչության խորհրդային համակարգ։ Ռուս մարդու խոսքը քոռ կոպեկ չարժե, եւ դա դարձել է ռուսական հասարակության գլխավոր հատկանիշը։ Ռուսական քարոզչությունն անում է անհնարը[23]։
- Իգոր Մուրադյան, հայ քաղաքագետ, վերլուծաբան
Ռուսական քարոզչությունն ամբողջապես հիմնված է ապատեղեկատվության վրա։ Դրանով փորձում են եվրոպացիներին ապակողմնորոշել ու համոզել, որ որևէ մեկի հավատալ չի կարելի[21]
- Ռոն Ջոնսոն, ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհուրդից սենատոր
Պուտինը հասկացել է, որ ռուսական բնակչությունը շատ զգայուն է հայրենասիրական արբեցման տենդում, չնայած բաց հասարակության մեջ իր 20-ամյա կյանքին, և պատրաստ է հավատալ կառավարական հեռուստատեսությանը հարյուր տոկոսով[68]։
- Վլադիմիր Շլյապենտոխ, խորհրդային և ամերիկացի սոցիոլոգ
Սովոկի ժամանակ չապրած երիտասարդները ինձ միշտ հարցնում են, թե արդյո՞ք նման են մեր ժամանակները բրեժնևյան ժամանակներին՝ գաղափարական ֆոնի իմաստով։ Բայց երկու առանձցքային տարբերություն։ Այն ժամանակա մեզ համոզում էին, որ ամերիկացի մասնագետները, իհարկեր, երազում են համաշխարհային պատերազմ սկսել, սակայն ամերիկյան սովորական բանվորակնա դասը՝ դեմ է, և այդ բանվորները՝ մեր ընկերներն են։ Հիմա այդ բարեկամական բանվորական դասի մասին մի ձև մոռացել են:։
- Վլադիմիր Շլյապենտոխ, խորհրդային և ամերիկացի սոցիոլոգ[69]։
Պուտինյան քարոզչությունը ոչ թե սովոկի ժամանակվա նման գրաքննությամբ աղավաղված տեղեկություն է, այլ իդեալապես հարմարավետ առասպելաբանության համար իդեալապես հարմար մթնոլորտ է։ Իսկ այն տեղեկությունը, որը բնակչությանն առաջարկվում է ստանալ համացանցից, այդ հարմարավետությունը քանդում է, դեպրեսիայի մեջ է գցում, իսկ ամենակարևորը՝ ստիպում է մարդուն իրեն զգալ վախտոկ և ստորության համամասնակից[70]։
- Եվգենի Իխլով, ռուս հրապարակախոս, մշակութաբան
Եթե մերկացնել ռուսական քարոզչության գործողությունները, կարելի է տեսնել, որ այն միշտ ստում է։ Եվ ամեն սուտ ներկայացվում է որպես վերջին ատյանում միակ անկեղծ տեղեկություն։ Նրանք շարունակում են ստել, երբեք ներողություն չեն խնդրում, և չեն բացատրում թե ինչու էին ստում, ոչ ոք չի պատժվում[71]։
- Լեոնիդ Մարտինյուկ, ռուս վերլուծաբան, ռուսական Պարնաս կուսակցության անդամ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The readers' editor on… pro-Russia trolling below the line on Ukraine stories, The Guardian, 4 May 2014
  2. Максимальный ретвит: Лайки на Запад ("Maximum Retweet: 'Likes' for the West") Vedomosti, 21 May 2014
  3. Новогодний баланс: После стабильности (ռուսերեն). Vedomosti. 2008 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. Finn, Peter (2008 թ․ մարտի 6). «Russia Pumps Tens of Millions Into Burnishing Image Abroad». Washington Post. Վերցված է 2009 թ․ հունվարի 4-ին.
  5. «Честь России стоит дорого». Мы выяснили, сколько конкретно Արխիվացված 2007-04-28 Wayback Machine Novaya gazeta July 21, 2005.
  6. Имидж за $30 млн Vedomosti June 6, 2005.
  7. «Journalism mixes with spin on Russia Today: critics». CBC News. 2006 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 4-ին.
  8. Russia claims media bias, by Nick Holdsworth, Variety, August 2008
  9. Россия наращивает официальную лоббистскую деятельность в США NEWSru June 5, 2007.
  10. «New Global TV Venture to Promote Russia». VOANews. 2005 թ․ հուլիսի 6.
  11. Reporters Without Borders Don't Fancy Russia Today Kommersant October 21, 2005
  12. Luke Harding (2009 թ․ դեկտեմբերի 18). «Russia Today launches first UK ad blitz». The Guardian. London.
  13. «Russian propaganda machine 'worse than Soviet Union'». BBC News. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  14. Darmaros, Marina (2014 թ․ դեկտեմբերի 2). «"Propaganda cannot be considered effective"». Russia Beyond The Headlines (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  15. Logiurato (April 29, 2014), Russia's Propaganda Channel Just Got A Journalism Lesson From The US State Department, Business Insider
  16. 16,0 16,1 16,2 Crowley, Michael (2014 թ․ մայիսի 1). «Putin's Russian Propaganda». TIME.
  17. Inside Putin's Information Wars Արխիվացված 2019-06-02 Wayback Machine, by Peter Pomerantsev, politico.com
  18. R.C. Campausen (January 10, 2011), KGB TV to Air Show Hosted by Anti-war Marine Vet, Accuracy in Media, Արխիվացված է օրիգինալից April 8, 2011-ին, Վերցված է April 5, 2011-ին.
  19. «Forensic Analysis of Satellite Images Released by the Russian Ministry of Defense: A bell¿ngcat Investigation» (PDF). Bellingcat. 2015 թ․ մայիսի 30. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  20. Borger, Julian (2014 թ․ սեպտեմբերի 8). «MH17: Dutch Safety Board to publish preliminary report on disaster». The Guardian. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  21. 21,0 21,1 Ռուսական քարոզչություն, թե՞ վրեժ արևմուտքից
  22. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 22,11 Զեկույց «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին հանրային դաշտում ապատեղեկատվություն տարածող խմբերի մասին
  23. 23,0 23,1 23,2 «Ռուսաստանը սահմանել է Հայաստանի դերը». Lragir.am. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  24. 24,0 24,1 24,2 24,3 Սամվել Կարապետյանն ու Դմիտրի Կիսելյովը Երևանում մասնակցել են «Գրիբոյեդով» ակումբի նիստին (ռուս.)
  25. «Ուղեղի թշվառականները» Երևանում են (ռուս.)
  26. «ԵԱԱ պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  27. 27,0 27,1 27,2 «Задачи и правила ЕГК | ЕГК». ЕГК (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  28. 28,0 28,1 Armenia Assailed by Deceptive “Fact-Checking” Groups, Part 1: The Players
  29. 29,0 29,1 Armenia Assailed by Deceptive “Fact-Checking” Groups, Part 2: The Coordination
  30. 30,0 30,1 Ինչու Արսեն Թորոսյանի հայտարարությունները ցնցել են Վրաստանը, և ինչպես է այն զսպել կորոնավիրուսը(չաշխատող հղում) (ռուս.)
  31. Վրաց վարակաբան. Վրացիները մեզ ավելի շատ լսեցին, քան հայաստանցիները` հայ կոլեգաներին
  32. «Ukraine: Russian propaganda and three disaster scenarios». www.aljazeera.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  33. «Сенат изучает роль российской пропаганды во вторжении в Украину». ГОЛОС АМЕРИКИ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  34. «Пітер Померанцев: Мета російської пропаганди - щоб ніхто нікому не довіряв». Українська правда. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  35. Review: ‘Nothing Is True and Everything Is Possible,’ by Peter Pomerantsev, The New York Times, November 2014
  36. «Secretary Kerry on Ukraine» (Press release). CSPAN. 2014 թ․ ապրիլի 24.
  37. Kincaid, Cliff (2014 թ․ օգոստոսի 22). «Why Won't Putin Help Middle East Christians?». Accuracy in Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  38. (անգլ.) «ЄС називає мене „головний пропагандист Путіна“», The Guardian
  39. Н.Митрохин. Полезные аристократы. — Грани.ру, 29.12.2014
  40. Ігор Яковенко. Вульгарные гегельянцы Владимира Путина. — «Каспаров. Ру», 13-08-2015
  41. Вони є зброєю пропаганди Путіна — піаніст Гінтов про Гергієва і Нетребко. — Ամերիկայի ձայնը, 1.02.2015
  42. 42,0 42,1 Ռուսական պրոպագանդայի ժամանակի մեքենան(չաշխատող հղում)
  43. І. Яковенко: По ту сторону разума. — «Каспаров.ру», 20.01.2015
  44. Заблудившиеся в трех мифах
  45. Радіо Свобода: ЗМІ як один із видів Збройних сил Росії, 3.04.2015
  46. Лев Гудков, голова Соціологічного Центру ім. Ю. Левади Արխիվացված 2016-03-06 Wayback Machine — інтервью, Голос Америки 10.05.2014
  47. Джі-Арщик — від англ. абревіатури GR, անգլ.՝ Government Relations — одна з форм державного політичного лобізму
  48. І. О. Яковенко: Шутки патриотов. — «Каспаров.ру», 5.09.2015
  49. (ռուս.)
  50. [«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.(ռուս.)]
  51. (ռուս.)
  52. (ռուս.)
  53. (ռուս.)
  54. [«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.(ռուս.)]
  55. Ռուսները մեզ տանում են դեպի պետականազրկության. Միքայել Հայրապետյան
  56. Соцдослідження КМІС: Кожен п'ятий киянин поділяє ті чи інші тези російської пропаганди. — УНІАН, 25.03.2015
  57. ՌԴ ՊՆ ալիքը Նժդեհին ու ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ է համեմատել (վիդեո)
  58. Машина пропаганди Путіна та інформаційна недолугість України
  59. (ռուս.) Путинская Россия заняла первое место в мире по государственным затратам на пропаганду. Kavkaz Center
  60. 60,0 60,1 (անգլ.) Полювання на платних російських тролів в коментарях Washington Post
  61. (ռուս.) The Guardian стурбована напливом коментарів проросійського характеру
  62. «Документи показали, як армія російських «тролів» атакує Америку». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  63. Фраза, що використав Путін у своїй «кримській промові» (18 березня 2014), хоча фраза існувала і раніш. Так, наприклад, називав своїх політичних опонентів Михайло Саакашвілі ще в 2011 р./ Див. наприклад: «Национал-предатели Путина»
  64. В Туреччині заблокували доступ до сайтів російського «Спутника». — «Каспаров.ру», 15.04.2016
  65. РИА-Новости: Блокировка сайта Sputnik в Турции 15.04.2016
  66. В Турции заблокировали доступ к сайтам российского «Спутника» 15.04.2016
  67. SACEUR: Allies must prepare for Russia ‘hybrid war’.(անգլ.) 4.09.2014
  68. Радіо Свобода: Несокрушимое обаяние Путина?(ռուս.) 10.10.2015
  69. ՈՒՆԻԱՆ. Макаревич розповів про дві відмінності брежневскої і путінскої пропаганди
  70. Евгений Ихлов: «Не веришь - не слушай, а врать не мешай!». — «Каспаров.Ру», 16-08-2015
  71. Радіо Свобода: Кто сбил "Боинг"?(ռուս.) 13.10.2015

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]