Երևանի աշխարհաքաղաքական ակումբ
Երևանի աշխարհաքաղաքական ակումբ | |
---|---|
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ԵԱԱ |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Կայք | geoclub.info |
Երևանի աշխարհաքաղաքական ակումբ (ԵԱԱ), Երևանում գործող գիտահետազոտական կազմակերպություն։ Ակումբի առաջնորդն ու գաղափարախոսը քաղաքագետ և վերլուծաբան Ռուբեն Բարենցն է, ակումբի ղեկավարը՝ Արման Բոշյանը[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նշված է ակումբի պաշտոնական կայքում, այն զբաղվում է աշխարհաքաղաքականության, քաղաքագիտության, քաղաքական աշխարհագրության, գլոբալիստիկայի, էզոթերիկայի ոլորտներում գիտական և լուսավորչական գործունեությամբ։ Ակումբը «կազմակերպություն է ազատամիտ, Հայրենիքը, ազգը, ընտանիքը սիրող, մարդկության, և առաջին հերթին հայ և եղբայրական ազգերի ճակատագրին ոչ անտարբեր մարդկանց համար»[2]։
Ինչպես նշված է ակումբի պաշտոնական կայքում, «այն չի խառնվում քաղաքական ինտրիգներին, խաղերի և իրադարձություններին ինչպես Հայաստանի ներսում, այդպես էլ արտասահմանում»։ Բացի այդ, ակումբը չի հարում որևէ քաղաքական կուսակցության, ուժի կամ թեկնածուի։ Ակումբի ներքին քաղաքական դիրքորոշումը չեզոք է՝ ԵԱԱ-ի անունից ելույթ ունենալու որևէ փորձերը առանց ներքին քաղաքական դիրքորոշման չեզոքության հանգեցնում են ակումբից հեռացման[2]։
Ակումբը կազմակերպում է սեմինարներ, հրապարակային ելույթներ, գրքերի, հոդվածների ժողովածուների, պարբերականների հրատարակում, ինչպես նաև աջակցում է «այս թե այն հեղինակներին, գիտական աշխատողներին կամ ուղղակի ազգի հայրենասերներին»[2]։
Ինչպես նշված է ակումբի պաշտոնական կայքում, ակումբի ֆինանսավորումը կատարվում է ակումբի անդամների ընկերակցական նվիրատվությունների միջոցով[2]։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբի ղեկավարը (այժմ՝ Արման Բոշյան), որոշումներ է կայացնում այս կամ այն միջոցառման, ելույթի, հրապարակման կայացման վերաբերյալ և ներկայացնում է այն խորհրդի քննարկմանը։ Ակումբի խորհուրդը քննարկում է ակումբի ընթացիկ խնդիրները և դրանց իրականացման ճանապարհները[2]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԵԱԱ պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ԵԱԱ պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.