Ռազմիկ Պետրոսյան
Արտաքին տեսք
Ռազմիկ Պետրոսյան | |
---|---|
հունվարի 24, 1961 (63 տարեկան) - | |
Ծննդավայր | Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կոչում | Գնդապետ |
Պարգևներ |
Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյան (հունվարի 24, 1961, Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և հասարակական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականին Ապարան քաղաքում։
- 1966-1976 թվականներին սովորել և ավարտել է Ապարանի միջնակարգ դպրոցը։
- 1977-1980 թվականներին սովորել և ավարտել է Երևանի սննդի , արդյունաբերության տեխնիկումը։
- 1980֊1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
- 1996 թվականին Ավարտել է բարձրագույն զինվորական ակադեմիան։
- 1997-2002 թվականներինսովորել և ավարտել է ՀՀ Հովնանյանի անվան համալսարանի տնտեսագիրության բաժինը։
Արցախյան ազատագրական շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան շարժման առաջամարտիկներից է[1]
- 1990 թվականին հունվարից Ապարանի կամավորական ջոկատի հիմնադիրներից է,
- Եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ, այնուհետև հրամանատար:
- 1993֊94 թվականներին․ ծառայել է մայրաքաղաքային գնդում, որպես գումարտակի հրամանատար։
- 1994 թվականին Նոյեմբերի 7֊ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է թիվ N զորամասի հրամանատար։
- Մասնակցել է Նոյեմբերյանի, Իջևանի, Վարդենիսի, Շամշադինի, Գորիսի, Սիսիանի շրջանների և ԼՂ Շահումյանի, Մարտակերտի շրջանների պաշտպանական, Կուբաթլուի, Կովսականի (Զանգելան), Ջրականի, Ֆիզուլու, Բերձոր (Լաչինի շրջան) և Քարվաճառի ազատագրման և պաշտպանական մարտերին։
Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով[2] պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
- 1996 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2֊րդ աստիճանի շքանշանով։
- Պարգևատրվել է նաև ԼՂՀ Արիության մեդալ֊ով, Մայրական երախտագիտութուն մեդալով, ինչպես նաև Մարշալ Բաղրամյան, Սպարապետ Վ. Սարգսայն, Անդրանիկ Օզանյան, և այլ մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով, ինչպես նաև թանկարժեք նվերներով։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թվականին ստացել է գնդապետի զինվորական կոչում։
- 1999 թվականին հոկտեմբերին ընտրվել և 2002թ վերընտրվել է Ապարանի քաղաքապետ։
- 2016 Իր կամավորականներով մասնակցել է քառօրյա պատերազմին[3]։
- 2020 թվականին սեպտեմբերի 27-ից մացնակցել է 44-օրյա պատերազմին ։
- 2020 թվականին հոկտեմբերին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ։
- 2021 թվականին պարգևատրվել է ՀՀ "Մարտական խաչ", 1-ին աստիճանի շքանշանով[2]։
- 2021 թվականին հոկտեմբերին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ[4][5]։
- 2022 թվականին փետրվարին նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական։
Կուսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի 2 որդի, 2 դուստր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/563 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ 2,0 2,1 «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Եթե 2 շրջան էլ գրավենք Ադրբեջանից, 20 տարի խաղաղություն կլինի, Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին
- ↑ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՌԱԶՄԻԿ (2021 թ․ հոկտեմբերի 28). «ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.e-gov.am. www.e-gov.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը - Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.