Jump to content

Նորդ Օստի ահաբեկչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեռորիստական հարձակում Դուբրովկայի վրա
Չեչնիայի կողմից կազմակերպված տեռոր[1]
Տեսակքրեական գործ և պատանդների գերեվարում
Երկիր Ռուսաստան
Գրոհի վայրՄոսկվա
ՏեղադրանքԴուբրովկայի թատրոն
Տարեթիվհոկտեմբերի 23 —-հոկտեմբերի 26 2002
ԶենքԿալաշնիկովի ինքնաձիգ, պայթուցիկ նյութեր, ատրճանակ, նռնակներ, գնդացիր[1]
Զոհվածներ130 (փաստացի տվյալներ)[2], 174 ( «Նորդ Օստ» կազմակերպության տվյալների համաձայն)
Վիրավորներ700[3]
Ահաբեկիչների քանակ40
Պատանդներ916[1]
55°43′33″ հս․ լ. 37°40′24″ ավ. ե.HЯO
 2002 Moscow theater hostage crisis Վիքիպահեստում

Նորդ Օստի ահաբեկչություն, Դուբրովկայի ահաբեկչություն (ռուս.՝ Террористический акт на Дубровке), 2002 թվականի հոկտեմբերի 23-ին իրականացված ահաբեկչական գործողություններ Մոսկվայի Դուբրովկա շրջանում, որի ընթացքում Մովսար Բարաևի գլխավորությամբ մի խումբ զինված գրոհայիններ բռնեցին և պատանդներ վերցրեցին աշխատողների, հանդիսատեսների և երաժիշտների «Նորդ օստ» կինոթատրոնի շենքում[4][5]։ Հոկտեմբերի 23-ին կինոթատրոնի շենք ներխուժեցին երեք միկրոավտոբուսներով ժամանած գրոհայիններ, որոնք զինված էին տարբեր զենքերով։ Նրանք գրավեցին համերգասրահն ու պատանդ վերցրեցին 916 հոգու[1]։

Ռուսաստանի իշխանություններն այս ահաբեկչության նպատակը դիտարկեցին որպես հանրային անվտանգության խախտում. ահաբեկել բնակչությանը և ազդեցություն գործել Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վրա` որպեսզի զորքերը դուրս բերվեն Չեչնիայի տարածքից։

Այս ահաբեկչությունն իրականացնելու համար ընտրված էին 21 տղամարդիկ և 20 կանայք։ Մահապարտների տարիքները՝ 16 - 42 տարեկան, մեծամասնությունը՝ 20 - 23 տարեկան։ Կեղծ փաստաթղթերով նրանք կին ահաբեկիչների համար վարձակալեցին երեք բնակարաններ Մոսկվա քաղաքում. Վորոնցովի փողոց, տուն 22, Ֆեստիվալնայա փողոց, տուն 15, Էլեվատորնայա փողոց, տուն 4, կորպուս 1։ Նույն կերպ բնակարաններ վարձակալվեցին նաև տղամարդկանց համար։ Էլմուրզաևն ընտրեց Էլեվատորնայա փողոցը, Մովսար Բարաևը՝ Շամիլխաժի Ախմատանովա կեղծանվամբ, տեղավորվեց Վեերնայա փողոց, տուն 30, կորպուս 2-ում։ Խմբի անդամները մայրաքաղաք էին ժամանել տարբեր ճանապարհներով և տարբեր ժամանակներ, սակայն նրանց մեծամասնությունը եկել էր Խասավյուրտ Մոսկվա ավտոբուսով, տեռորից մի քանի օր առաջ։ Աղջիկներից մի քանիսը Ինգուշետիայից եկել էին ինքնաթիռով։ Մովսար Բարաևը, ով զինված բանդայի պարագլուխն էր, Մոսկվայի Կազանսкի երկաթուղային կայարանում № 3 գնացքից իջել էր երկու ահաբեկիչների՝ Ալխազուրովի և Բաթաևի ուղեկցությամբ, 2002 թվականի հոկտեմբերի 14-ին։ Յուրաքանչյուր բնակարանում տեղավորվել էին 4-5 հոգի։

Զենքը, զինամթերքն ու պայթուցիկ նյութերը ևս բաշխված էին տարբեր վայրերում, մի մասը պահվել է Օգորոդնոյո անցուղիում, որոշները՝ Չեռնոյե գյուղում, մի մասն էլ թաքցրել էին Մոսկվայում վարձակալած բնակարաններում։

Մահացածների թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացածների թիվը ըստ ազգության
Երկիրը Թիվը
Ռուսաստան 121
ՈՒկրաինա 3
Միացյալ Նահանգներ 1
Բելոռուսիա 1
Ավստրիա 1
Հոլանդիա 1
Ղազախստան 1
Հայաստան 1

Ընդամենը

130

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2002 թ. հոկտեմբերի 28-ը հայտարարեց սգո օր` ահաբեկչական գործողությունների ողբերգական հետևանքներով զոհվածների համար[6][7]։

CNN ամերիկյան հեռուստաընկերության հաղորդագրությունում ահաբեկիչներին անվանեցին «չեչենական ընդդիմախոսներ»[8],.

Արաբական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 12-ին «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի եթերում վերծանելով ահաբեկչությունը, Ալ Քաիդի միջազգային ահաբեկչական խմբի առաջնորդ Ուսամա բեն Լադենի կողմից հավանություն է տրվել Մոսկվայում չեչեն զինյալների կողմից պատանդների առևանգմանը, ինչպես նաև հավանություն է տրվել ահաբեկչական գործողություններին Ինդոնեզիայում, Եմենում և Քուվեյթում[9]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]