Նորաշխարհ
Նորաշխարհ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Eriobotrya japonica (Thunb.) Lindl.
| ||||||||||||
|
Նորաշխարհ, մուշմուլա (լատին․՝ Eriobotrya japonica), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի ոչ շատ մեծ մշտադալար ծառ կամ թուփ։.
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորաշխարհը մինչև 8 մետր բարձրությամբ մշտադալար ծառ է։ Օվալաձև մեծ տերևները հասնում են մինչև 25 սմ երկարության և 7-8 սմ լայնության։ 1-2 սմ չափի ծաղիկները հավաքված են ուղղահայաց փնջերով։ Ունեն 5 թերթիկ՝ սպիտակ կամ դեղին գույնի։
Ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Մեծացած ծառերը գարնանը գոյացնում են տանձանման, ուտելի պտուղներ, որոնք, սովորաբար, մինչև 8 հատով խմբված են ճութի պես։ Հյութալի պտղի մեջ լինում է 1-5 խոր սերմակուտ։ Պտուղները շատ վիտամին A և կալիում են պարունակում, ունեն միզամուղ հատկություն։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհայտ է, թե ինչու է հայերենում բույսը Նորաշխարհ կոչվում։ Թեև Հայաստանում այս բույսը և պտուղը համարյա անհայտ են, դրանք Լիբանանի և Սիրիայի հայության շրջանում հայտնի են հենց Նորաշխարհ անունով։ Անգլերեն անվանումն է (անգլ.՝ Loquat), (ռուս.՝ Мушмула), որը փոխառված է (թուրքերեն՝ muşmula)-ից, որը, իր հերթին, փոխառված է հունարեն՝ μούσμουλο-ից։ Վերջինը պտղի անունն է, իսկ ծառը կոչվում է հունարեն՝ Μουσμουλιά: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բառարաններում զկեռն էլ է թարգմանվում որպես (ռուս.՝ Мушмула)։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղը միավորում է մոտ 30 տեսակի մշտադալար թփեր և ոչ մեծ ծառեր, որոնք տարածված են հարավային և հարավարևելյան Ասիայում։ Բույսի հայրենիք են համարվում Չինաստանն ու Ճապոնիան։ XIX դարում ներմուծվել է Եվրոպա, տարածված է նաև Սև ծովի ափերին։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայում սկզբում աճեցվում էր որպես դեկորատիվ բույս, այժմ որպես մրգատու։ Հաճելի, թարմ, մի քիչ թթվաշ, հասուն տանձի և կեռասի համեր հիշեցնող պտուղները շուտ վնասվող և փչացող են ու վատ են տանում բեռնափոխադրումը։ Այս է պատճառը, որ արտահանման ենթակա չեն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кремер Б. П. Деревья: Местные и завезённые виды Европы (пер. с нем.). — М.: Астрель, АСТ, 2002. — С. 202. — ISBN 5-17-011538-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Loquat Fruit Facts from the California Rare Fruit Growers Արխիվացված 2012-10-24 Wayback Machine
- Purdue University Center for New Crops & Plant Products Loquat webpage
- Loquat Growing in the Florida Home Landscape, from the University of Florida IFAS Extension Website
- Japanese "Biwa Cha" Loquat Tea: Benefits & Traditional Senjiru Brew Method
- The Medicinal Benefits of Growing Your Own Remedy: Loquat Tree Արխիվացված 2015-03-07 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորաշխարհ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորաշխարհ» հոդվածին։ |
|