Jump to content

Ջահան (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջահան (այլ կիրառումներ)
Ջահան
Բնութագիր
Երկարություն509 կմ
Ավազանի մակերես21 200 կմ²
Ջրի ծախս230 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՄիջերկրական ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղսու, Կոկիսոն, Բուլանըկ, Քեսիկսույու և Անտրուն
Ջրի մարմիններՄենզելետի ջրամբար
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԱդանայի մարզ

Ջահան, Բիռամոս, Բյուռամոս, Գյուռամոս, Գյուվռամոս, Երմոն, Ճեյհան, Ճիհան, Ճիհանե, Ճիհուն, Ճիյհուն, Պիռամես, Պիռամոս, Պիրամ, Պիրամյուս, Պիրամոս, Պիրան, Պյուռամիս, Պյուռամոս, Պյուռանոս, Պյարամիս, Պյուրամոս, Պուրամուս, Ջաիհան, Ջահուն, Ջեյխան, Ջեյհան, Ջեյհուն, Ջիհան, Ջիհուն, Ջիուն, Ջհան, Փիրամոս, Փիրամուս, գետ Միջերկրական ծովի ավազանում` Կիլիկիայի արևելյան մասում։ Հնում կոչվում էր Պիռամոս (Պյոռամոս)։ Երկարությունը 474 կմ է, ավազանը՝ 21200 կմ2։ Կիլիկիայի ամենաջրառատ գետն է։ Կազմվում է Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի լանջերից սկիզբ առնող 3 գետակների (Խուրմա, Կոկիսոնի գետ, Սյոգութլու) միավորվելուց։ Նեղ ձորերով ու կիրճերի միջով հոսում է դեպի հարավ՝ իր մեջ ընդունելով մի շարք վտակներ, այդ թվում՝ Զեյթունի գետը, Անդրունը[1], Ագար Յարունսու[2] և այլն։ Մտնելով Դաշտային Կիլիկիա` Ջահանի ընթացքը դանդաղում է. այստեղ աջ կողմից իր մեջ է ընդունում Կապանի և Սսի գետերը, իսկ ձախ կողմից՝ Բուլանըկ և Կարասուն գետերը։ Ստորին հոսանքի շրջանում Ջահան գետը թեքվում է դեպի արևելք և, շատ չանցած, թափվում Հայոց ծոցը։ Հնում Ջահան գետը ծովն էր թափվում այժմյան գետաբերանից մոտ 45 կմ ��րևմուտք։ Նավարկելի է եղել. ծովային նավերը գետի ընթացքով հասել են մինչև Մամեստիա քաղաք։ Սակայն այժմ Կիլիկիայի ափերը մերկանալու և գետի քերած տիղմի կուտակման պատճառով Ջահան գետը դարձել է ոչ նավարկելի[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 261 — 992 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 21 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 377 — 804 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջահան (գետ)» հոդվածին։