Ջեմ
Ենթատեսակ | պտուղների պահածո, Հրուշակեղեն, Սփրեդ, սննդամթերք և սննդային բաղադրամաս |
---|---|
Jam Վիքիպահեստում |
Ջեմ, մրգախյուս, ամբողջական կամ կտրատած մրգերից, հատապտուղներից և որոշ բանջարատեսակներից շաքարով եփված ժելեանման մթերք, պահածոյացված երկարաժամկետ օգտագործման համար։ Պատրաստի մթերքում օշարակը չպետք է անջատվի պտղային զանգվածից։ Պատրաստման համար երբեմն օգտագործվում է նաև մեղր։
Ջեմերի արտադրությունում օգտագործում են թարմ կամ սառեցրած պտուղներ, հատապտուղներ կամ դդում, սեխ` ջեմի տեսակին համապատասխան։
Լավ ժելեացող ջեմ ստանալու համար օգտագործվում են պտուղներ և հատապտուղներ, որոնցում պարունակվում է 1 %-ին մոտ պեկտին և 1 %-ից ոչ պակաս օրգանական թթուներ (pH = 3,2 փ 3,6) ըստ խնձորաթթվի։ Պտուղները պետք է պարունակեն նշանակալի չափով պեկտիններ և թթուներ, որպեսզի ապահովվի մթերքի ժելեացումը։ Ջեմերի ժելեանալու ունակությունը հնարավոր է մեծացնել պեկտինի, պեկտինային կոնցենտրատի կամ խնձորի, սալորի ժելեացնող հյութի, կիտրոնաթթվի կամ գինեքարաթթվի ներմուծումով։
Պատրաստման համար կիրառվում են հետևյալ հաջորդական քայլերը՝ հումքի մեջ պեկտինի պարունակության որոշում և բաղադրատոմսի կազմում, ջոկում, տեսակավորում, լվացում, օշարակի պատրաստում, հումքի նախապատրաստում, ջեմի եփում, ինվերտ շաքարների պարունակության որոշում, լցնում, մակափակում, ստերիլիզացիա։
Օրգանոլեպտիկ ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսք | ժելեանման քսվող զանգված չտրորած պտուղներից, որը հորիզոնական մակերեսին չի հոսում, շաքարակալում չի թույլատրվում[1] |
Համ և հոտ | բնորոշ այն պտուղներին, որոնցից պատրաստված է ջեմը, համը՝ քաղցր կամ քաղցրաթթվաշ[1] |
Գույն | միագույն, բնորոշ այն պտուղներին, որոնցից պատրաստված է ջեմը, բաց պտղամսով պտուղներից ջեմերի համար նաց շագանակագույն երանգ[1] |
Ֆիզիկա-քիմիական ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չոր նյութերի պարունակություն (%, ոչ պակաս)[1]
- Ստերիլիզացվող՝ 68
- Չստերիլիզացվող՝ 72
- Ընդհանուր շաքարների պարունակություն (%)` 62[1]
- Կողմնակի խառնուրդներ չեն թույլատրվում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցե՛ք «ջեմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմ» հոդվածին։ |