Jump to content

Ջերալդի խաղերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերալդի խաղերը
անգլ.՝ Gerald's Game
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա, սարսափ և թրիլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՄեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվմայիս 1992
OCLC411191664 և 25131056

«Ջերալդի խաղերը» (անգլ.՝ Gerald's Game), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպ[1]։ Պատմությունը մի կնոջ մասին է, ում ամուսինը մահացել է սրտի կաթվածից։

Ինչպես և «Ռոզա Մադեր» ու «Դոլորես Քլեյբորն» վեպերը, սա նույնպես բարձրացնում է հեղինակի ստեղծագործական կյանքի կարևորագույն խնդիրներից մեկը՝ կնոջ նկատմամբ հարգանքը, նրա դերը ժամանակակից աշխարհում։ Վեպի նախաբան է հանդիսանում Վիլյամ Սոմերսեթ Մոեմի «Անձրև» ստեղծագործության մեջբերումը․

Սեյդան իրեն կարգի հրավիրեց։ Ոչ-ոչ չէր համարձակվի նարագրել նրա չարչարանքը և արհամարհական ատելությունը, որը նա ամփոփել էր իր խոսքերի մեջ․
— Տղամարդիկ, դուք զզվելի կեղտոտ խոզեր եք։ Դուք բոլորդ, բոլորդ, նույնն եք։ Կեղտոտ զզվելի խոզեր։

Գիրքը զուգահեռներ ունի նաև Քինգի այլ աշխատությունների հետ, որոնցից է «Դոլորես Քլեյբորնը»։ Երկու վեպերում էլ քննարկվել է կնոջ դերը հասարակության մեջ, բռնությունը ընտանիքում։ Կիսաուշաթափ տեսիլքներում Ջեսսիին մի քանի անգամ տեսնում է Դոլորես Քլեյբորնը (գրքերի մի քանի իրադարձություններ տեղի են ունենում միաժամանակ)։ Վեպում հիշատակվում է Ալան Պենգբերնը, որը «Պետքական բաներ» և «Մռայլ կեսը» վեպերի գլխավոր հերոսներից է։ Բացի այդ վեպում նշվում է Նորրիս Րիջվիկը, ով զբաղեցրեց Պենգբորնի տեղը և դարձավ տեղական շերիֆ։

Ընտանեկան զույգը՝ Ջերալդը և Ջեսսին, այցելում են իրենց քաղաքից դուրս՝ լճի ափին գտնվող տունը, որպեսզի ժամանակն անցկացնեն միասին։ Հանգստի ամենաուրախ պահին ամուսինը կապում է կնոջը և ցանակնում բռնանալ նրա նկատմամբ։ Վախենալով դեպքերի հետագա զարգացումից՝ կինը սկսում է ոտքերով հարվածել ամուսնուն, ինչի հետևանքով Ջերալդը սրտի կաթված է ստանում, նա ընկնում է գետին և մահանում։

Ջեսսին տանը միայնակ է մնում։ Շոկից շփոթված՝ նա ի զորու չի լինում նույնիսկ օգնություն կանչել, քանի որ այդ սեզոնին ամառանոցներում ոչ ոք չի լինում, բացի իրենից և մահացած ամուսնուց, վայրի սոված շնից, որը շուտով այցելում է նրան։ Հոգնելով գերլարվածությունից՝ Ջեսսին արթնանում է մղձավանջից և սենյակի մութ անկյունում նկատում բարձրահասակ անհամաչափ տղամարդու ուրվագիծ։ Ջեսսիի ենթագիտակցությունը, որը բաժանվել էր համապատասխ��ն անուններով մի քանի անձերի, որոնց ձայները լսվում էին նրա ուղեղում, բանավիճում իրենց մեջ, սակայն Ջեսսին կրկին չի դիմանում լարվածությունը և քնում։

Երազում Ջեսսին տեսնում է հորը, ում միշտ սիրել է, և միաժամանակ հիշում այն բարոյական անկումը, որը տեղի է ունեցել մանուկ հասակում՝ արևի խավարման ժամանակ, հոր մեղավորությամբ։ Ուշքի գալով՝ Ջեսսին իր մեջ ուժ է գտնում ազատվել կապանքներից և փախչել խորհրդավոր անծանոթ տղամարդուց, ով այցելել էր իր տունը, ինչից հետո նա գործի է գցում ավտոմեքենան և գնում Կասլ Ռոկ քաղաքը, որտեղ նրան օգնություն էր սպասում։ Որոշ ժամանակ անց Ջեսսին ուշքի է գալիս կատարվածից, սակայն չի կարողանում հասկանալ անծանոթ տղամարդու առեղծվածը, ով երևացել էր նրան տանը։ Շուտով նա իմանում է, որ դա պարզապես հալյուցինացիա չէր, այլ մանյակ էր, մարդասպան, ում նա ճանաչում է դատի ժամանակ, որտեղ վերջինիս դատապարտում էին և որտեղ նա հայտնվել էր ի շնորհիվ մի ծանոթ մահացած ամուսնու կոլեգա-ընկեր փաստաբանի։

  • Ջեսսի Բիրլինգեյմ — իրական ազգանունը Մահո, գլխավոր հերոսուհի։ Կինը մի քանի տարվա ամուսնական կապեր ուներ հաջողված փաստաբանի հետ, ում նա չէր սիրում։ Նա ամուսնու պահանջով թողել էր աշխատանքը։ Հոգեկան խնդիրների պատճառով նա վստահ է, թե ավելի լավ բանի նա նույնիսկ արժանի չէ։ Կարողանում է լինել ուժեղ, համառ և ստեղծարարական, հենց այս հատկանիշներն էլ ի հայտ են գալիս սթրեսային իրադրության ժամանակ։
  • Ջերալդ Բիրլինգեյմ— նրա ամուսինը։ Մահացել է սրտի կաթվածից։ Մահացել է վեպի ամենասկզբում, հետագայում հանդես է եկել կնոջ հիշողություններում։ Մարզված տղամարդ է, ունի խորը ամրացած կոմպլեքսներ և դոմինանտելու ցանկություն։
  • Ջեսսիի ուղեղի ձայները — նրա անհատականության մասերը, որոնք սթրեսի պատճառով ինքնուրույնություն ձեռք բերեցին․
    • Համակերպված Բիրլինգեյմ տնտեսուհի — Ջեսսիի ուղեղի ձայներից մեկը։ Մտածում է տիպիկ տնային տնտեսուհու նման, մնում է կարծրատիպերի աշխարհում և հակված է ինքնամեղադրմանը։
    • Ռուտ — նախկին ընկերուհու ձայնը։ Հակված է էպատաժի, կտրուկ է, նույնիսկ կոպիտ, բայց, միևնույն ժամանակ, նրա համարձակ մտածելակերպն օգնում է նրան։ Իրական Ռուտը գրքում այդպես էլ չի հայտնվում, միայն հիշողություններում։
    • Փոքրիկ (Դդմիկ) — Ջեսսիի «ներքին երեխան»։ Այն աղջիկը, ինչպիսին ժամանակին եղել է Ջեսսին։ Նրա գլխավոր ցանկությունն է ազատվել վաղեմի ամոթալի պատմությունից։
    • ՉԹՕ-ձայն — ձայների միավորում, որը ժամանակ առ ժամանակ առաջանում է վախերի պատճառով։
  • «Չմո» — հրեշ, որը վախեցնում է Ջեսսիին։ Հանդիսանում է մտավոր անկայուն մարդասպան Էնդրյու Ժոբերնը։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսին Deadline.com-ը հայտարարել է, որ Մայք Ֆլանագանը նպատակադրվեծ է ղեկավարել գրքի էկրանավորումը[2]։ Ռյու Մորգը 2016 թվականի սեպտեմբերի հարցազրույցին հայտնել է, որ Ֆլանագանի պնդմամբ ադապտացումը կկատարի Netflix-ը։ Նա չհայտարարեց, թե երբ այն էկրան կբարձրանա կամ արդյոք մասնակցելու է Սթիվեն Քինգը[3]։ 2016 թվականի հոկտեմբերին Deadline հրապարակել է, որ Կարլա Գուգինոն և Բրյուս Գրինվուսը կնկարահանվեն ֆիլմում Ջեսսիի և Ջերալդի դերերում[4]։ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին Ֆլանագանը հայտարարեց, որ նկարահանումներն արդեն մեկնարկել են[5]։

2017 թվականի սեպտեմբերի 26-ին «Ջերալդի խաղերը» ֆիլմը էկրան բարձրացավ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Doniger, Wendy (1992 թ․ օգոստոսի 16). «Shackled to the Past». The New York Times.
  2. Fleming, Mike (2014 թ․ մայիսի 19). «Cannes: Stephen King Novel 'Gerald's Game' To Be Adapted By 'Oculus' Helmer Mike Flanagan And Intrepid Pictures». Deadline.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  3. «Rue Morgue». Rue Morgue. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Fleming, Mike (2016 թ․ սեպտեմբերի 17). «Carla Gugino & Bruce Greenwood Star In Stephen King's 'Gerald's Game' For Netflix». Deadline.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. @flanaganfilm (October 17, 2016). «"Day 1! Off to the races. #geraldsgame"» (Թվիթ) – via Թվիթթեր.