Jump to content

Վիլյամ Սոմերսեթ Մոեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ
անգլ.՝ William Somerset Maugham
Ծնվել էհունվարի 25, 1874(1874-01-25)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1965(1965-12-16)[4][1][2][…] (91 տարեկան)
Վախճանի վայրՆիս[5]
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան, բժիշկ-գրող, սցենարիստ, արձակագիր, գրական քննադատ, army scout, գրող և բժիշկ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ, Հայդելբերգի համալսարան և St Thomas's Hospital Medical School?
Ուշագրավ աշխատանքներՍտրկություն մարդկային և Սուր ածելիներ
ԱշխատավայրՄեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության
Պարգևներ
ԱմուսինՍիրի Մոեմ[7]
ԶավակներՄերի Էլիզաբեթ Մոեմ[8]
Изображение автографа
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ Վիքիքաղվածքում
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ Վիքիդարանում
 William Somerset Maugham Վիքիպահեստում

Սոմերսեթ Մոեմ (անգլ.՝ William Somerset Maugham, հունվարի 25, 1874(1874-01-25)[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - դեկտեմբերի 16, 1965(1965-12-16)[4][1][2][…], Նիս[5]), անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ, որոնցից հատկապես աչքի են ընկնում «Ստրկություն մարդկային» (Of Human Bondage, 1915; թարգմանվել է հայերեն[9]), «Լուսին և վեցպենսանոց» (The Moon and Sixpence, 1919, թարգմանվել է հայերեն[10]), «Թատրոն» (Theatre, 1937, թարգմանվել է հայերեն[11]) վեպերը, «Անձրև» պատմվածքը[12] և այլն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմերսեթ Մոեմը ծնվել է 1874 թ. հունվարի 25-ին, Փարիզում, բրիտանական դեսպանատան իրավաբանի ընտանիքում։ Մանուկ հասակում Մոեմը խոսում էր միայն ֆրանսերեն, իսկ անգլերեն սկսել է խոսել 11 տարեկանից, երբ որբանալուց հետո (1882 թ. փետրվարին մահանում է մայրը, 1884 թ. հունիսին՝ հայրը) տեղափոխվեց Անգլիա՝ բարեկամների մոտ։ Տեղափոխվելուց հետո նա սկսում է կակազել, ինչն էլ պահպանվում է նրա ողջ կյանքի ընթացքում։

Մոեմն ուսումն սկսել է Քենթրբերիի Թագավորական դպրոցում։ Այնուհետև Հայդելբերգի համալսարանում ուսումնասիրել է գրականություն և փիլիսոփայություն, այստեղ էլ կատարել է իր առաջին գրական փորձերը։ 1892 թ. ընդունվել է Լոնդոնի սուրբ Թովմայի անվան հիվանդանոցին կից բժշկական դպրոց։ Նրա կյանքի այս հատվածն արտացոլված է իր առաջին՝ «Լիզան Լամբետից» (1897) վիպակում։ Գրական առաջին հաջողությունը նրան բերել է «Լեդի Ֆրեդերիկ» (1907) պիեսը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մոեմը համագործակցում էր ՄԻ-5 կազմակերպության հետ և որպես բրիտանական հետախուզության լրտես ուղարկվում է Ռուսաստան՝ վերջինիս պատերազմից դուրս գալուն խոչընդոտելու նպատակով։ Եղել է Պետրոգրադում 1917 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին։ Նրա հետախուզական կյանքն իր արտացոլումն է գտել 14 նովելներից բաղկացած «Էշենդեն կամ բրիտանական լրտես» ժողովածուի մեջ (1928)։

Պատերազմից հետո Մոեմը շարունակում է դրամատուրգի իր հաջողակ կարիերան։ Նրա գրվածքներից հատկապես աչքի են ընկնում «Ստրկություն մարդկային» (1915), «Լուսին և վեցպենսանոց» (1919), «Կարկանդակներ և գարեջուր» (1930), «Թատրոն» (1937), «Սուր ածելիներ» (անգլ.՝ The Razor’s Edge) (1944) վեպերը, «Շրջան» (1921), «Շեպպի» (1933) պիեսները, մի շարք պատմվածքներ և այլն։ 1919 թ. նոր տպավորություններ ստանալու նպատակով Մոեմը մեկնում է Չինաստան, այնուհետև Մալայզիա։ Այս ուղևորությունը պատմվածքների 2 ծողովածուի նյութ է տալիս։ Մոեմը մահացել է 1965 թ. դեկտեմբերի 16-ին, Նիցցայում։ Դեկտեմբերի 22-ին նրա աճյունը ամփոփվել է Քենթրբերիի Թագավորական դպրոցին կից Մոեմի գրադարանի պատի տակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Моэм Уильям Сомерсет // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #104298324 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. informations diverses (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1947. — P. 4. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  7. The Globe — 1917. — Iss. 38033. — P. 7.
  8. Lundy D. R. The Peerage
  9. Ստրկություն մարդկային։ Վեպ / Ս. Մոեմ ; Խմբ.՝ Ա.Ղ. Վարդապետյան ; Թարգ.՝ Վ.Ա. Դիլոյան. - Երևան։ Հայաստան, 1965. - 607 էջ։
  10. Լուսին և վեցպենսանոց։ [Վեպ] / Ս. Մոեմ ; Թարգմ.՝ Ա. Խաչատրյան; Խմբ.՝ Գ.Վ. Վիրապյան. - Երևան։ Սովետական գրող, 1976. - 266 էջ։
  11. Թատրոն։ Վեպ / Ս. Մոեմ; Թարգմ.՝ Ջ. Հովհաննիսյան; Խմբ.՝ Ա.Ս. Հովսեփյան. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 261 էջ։
  12. Անձրև ։ Պատմվածքներ / Ս. Մոեմ; Թարգմ.՝ Ռ. Ավետիսյան; Խմբ.՝ Գ.Գ. Հովսեփյան. - Երևան։ Սովետական գրող, 1981. - 263 էջ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սոմերսեթ Մոեմ» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սոմերսեթ Մոեմ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սոմերսեթ Մոեմ» հոդվածին։