Jump to content

Իսքենդերուն ծոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայոց ծոցից)
Իսքենդերուն ծոց
Տեսակծովախորշ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԱդանայի մարզ և Հաթայի մարզ
Խորություն90 մետր
Մասն էՄիջերկրական ծով
Լիճ հոսող գետԲեյլանի գետ և Բ��ւռնազ
Անվանված էԱլեքսանդրետտա
Քարտեզ
Քարտեզ

Իսքենդերունի ծոց, Հայկական ծոց, Ալեքսանդրետտա[1], ծովածոց Միջերկրական ծովի հյուսիսարևելյան կողմում՝ Կիլիկիայի ափի մոտ։ Ողողում է Փոքր Ասիա թերակղզու հարավարևելյան ափերը Ամանուս լեռների հարավարևմտյան ստորոտների մոտ։ Այս ծոցի ափին են գտնվել Կիլիկիայի Այաս և Կոռիկոս նավահանգիստները։ Ավելի հնում հայտնի է եղել Իսսոս քաղաքի անունով, իսկ նոր ժամանակներում՝ Ալեքսանդրետտայի ծոց։ Հերոդոտոսը հիշատակում է Մյուրանդրոս քաղաք անունով։ Չորրորդ դարում գործածության մեջ է մտնում Հայկական ծոց անունը, որ Հայկական պետության գոյության ժամանակներում ավելի լայն տարածում է ստանում։ Միջնադարյան եվրոպական հեղինակները Հայոց ծոցը և Հայկական Կիլիկիայի ծովային ողջ շրջանը կոչել են Հայոց ծով, իսկ ծովափը՝ Հայկական ծովափ։ XIV դարում ծովածոցը կոչվել է նաև Այաս քաղաքի անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 342 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսքենդերուն ծոց» հոդվածին։