Ուռուցքագինեկոլոգիա
Ենթակատեգորիա | ուռուցքաբանություն, գինեկոլոգիա | |
---|---|---|
Մասն է | • oncology and carcinogenesis • ուռուցքաբանություն | |
Տվյալ գործունեության դաշտ | իգական վերարտադրողական համակարգի քաղցկեղ | |
Ուսումնասիրման առարկա | կանանց առողջություն |
Ուռուցքագինեկոլոգիա, նաև գինեկոլոգիական ուռուցքաբանություն, բժշկության ճյուղ է, որը գտնվում է ուռուցքաբանության և գինեկոլոգիայի խաչմերուկում ։ Ուսումնասիրության առարկան գինեկոլոգիական քաղցկեղն է՝ կանանց վերարտադրողական համակարգի բարորակ և չարորակ ուռուցքների հավաքական անվանումը, որը ներառում է, մասնավորապես հեշտոցային քաղցկեղ, արգանդի վզիկի քաղցկեղ, էնդոմետրիումի քաղցկեղ, ձվարանների քաղցկեղ, կրծքագեղձի քաղցկեղ, վուլվայի քաղցկեղ։ Գինեկոլոգ-ուռուցքաբանները ուսումնասիրում են այս հիվանդությունների պատճառաբանությունը, պաթոգենեզը, կանխարգելման, ախտորոշման և բուժման մեթոդները։
Կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան տարբեր գինեկոլոգիական ուռուցքաբանական կազմակերպություններ, օրինակ՝
- Գինեկոլոգիական Ուռուցքաբանության Միություն, 1972 թվականից հրատարակում է Գինեկոլոգիական Ուռուցքաբանություն ամսագիրը։
- Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միություն, որը հիմնադրվել է 1983 թ–ին։
- Բրիտանական գինեկոլոգիական քաղցկեղի միություն (BGCS):
Բուժման մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ուժման ամենատարածված մեթոդը համակցված թերապիան է, որը ներառում է ինչպես վիրաբուժական, այնպես էլ ոչ վիրաբուժական միջամտությունների համակցում ( ռադիոթերապիա, քիմիաթերապիա )[1]։ Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնը առանձնացնում է բուժման հինգ մեթոդ՝ լապարոսկոպիա, լապարոտոմիա, համակցված ցիտորեդուկտիվ վիրահատություններ, վիրաբուժական էներգիա և հակասոսնձվող արգելքների կիրառում[2]։
Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուռուցքաբանության ԳՀԻ -ում (Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտ), որը ստեղծվել է 1927 թվականին Նիկոլայ Նիկոլաևիչ Պետրովի կողմից, հատկացվել է գինեկոլոգիական բաժանմունք, որը հիմք է դրել Սանկտ Պետերբուրգի գինեկոլոգիական ուռուցքաբանության դպրոցին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sean Kehoe Treatments for gynaecological cancers // Best Practice & Research Clinical Obstetrics & Gynaecology. — 2006-12-01. — В. 6. — Т. 20. — С. 985–1000. — ISSN 1521-6934. —
- ↑ «Отделение онкогинекологии». НМИЦ онкологии имени Н. Н. Петрова (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ А. М. Беляев, Е. В. Бахидзе, И. В. Берлев, А. Ф. Урманчеева, Е. А. Ульрих Петербургская школа онкогинекологии: преемственность поколений отечественных онкогинекологов(ռուս.) // Опухоли женской репродуктивной системы. — 2020-03-11. — В. 4. — Т. 15. — С. 79–90. — ISSN 1999-8627. —
Խորհուրդ տրվող գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ян Владимирович Бохман Руководство по онкогинекологии. — Рипол-классик, 1989. — ISBN 9785458395489
- А. Г. Солопова, В. О. Бицадзе, А. Д. Макацария, Д. В. Блинов Онкогинекология: введение в специальность и клинические решения. — «Медицинское информационное агентство, 2022. — 840 с. — ISBN 978-5-9986-0468-3
- Бахидзе, Новикова, Мещерякова Онкогинекология. Национальное руководство. — ГЭОТАР-Медиа, 2023. — 384 с. — (Национальное Руководство). — ISBN 978-5-9704-5329-2