Jump to content

Ուիլյամ Ալսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ալսթոն
Ծնվել էնոյեմբերի 29, 1921(1921-11-29)[1] Շրիվպորտ[2]
Մահացել էսեպտեմբերի 13, 2007(2007-09-13)[3] (85 տարեկան) Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ռատգերսի համալսարան[2], Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Միչիգանի համալսարան[2] և Սիրաքյուսի համալսարան
Գործունեության ոլորտphilosophical theology?[2], իմացաբանություն[2], լեզվի փիլիսոփայություն[2], philosophy of psychology?[2] և early modern philosophy?[2]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՉիկագոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][5]
Ազդվ��լ էԹոմաս Ռիդ (փիլիսոփա)[2], Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել[2], Ալֆրեդ Նորթ Ուայտհեդ[2], Լյուդվիգ Վիտգենշթայն[2], J. L. Austin?[2] և Wilfrid Sellars?[2]
Պարգևներ

Ուիլյամ Փեյն Ալսթոն (անգլ.՝ William Payne Alstonնոյեմբերի 29, 1921(1921-11-29)[1], Շրիվպորտ[2] - սեպտեմբերի 13, 2007(2007-09-13)[3], Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի փիլիսոփա։ Ալսթոնը համարվում է քսաներորդ դարի կրոնի ամենանշանավոր իմացաբաններից և փիլիսոփաներից մեկը[6]։ Նա հայտնի է նաև մետաֆիզիկայի և լեզվի փիլիսոփայության իր աշխատություններով[7]։ Շատ ազդեցիկ են եղել ֆունդամենտալիզմի, ինտերնալիզմի և էքստերնալիզմի, խոսքի ակտերի և միստիկական փորձառության գիտական արժեքի վերաբերյալ, ինչպես նաև բազմաթիվ այլ թեմաների շուրջ իր տեսակետները[8]: Նա իր փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է Չիկագոյի համալսարանում, դասավանդել է Միչիգանի, Ռատգերսի, Իլինոյսի և Սիրակուզայի համալսարաններում [7]:

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալսթոնը ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 29-ին Լուիզիանայի Շրիվպորտ քաղաքում՝ Յունիս Սքուլֆիլդի և Ուիլյամ Ալսթոնի ընտանիքում: Նա ավագ դպրոցն ավարտել է 15 տարեկանում և շարունակել կրթությունը Լուիզիանայի Սենտենարի քոլեջում, որտեղ 1942 թվականին ստացել է դաշնակահարի բակալավրի աստիճան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա Կալիֆորնիայի զինվորական նվագախմբում նվագել է կլառնետ և թմբուկ: Այդ ընթացքում նա սկսել է հետաքրքրվել փիլիսոփայությամբ՝ ոգեշնչված Վ. Սոմերսեթ Մոեմի «Ածելու սայրը» գրքով, և ընթերցել է հայտնի փիլիսոփաներ Ժակ Մարիտենի, Մորթիմեր Ջ. Ադլերի, Ֆրենսիս Բեկոնի, Պլատոնի, Ռենե Դեկարտի և Ջոն Լոքի աշխատությունները[9]։ Ալսթոնը զորացրվել է ԱՄՆ բանակից 1946թվականին[6], այնուհետև ընդունվել է Չիկագոյի համալսարանի փիլիսոփայության ասպիրանտուրան, թեև երբեք պաշտոնապես փիլիսոփայության դասեր չէր անցել[10][11]: Չիկագոյում նա ավելի խորությամբ է ուսումնասիրել փիլիսոփայությունը՝ շնորհիվ Ռիչարդ Մաքիոնի և Չարլզ Հարթշորնի, իսկ 1951 թվականին պաշտպանել է իր դոկտորական թեզը[9], որը նվիրված էր Ալֆրեդ Նորթ Ուայթհեդի փիլիսոփայությանը[6]։

1949 թվականից մինչև 1971 թվականը Ալսթոնը դասավանդել է Միչիգանի համալսարանում, իսկ 1961 թվականին դարձել է փիլիսոփայության պրոֆեսոր [12]։ Այնուհետև նա հինգ տարի դասավանդել է Ռատգերսի համալսարանում, որին հաջորդել է Իլինոյսի համալսարանը Ուրբանա-Շամպայնում 1976-1980 թվականներին, իսկ դրանից հետո՝ Սիրակուզայի համալսարանը 1980-1992 թվականներին[9]։ Ալսթոնի վաղ շրջանի աշխատանքները նվիրված էին լեզվի փիլիսոփայությանը, սակայն 1970-ականների սկզբից նա սկսեց կենտրոնանալ իմացաբանության և կրոնի փիլիսոփայության վրա[6]։

Ալսթոնը, Ալվին Պլանտինգայի, Նիկոլաս Վոլթերսթորֆի, Ռոբերտ Ադամսի և Մայքլ Լ. Պետերսոնի հետ միասին հիմնադրել է «Հավատք և փիլիսոփայություն» ամսագիրը[13]: Պլանտինգայի, Վոլթերսթորֆի և այլոց հետ Ալսթոնը պատասխանատու էր նաև «Բարեփոխված իմացաբանության» զարգացման համար (տերմին, որը եպիսկոպոսական եկեղեցու հետևորդ Ալսթոնը երբեք ամբողջությամբ չի ընդունել)։ Սա համարվում է քսաներորդ դարում քրիստոնեական մտածողության ամենակարևոր ներդրումներից մեկը[14]: Ալսթոնը 1979 թվականին եղել է Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի Արևմտյան բաժնի (այժմ՝ Կենտրոնական բաժին) նախագահ, ինչպես նաև Փիլիսոփայության և հոգեբանության ընկերության և Քրիստոնյա փիլիսոփաների ընկերության նախագահ, որի համահիմնադիրներից էր: Նա ճանաչվել է կրոնի փիլիսոփայության վերածննդի առանցքային գործիչ քսաներորդ դարի երկրորդ կեսում [15][16]։ 1990 թվականին ընտրվել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ [17]։

Ալսթոնը մահացել է Ջեյմսվիլի (Նյու Յորք) ծերանոցում 2009 թվականի սեպտեմբերի 13-ին՝ 87 տարեկան հասակում [10]:

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
  6. 6,0 6,1 6,2 6,3 Plantinga, Alvin (2015). «Alston, William P.». In Audi, Robert (ed.). The Cambridge Dictionary of Philosophy (Third ed.). New York City: Cambridge University Press. էջեր 26–27. ISBN 978-1-139-05750-9. OCLC 927145544. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  7. 7,0 7,1 Battaly, Heather D. (2005). «Alston, William P. (1921–)». Encyclopedia of Philosophy – via Encyclopedia.com.
  8. Oppy, Graham; Trakakis, Nick, eds. (2009). History of Western Philosophy of Religion (PDF). Acumen Publishing, Limited. ISBN 978-1-84465-679-0. Վերցված է December 9, 2013-ին.
  9. 9,0 9,1 9,2 Howard-Snyder, Daniel (2005). «Alston, William Payne (1921– )» (PDF). In Shook, John R. (ed.). Dictionary of Modern American Philosophers. Vol. 1. Continuum. էջեր 56–61. ISBN 978-1-84371-037-0. Արխիվացված է օրիգինալից (PDF) September 6, 2021-ին. Վերցված է December 8, 2013-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Shook2005» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  10. 10,0 10,1 «William Payne Alston Obituary». The Post-Standard. September 20, 2009. Վերցված է December 9, 2013-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Syracuse» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  11. «Emeritus professor of philosophy William Payne Alston dies». Syracuse University. September 18, 2009. Արխիվացված է օրիգինալից March 5, 2016-ին. Վերցված է December 9, 2013-ին.
  12. «The Aquinas Lecture in Philosophy i». Marquette University Press. Վերցված է December 10, 2013-ին.
  13. Plantinga, Alvin (2009). «In Memoriam: William J. Alston» (PDF). Faith and Philosophy. 26 (4): 359–360. doi:10.5840/faithphil200926434. ISSN 0739-7046.
  14. Meeker, Kevin (April 1994). «William Alston's Epistemology of Religious Experience: A 'Reformed' Reformed Epistemology?». International Journal for Philosophy of Religion. 35 (2): 89–110. doi:10.1007/bf01318327. JSTOR 40036246. S2CID 170253486.
  15. «William P. Alston». Centenary College of Louisiana. Արխիվացված է օրիգինալից December 13, 2013-ին. Վերցված է December 10, 2013-ին.
  16. «APA Divisional Presidents and Addresses». American Philosophical Association. Վերցված է August 11, 2018-ին.
  17. «Book of Members, 1780–2010: Chapter A» (PDF). American Academy of Arts and Sciences. էջ 11. Վերցված է December 9, 2013-ին.