Ռասիմ Օջաղով
Ռասիմ Օջաղով ադրբ.՝ Rasim Mirqasım oğlu Ocaqov | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1933 |
Ծննդավայր | Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 11, 2006 (72 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Գործունեության տարիներ | 1956–2006 |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0644183 |
rasimocaqov.sheki.az |
Ռասիմ Միրգասիմ օկլի Օջաղով (ադրբ.՝ Rasim Mirqasım oğlu Ocaqov, նոյեմբերի 22, 1933, Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 11, 2006, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կինոռեժիսոր, օպերատոր, սցենարիստ։ Ադրբեջանի ժողովրդական արտիստ (1982), Ադրբեջանական ԽՍՀ (1967) և Չեչեն-Ինգուշյան ԽՍՀՄ (1964) արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981)[1][2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռասիմ Օջաղովը ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 22-ին Ադրբեջանի Շաքի քաղաքում։ 1951-1956 թվականներին սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի կինոօպերատորական ֆակուլտետում։ Հետագայում ավարտել է Միրզաղա Ալիևի անվան Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատել է որպես օպերատոր, 1973 թվականից`որպես ռեժիսոր «Ադրբեջանֆիլմ» ստուդիայում։
Որպես ռեժիսոր` առաջին ֆիլմը ստեղծել է 1975 թվականին («Գանձաբասարցի վրիժառու»)։ Ռասիմ Օջաղովին հատկապես մեծ հռչակ է բերել 1975 թվականին ստեղծված «Թյութակի ձայնը» ֆիլմը։ «Թյութակի ձայնը» Ադրբեջանի կինոյին շատ նորարարություններ է բերել իր բնօրինակ տեսարաններով։
Ռասիմ Օջաղովը մահացել է 2006 թվականին Բաքվում։ 2013 թվականի նոյեմբերի 22-ին Բաքվում`Ռասիմ Օջաղովի տանը, տեղի ունեցավ ռեժիսորի խորաքանդակի բացման արարողությունը[3]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1974 | Գաթիր Մամեդ |
1975 | Թյութակի ձայնը |
1977 | Ծննդյան օր[4] |
1979 | Հետաքննություն |
1981 | Կապակցված դուռը |
1984 | Զբոսայգի |
1987 | Խորթ կյանքը |
1989 | Ներիր, եթե ես մեռնեմ |
1991 | Սպանությունից յոթ օր անց |
1993 | Թախմինե |
1998 | Հյուրանոցի սենյակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Азербайджанской ССР кинематография. Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — Москва: Советская энциклопедия, 1987. — стр. 13.
- ↑ պետական անունների թողարկում
- ↑ Բաքվում տեղի ունեցավ ռեժիսորի խորաքանդակի բացման արարողությունը:
- ↑ Ծննդյան օր(չաշխատող հղում)
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Շաքի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 11 մահեր
- 2006 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի սցենարիստներ
- Ադրբեջանցի կինոռեժիսորներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ